Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Բացի քաղաքականությունից, պատժամիջոցների կիրառման տեսանկյունից այլ խոչընդոտներ չեմ տեսնում»․«Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պահի դրությամբ մենք 16 ռազմագերու առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գործընթաց ունենք, ինչի մասին ավելի վաղ ևս հայտնել էինք: Հիմնական գանգատները ներկայացման փուլում են, դրանց վերջնաժամկետներն ավելի ուշ են: Այս պահին մենք հրատապ, անհապաղ միջոցների դիմումներ ենք ներկայացրել, որպեսզի հայ ռազմագերիների կյանքը և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները վերցվեն պաշտպանության ներքո, ինչպես նաև դատարանը տեղեկացվի ու հնարավորության սահմաններում աջակցի ռազմագերիների, գերիների փոխանակման գործընթացին: «Փաստ»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

«Մենք հայտարարել ենք այն գործերի մասին, որոնցով ՄԻԵԴ-ն արդեն իսկ կոմունիկացիա է իրականացրել, այսինքն, դատարանը հսկողության տակ է վերցրել: Բայց ներկայացված, սակայն դատարանից դեռևս պատասխաններ չստացած գործեր ևս կան: Անցած շաբաթ և կիրակի օրերին ևս նոր դեպքեր են ներկայացվել, և մենք սպասում ենք դատարանի արձագանքին»,-ասաց Ս. Սահակյանը: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների մասին վկայող փաստերի ընդհանուր պատկերին՝ Ս. Սահակյանը խոսեց հիմնական դրսևորումների մասին: «Նախ՝ ունենք քաղաքացիական բնակչության սպանություններ, հարկադիր անհետացումներ: Ունենք ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք, խոշտանգումներ, ռազմագերիների դիտավորյալ սպանություններ:

Բնականաբար, ունենք արդեն քաղաքացիական բնակավայրերի նպատակային հարձակումներ, որոնք մեծապես տեղավորվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների շարքում: Հարձակման մեթոդները, իրավիճակները կարող են տարբեր լինել, բայց գործողությունները հիմնականում հենց քաղաքացիական բնակչության շրջանակներում մեծաթիվ զոհեր պատճառելուն են միտված: Որոշակի արգելված զենքերի, օրինակ, սպիտակ ֆոսֆորի օգտագործման ճանապարհը, հիվանդանոցները թիրախավորելը կամ քաղաքացիական բնակավայրերը հրետակոծության ենթարկելը, ըստ էության, կատարման եղանակներն են, բայց մեծ երևույթն այն է, որ քաղաքացիական բնակչությունը ոչնչացման սպառնալիքի տակ է»,-շեշտեց մեր զրուցակիցը: Դիտարկելով Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների հնարավորությունը ու հարցը, թե առանց վճիռների առկա իրողություններով ի՞նչ կարող ենք ակնկալել, Ս. Սահակյանը նկատեց.

«Պատժամիջոցները վրա են հասնում, երբ պետությունները խախտում են իրենց միջազգային պարտավորությունները, և պարտադիր չէ, որ պարտավորությունների խախտումն արձանագրված լինի դատական ակտերով: Դատական ակտերով արձանագրումը, միգուցե, դրա հետագա կատարման հսկողության տեսանկյունից այլ հավել յալ ընթացակարգեր ևս ենթադրում է, բայց պատժամիջոցների կիրառման նախապայմանը դատավճիռների կամ դատական ակտերի գոյությունը չէ: Շատ դեպքերում պատժամիջոցները կիրառվում են, որպեսզի ստիպեն պետություններին գործել միջազգային պարտավորությանը համապատասխան: Եթե դիտավորությամբ, ակնհայտ ու բացահայտ կերպով անտեսում են միջազգային նորմերը, պատժամիջոցների եղանակով փորձ է արվում պետության համապատասխանեցնող վարքագիծ ստանալ. միջազգային իրավունքում միասնական կատարող մարմիններ չկան, ուստի այստեղ ավելի գործուն մեխանիզմներ են հենց պատժամիջոցները: Դրա համար, անկեղծ ասած, բացի քաղաքականությունից, պատժամիջոցների կիրառման տեսակյունից ես այլ խոչընդոտներ չեմ տեսնում»: Նրա խոսքով, պատժամիջոց կիրառողները կարող են լինել և՛ ունիվերսալ, և՛ տարածաշրջանային կազմակերպությունները:

«ՄԱԿ-ի շրջանակում, որպես կանոն, անվտանգությանը, խաղաղությանը սպառնացող միջադեպերով նման դերակատարում է ստանձնում անվտանգության խորհուրդը: Անվտանգության խորհուրդը հասկանալի պատճառներով մեզ համար գործող օղակ չի դառնում, որովհետև այստեղ մշտական անդամների կոնսենսուսային քվեարկություն է անհրաժեշտ, իսկ մենք քաջատեղյակ ենք, որ Միացյալ Թագավորությունը պաշտպանել, պաշտպանում ու որոշակի ժամանակ պաշտպանելու է ադրբեջանական շահերը: Ուստի, այնտեղ քվեարկության ժամանակ ոչ թե իրավունքը կամ արդարությունն է նշանակություն ունենալու, այլ բացառապես շահերը, որոնցով անվտանգության խորհուրդը խիստ կապված է, և դրա համար այդ շրջանակում Ադրբեջանի դեմ գործուն քայլեր չեն կարող ձեռնարկվել:Բացի այդ, այստեղ նաև կա թուրքական գործոնը»,-ասաց նա՝ շեշտելով կոալիցիոն շահերի ու այն մասին, որ այդ կառույցները շարունակաբար պաշտպանում են ադրբեջանաթուրքական շահերը:

«Ինչ վերաբերում է տարածաշրջանային այլ կառույցներին, ինչպիսին կարող է լինել Եվրոպական միությունը կամ Եվրոպայի խորհուրդը, ապա կարծում եմ, որ այստեղ ակտիվ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ պատժամիջոցների կիրառման կարելի է հասնել: Ավելի փոքր խախտումներ պարունակող դրվագներով բավականին ակտիվ ճնշում գործադրվել է պետությունների նկատմամբ:Կարծում եմ՝ դրա հնարավորությունը կա, և մնում է ճիշտ համադրել քաղաքական շահերը, որ տարածաշրջանային կառույցներում հայանպաստ որոշումներ ստանանք»,-հավելեց Ս. Սահակյանը:

Նա շեշտեց՝ մի փոքր անցանկալի ու անհամաչափ դրության մեջ ենք.

«Մեծ ծանրաբեռնվածություն կա մարտի դաշտում, և ինձ համար խիստ անթույլատրելի են դիվանագետների այն հայտարարությունները, թե իրենք անելիք չունեն, որոշումները և հանգուցալուծումը թողնված է մարտի դաշտին: Իհարկե, մարտի դաշտը շատ կարևոր է, և այն կարող է քաղաքական ուժ տալ նաև բանակցություններում, բայց ես չեմ կարծում, որ դիվանագիտական աշխատանքում անելիքներ չկան»:

Անդրադառնալով Արցախում հայտնաբերված, այնուհետև կալանավորված միջազգային ահաբեկիչների հրապարակված ցուցմունքներին, Ս. Սահակյանը նշեց, որ իր կարծիքով հրապարակման նպատակը ուժեղացնելն է արդեն իսկ առկա այն ապացուցողական բազան, որի համաձայն իսկապես պատերազմում ահաբեկիչներ և վարձկաններ են ներգրավվել:

«Միևնույն ժամանակ նշեմ, որ այս փաստերն իրենց հաստատումն ունեն նաև օտարերկրյա պետությունների քաղաքական ղեկավարության կողմից, որոնք, որպես կանոն, չեն հենվի միայն Հայաստանի տրամադրած տեղեկությունների վրա: Վստահ եմ, որ իրենց հետախուզական տվյալներն էլ ամբողջացրել են պատկերը, և իրենք անհերքելի ապացույցներ ունեն ահաբեկիչների ու վարձկանների ներգրավվածության վերաբերյալ: Սա, մեծ հաշվով, սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը, և այստեղ միայն հայերի անվտանգության խնդիրը չէ, ինչի առնչությամբ, իհարկե, պետք է գործընթացներ հաջորդեն. ահաբեկիչները, վարձկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն քրեական ոլորտում, Հայաստանի օրենսդրության սահմաններում, բայց շատ կարևոր է, որ այդ դեպքերի համար վրա հասնի նաև Ադրբեջանի և Թուրքիայի միջազգային իրավական պատասխանատվությունը: Եվ այստեղ իրավական ու քաղաքական աշխատանքի խնդիր է առաջ գալիս: Իրավական տեսանկյունից կան մեխանիզմներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի արդարադատության դատարանը, որը լրջագույն ու բարձր հեղինակությամբ օժտված կառույց է:

Ուստի՝ պետք է քննարկման առարկա դարձնել առնվազն Ադրբեջանի պատասխանատվությունը նշված կառույցում: Բացի այդ, հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում կարող է լինել նաև կոլեկտիվ պաշտպանություն: Ուստի այն երկրները, որոնք հետաքրքրված են տարածաշրջանային անվտանգությամբ, կարծում եմ, լեգիտիմ հիմքեր ունեն այդ պայքարում ռազմական և այլ տեսակի աջակցություն ցուցաբերելու համար: Ահաբեկչությունն ու վարձկանությունը անդրազգային հանցագործություններ են, և դրանց շրջանակներում համագործակցությունն այլ միջոցներ էլ է ենթադրում, այդ թվում՝ ուժային համալրում»,-ընդգծեց նա: 

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան2018-ին չմերժեիք նախկինը,որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. ՇարմազանովՌուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Արցախից ՀՀ ժամանած ամեն 3-րդը երեխա է․ Ժաննա Անդրեասյան Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. ոստիկանություն Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին «Շատ փակագծեր են բացվելու՝ Սամվել Բաբայանն այն «տրոյական ձին» էր, որ մտավ Արցախ». Մետաքսե Հակոբյան ԱՄՆ-ը և ԵՄ-ը համոզում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից. Զախարովա