Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հանուն հաղթանակի ու խաղաղության» ցուցահանդես-վաճառք Վանաձորում․«Փաստ»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի»՝ սեպտեմբերի 23-ի համարում լույս տեսավ մեր զրույցը Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Հայկուհի Ավագյանի հետ։ Առիթը հոկտեմբերին անցկացվելիք «Բազմաշավիղ» ամենամյա ցուցահանդեսն էր: Դեռ այն ժամանակ անդրադարձանք հարցին, որ համաճարակը մեծապես փոխեց մշակութային օջախի պլանները, սակայն թանգարանի տնօրենի պաշտոնակատարը հույս էր հայտնում, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի, չէ որ նաև այս ընթացքում կարողացել էին թանգարանի՝ հրատապ լուծում պահանջող մի շարք խնդիրներ լուծել։ Նախատեսում էին սեպտեմբերին կազմակերպել ավանդական «Բազմաշավիղ աշնանային» ցուցահանդեսը, որին ներկայանում են բացառապես լոռեցի նկարիչներ:Нет описания.

Զրույցի ժամանակ ով կմտածեր, որ ընդամենն օրեր անց թշնամին Արցախում պատերազմ է սանձազերծելու, որը փոխելու է հայկական երկու երկրների ու առհասարակ բոլորիս ծրագրերը։ Այս օրերին կերպարվեստի թանգարանը որոշել է անմասն չմնալ ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Թանգարանները հանուն խաղաղության» ցուցահանդես-վաճառքի գաղափարից և հենց Վանաձորում կազմակերպել նույնատիպ մի ցուցահանդես։ ««Հանուն հաղթանակի ու խաղաղության» անունը կրող ցուցահանդեսին ներկայացված էին մեր թանգարանի հուշանվերները, գրքեր, կային ձեռքի աշխատանքներ։ Հրավիրել էինք նաև Վանաձորի նկարիչներին, որոնք իրենց աշխատանքները մեծ սիրով տրամադրեցին՝ այդ կերպ մասնակցելով բարեգործական նախաձեռնությանը։Нет описания.

Ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավագյանը: Նշում է, որ մոտ օրերս կրկին նմանատիպ ցուցահանդես- վաճառք կկազմակերպեն։ Գաղտնիք չէ, որ թե՛ պետական, թե՛ մասնավոր հիմնարկներն այս օրերին վերածվել են մի տեսակ շտաբերի, որտեղ մեկտեղվում և համակարգվում է արցախցի ընտանիքներին, զինվորներին տրամադրվող օժանդակությունը, մի տեղ ցանցեր են գործում, մյուս տեղում քնապարկեր ու գլխարկներ կարում։ Երկիրը մի մեծ ընտանիքի է վերածվել, որը հոգ է տանում իր զավակների մասին։ Թանգարանի տնօրենի պաշտոնակատարը նշում է՝ մեկ ամսից ավելի է, ինչ թանգարանը վերածվել է նմանատիպ մի կենտրոնի։Нет описания.

Օգնություն ենք հավաքագրում թե՛ զինծառայողների, թե՛ նրանց ընտանիքների, թե՛ Վանաձորում ապաստանած արցախցի ընտանիքների համար։ Մինչ օրս աշխատանքը շարունակվում է։ Օրերս պետք է առաջնագիծ որոշակի օժանդակություն ուղարկենք։ Իհարկե, ամեն օր հուսով ենք, որ որքան հնարավոր է շուտ պատերազմը կավարտվի, և թանգարանը կշարունակի իր ամենօրյա աշխատանքներն արվեստի ոլորտում։Нет описания.

Թանգարանն այս օրերին բնականոն գործունեություն չի ծավալում, փոխարենը հայրենանվեր գործով է զբաղված»,-նշում է մեր զրուցակիցը։ Հավելում է՝ թե՛ ինքը, թե՛ թանգարանի աշխատակիցները մասնակցում են տարբեր վայրերում կազմակերպված քողարկիչ ցանցեր գործելու կամ այլ աշխատանքներին։ «Նման կենտրոնները մեր քաղաքում շատ են, և այս պահին կարիք չկա, որ, օրինակ՝ ցանցեր գործելու նոր տեղեր հատկացվեն՝ ի դեմս թանգարանի տարածքի։ Համաճարակի պայմաններում մեր մեծ կոլեկտիվի աշխատանքը փորձում ենք ճիշտ կազմակերպել, թանգարանում կատարվող հերթափոխով աշխատանքը փորձում ենք զուգահեռել այլ կենտրոնների հետ աշխատանքին»,-եզրափակում է Հայկուհի Ավագյանը։Нет описания.

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այսօր Ավագ Ուրբաթ է՝ Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնում է ուկրաինական 15 հրթիռ խոցելու մասին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վրաստանի պատվիրակությունը շրջել է Հայաստանի պատմության թանգարանովՀՀ-ն սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին, մինչև հասկանաք, թե այդ կազմակերպությունը կա՞, չկա՞, գործո՞ւմ է․ ԱԺ նախագահԱլիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) Քանի՞ մարդ է թունավորվել ՀայաստանումՄԱԿ-ի դատարանը Իսրայելին պարտավորեցրել է Գազա օգնություն հասցնելու միջոցներ ձեռնարկել Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներԶելենսկին նշել է՝ ՌԴ խոշոր հարձակման ժամկետըՍարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել Եկեք համախմբվենք մեր ջանքերում՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի շահերն ու իրավունքները․ Արտակ ԲեգլարյանՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանովՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետին ՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել «Աերոֆլոտ»-ի՝ Կրասնոյարսկ մեկնող չվերթումԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարար «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան