Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Սա նոր վերջի սկիզբն է. կետերից յուրաքանչյուրն առնչվում է հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերին»․«Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձել ենք նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարության շուրջ առկա մի շարք հարցերի: Մինչև փաստաթուղթն իրավական հարթության մեջ դիտարկելը, Գ. Մելոյանը ստորագրվածը ազգադավ փաստաթուղթ որակեց: «Իմ գնահատմամբ, սա երբևիցե բանակցային սեղանին եղած ամենաանբարենպաստ փաստաթղթերից է: Հայկական կողմը հրաժարվել է ստորագրել սրանից մի քանի անգամ լավ պայմաններով փաստաթղթերը:

Հանրության շրջանում այնպիսի կարծիքներ են փորձում շրջանառել, թե իբրև այս փաստաթղթով խաղաղություն է հաստատվելու, և այն կարող է արցախյան հարցի լուծման հիմք հանդիսանալ: Դրանք բոլորը սին հույսեր են, որովհետև սա հայաթափման նոր հիմք է, և արդեն ոչ միայն Արցախյան, այլ ՀՀ հարց ունենք. սպառնալիք կա ՀՀ անվտանգությանը, որին ավելի ուշ կանդրադառնամ: Ընդհանուր առմամբ, որպես պաշտոնական փաստաթուղթ, մեզ ընդամենը հայտարարություն է հրամցվել: Հայտարարությունը, որպես այդպիսին, իրավական կատեգորիա չէ, իրավական փաստաթղթի տեսակ չէ:

Բացի այդ, դեռ ոչ ոք չի մանրամասնել՝ որևէ իրավական այլ փաստաթուղթ ստորագրվե՞լ է, որի հիման վրա էլ հրամցվել է այս հայտարարությունը, թե՞ հենց հայտարարությունն է հանդիսանում հիմնական փաստաթուղթը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Գ. Մելոյանը՝ շեշտելով, որ ավելի հավանական է համարում այն տարբերակը, որ խոսքը հենց այս հայտարարության մասին է, որի կետերը հետագայում պետք է կյանքի կոչեն ու արդեն այդ կետերի հիման վրա առանձին ու յուրաքանչյուր պետության շրջանակներում ներպետական ակտեր ընդունվեն: «Հնարավոր է նաև այլ լրացուցիչ, միջազգային պայմանագրերի տեսակ ունեցող փաստաթղթեր ընդունվեն: Բայց անգամ այդ պարագայում է խնդրահարույց. անկախ նրանից, որ այս փաստաթուղթը միջազգային փաստաթղթի տեսակ չէ, մենք դրան բովանդակային պետք է անդրադառնանք: Սա ավելի շատ դիվանագիտական բնույթի քաղաքական փաստաթուղթ է: Բայց այն կոնկրետ պետությունների համար պարտավորություններ է նախատեսում»,-ասաց նա: Հաշվի առնելով վերոնշյալ բովանդակային անդրադարձը՝ նա մատնանշեց հայտարարության 9-րդ կետը:

«Ըստ այդ կետի՝ տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, ՀՀ-ն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Այսինքն, ՀՀ տարածքի շրջանակներում կոնկրետ պարտավորվածություններ են նախատեսվում, որի առումով ՀՀ անկախության հռչակագրի և գործող Սահմանադրության 205-րդ հոդվածի համաձայն, որով կարգավորում են տարածքային ամբողջականության հետ կապված փոփոխությունների հարցերը, հստակ ընթացակարգեր են սահմանված: Այդ ընթացակարգերի համաձայն՝ պետք է հանրաքվե իրականացվեր: Եվ եթե անգամ դիտարկում ենք, որ սա տարածքային ամբողջականությանն առնչվող փաստաթուղթ չէ, այլ զուտ միջազգային բնույթի փաստաթուղթ է, միջիրավական ակտ, ապա այդ դեպքում էլ առնվազն պետք է ընթացակարգ անցներ, ստանար ՍԴ դրական եզրակացությունն առ այն, որ այն չի հակասում Սահմանադրության կարգավորումներին, այնուհետև ընդունվեր ու վավերացվեր ԱԺ-ի կողմից:

Ամենևին պատահական չէ, որ մեր Սահմանադրությունը միջազգային փաստաթղթերի համար նման կարգավորումներ է նախատեսում: Սրանք զսպող և հակակշռող մեխանիզմներ են իշխանությունների տարանջատման սկզբունքի կյանքի կոչման համատեքստում: Դրանք այն զսպող մեխանիզմներն են, որ մեկ պաշտոնյան չկարողանա միանձնյա այդպիսի ճակատագրական որոշումներ կայացնել, ինչը և եղավ: Ամբողջ հայ ազգով ու պետականությամբ կանգնեցինք խնդրի առջև, երբ առանց որևէ նախնական քննարկման, մեկ անձի կողմից ստորագրվեց փաստաթուղթ: Ամեն դեպքում, որ կողմից էլ մոտենանք, մեր ներպետական օրենսդրության համատեքստում փաստաթուղթը խնդրահարույց է: Իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից ունենք Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիա, որով սահմանվում է, որ պայմանագիրը համարվում է առոչինչ, եթե այն կնքված է ուժի սպառնալիքի կամ այլ կիրառելի միջոցով ՄԱԿ-ի կանոնադրությամբ համադրված միջազգային իրավունքի սկզբունքների խախտմամբ»,-ասաց Գ. Մելոյանը:

Նշված համատեքստում դիտարկելով Ն. Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ նա ընդգծեց. «Իշխանությունից եկող ազդակներով շատերը փորձում են հանրության վրա ազդել՝ հիմնավորելով, որ այս պահանջի հիմքում աթոռակռիվն է, ինչը էժան մանիպուլ յացիա է: Այս պահին ՀՀ-ի իրավիճակն օրհասական է, խնդիրն այն է, որ այս փաստաթուղթը կարող է մեզ պետականության գոյության վտանգի առաջ կանգնեցնել: Ըստ հայտարարության՝ մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը պետք է կյանքի կոչվի առաջին կետը: Ես հղում կատարեցի Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին կոնվենցիային: Ն. Փաշինյանի հրաժարականը մեծ հիմք կտա կրկին նման հղում անելու ու նշելու, որ կոնկրետ այդ անձը միանձնյա է ստորագրել, ներպետական մեխանիզմները չեն ապահովվել, ու հանրության պահանջի հիման վրա դադարեցվեցին նրա լիազորությունները: Ըստ դրա՝ կարող ենք կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու փորձ անել՝ միևնույն ժամանակ փորձելով կետերը գոնե մի փոքր հայանպաստ դարձնել:

Փաստաթուղթը չի կարող այսչափ միակողմանի լինել»: Խոսելով, իր բնորոշմամբ, զուտ դիվանագիտական բնույթի քաղաքական փաստաթղթի ձևաչափի մասին՝ նա հավելեց. «Իմ գնահատմամբ՝ նպատակը հենց ներպետական մեխանիզմներից խուսափելն է եղել, ինչպես նաև հանրությանն ու այլ մարմիններին դրա քննարկմանը մասնակից չդարձնելը: Այն իր տեսակով առոչինչ փաստաթուղթ է, և մենք պարտավոր էլ չենք կյանքի կոչել այդ կետերը, սակայն այս դեպքում միայն մեր ներպետական խնդիրը չէ. մեր երկրի գործադիրի ղեկավարը պայմանավորվածություններ է ձեռք բերել երկու այլ պետությունների հետ: Այստեղ ավելի շատ դիվանագիտական հարթություն պետք է տեղափոխվենք՝ ինչպես կարող ենք հնարավորինս խուսանավել այդ կետերից: Միակ լուծումը Փաշինյանի հրաժարականն է, որը կարող է բեկում լինել:

Ըստ իս, բոլոր քաղաքական ուժերի կարող մասնագետների ներգրավմամբ անհրաժեշտ է կոմիտե ձևավորել և փորձել կողմերին պարտադրել կրկին վերադառնալ բանակցային սեղանին՝ քննարկելու, գոնե ինչոր կերպ վերանայելու և հնարավորության դեպքում փոքր-ինչ հայամետ դարձնելու այդ անընդունելի կետերը: Մարդկանց գլխի տակ փափուկ բարձ է դրվում ու ներկայացվում է, թե այս փաստաթղթով ձերբազատվեցին պատերազմական իրավիճակից և հետագա վտանգներից: Բնավ այդպես չէ, սա նոր վերջի սկիզբն է: Մենք այս կետերի իմպլեմենտացիայի արդյունքում շատ խնդիրներ ենք ունենալու, բազմաթիվ հարցեր են առաջանում: Այս կետերից յուրաքանչյուրն առնչվում է հարյուրավոր, տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրերին:

Անգամ բավականին կարճ ժամկետներ են նախատեսված: Մինչև նոյեմբերի 15-ը Քարվաճառի շրջանը պետք է հանձնվի ադրբեջանական կողմին, մինչդեռ մարդկանց բնակության, տեղահանման ու ունեցվածքի խնդրի առումով պետությունը որևէ պարտականություն չի ստանձնել: Ընդամենը մարդկանց ճակատագրերի հետ են խաղում՝ այս փաստաթուղթն ուղղակի փաթաթելով նրանց վզին: Արդյոք չպե՞տք է ապահովվեր նրանց հետագա սոցիալական ապահովության խնդիրը: Հարցական է, թե այդ մարդիկ ուր պետք է տեղափոխվեն, որտեղ պետք է բնակություն հաստատեն, ով է հատուցելու բնակավայրի կորստի համար և այսպես շարունակ»:

Գոհար Մելոյանի հետ զրույցում անդրադարձանք մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների ձերբակալումներին, ապա դատարանի կողմից դրանք ոչ իրավաչափ ճանաչելուն. «Առհասարակ, իրեն համարելով ամենալեգիտիմ իշխանությունը և ունենալով հանրության աջակցությունը՝ այս իշխանությունն ամենաշատ իրավախախտումներն է թույլ տվել: Այսչափ իրավունքի չարաշահում, իրավունքի ոտնահարում, օրենքների չկատարում, Սահմանադրության դրույթների այսչափ խախտում որևէ իշխանության օրոք ՀՀ-ում տեղի չի ունեցել: Իրավական անարխիայի ժամանակաշրջանում ենք ապրում, և ընտրովի մոտեցում, ընտրովի արդարադատություն է իրականացվում: Շուրջ մեկ տարի արտակարգ դրությունն էր չարաշահվում՝ հավաքների ազատությունը անընդհատ ճնշելու համար:

Հիմա էլ ակնհայտ է, որ ռազմական դրության իրավական վիճակն է շահագործվելու, որ կրկին ոտնահարվեն մարդկանց հիմնարար իրավունքները: Զարհուրելի էր, որ քաղաքական ուժերի ղեկավարները բերման ենթարկվեցին: Բնականաբար, միտումը հանրահավաքը ճնշելն էր: Մի մասին մեղադրանք առաջադրվեց անկարգություններ հրահրելու, մի մասին էլ ռազմական դրության իրավիճակը խախտելու հոդվածներով: Բնականաբար, սա որևէ կերպ չէր կարող առնչություն ունենալ իրավաչափության հետ, սա հանրահավաքը ճնշելու փորձ էր:

Այնուամենայնիվ, վերջին ժամանակահատվածում մի շարք դատավորներ, ի պատիվ իրենց, կարողացել են ցույց տալ, որ անկախ ճնշումներից և քաղաքական պատվերներից, հավատարիմ են իրենց մասնագիտական որակներին: Բայց զարհուրելին այն է, որ բոլորս նման ճակատագրական խնդրի ենք բախվում, իսկ իշխանությունը նման փաստաթուղթ ստորագրելուց հետո լկտիաբար իրեն թույլ է տալիս մարդկանց նկատմամբ բռնություններ կիրառել: Բոլորս պետք է հասկանանք, որ այս փաստաթղթի հետևանքներից ոչ ոք չի խուսանավելու: Բոլորս մի նավի մեջ ենք, հետևանքները բոլորիս վրա են ազդեցություն ունենալու, և հերիք է խայտառակ մանիպուլ յացիոն մեթոդներով բևեռացնել հանրությանը»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան2018-ին չմերժեիք նախկինը,որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. ՇարմազանովՌուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Արցախից ՀՀ ժամանած ամեն 3-րդը երեխա է․ Ժաննա Անդրեասյան Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. ոստիկանություն Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին «Շատ փակագծեր են բացվելու՝ Սամվել Բաբայանն այն «տրոյական ձին» էր, որ մտավ Արցախ». Մետաքսե Հակոբյան ԱՄՆ-ը և ԵՄ-ը համոզում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից. ԶախարովաԱրցախից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների խցանման արբանյակային լուսանկարներ են հրապարակվելԹուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ