Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մա՛մ, քեզ լավ կնայես»․ Գևորգի վերջին խոսքերը՝ մայրիկին

ԼԱՅՖ

«Գևորգը շատ պայծառ, լուսերես, ընկերասեր և ազնիվ տղա էր: Տղաս միշտ պատրաստակամ էր՝ բոլորին օգնելու»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց հայրենիքի պաշտպանության համար նահատակված Գևորգ Գևորգյանի մայրը՝ Թամարա Գևորգյանը:     

Գևորգը դեռ փոքրուց աչքի էր ընկնում իր հայրենասիրությամբ: Օտար երկրում ապրելը Գևորգի մեջ ավելի մեծացրեց սերը դեպի հայրենիքը. «Հանգամանքների բերումով մենք ապրել ենք Գերմանիայում: Գևորգը հագնում էր զինվորական համազգեստ, միշտ հայրենասիրական երգեր էր լսում, անգամ, իր սենյակի պատուհանից ծածանվում էր մեր եռագույնը»,- ընդգծեց հերոսի մայրը:

Մայրը պատմում է՝ Գևորգը ուներ մեկ նվիրական երազանք՝ վերադառանալ և ծառայել հայրենիքին. «Անցան տարիներ, Գևորգը վերադարձավ հայրենիք, հպարտությունն՝ աչքերում, հայրենասիրությունը՝ սրտում: Ամեն անգամ զարմացնում էր իր հայրենասիրությամբ, երբ ասում էի՝ բացատրի՛ր սերդ դեպի հայրենիքը, պատասխանում էր՝ դու իմ Հայաստանի մայր թագուհին ես, իսկ ես գնում եմ հայրենիքս պաշտպանելու՝ քեզ թողնելով հայրենիքիս»,- մեծ ցավով վերհիշում է տիկին Թամարան:

Գևորգը  15 օր շարունակ պայքարել է թշնամու հազարավոր բանակների դեմ, ոչնչացրել է թշնամու 10 տանկ, 5 անօդաչու թռչող սարք: Նա փրկել է իր ընկերոջը  գերությունից, գրավել է դիրքեր և ազատագրել գյուղեր. «Հայկական գյուղերից մեկում Գևորգը ընկերոջը խնդրել էր, որպեսզի մտնեն հայկական դպրոց և Գևորգը դասասենյակներից մեկի գրատախտակին գրել էր՝ երեխանե՛ր ջան, դուք նորից վերադառանալու եք ձեր դպրոցը և սովորեք հայրենասիրություն ու հերոսություն»,- խորը կսկիծով պատմում է Գևորգի մայրը:

Հերոսի մայրը միմիայն հպարտանում է իր որդով, քայլում է հպարտ և անկոտրուն հայացքով. «Գևորգը իմ միակ որդին է, և ես հպարտ եմ, որ ունեմ Գևորգի նման հայրենասեր որդի, որը իր կյանքը չխնայեց հանուն իմ, քո և բոլորիս: Ես, որպես մայր, վստահ եմ՝ մեր պատմության մեջ կգրվեն մեր հերոսների սխրանքները, և ապագա սերունդները կճանաչեն նորօրյա հերոսներին»,- հպարտությամբ ընդգծեց  Թամարա Գևորգյանը:

Գևորգը զոհվելուց անմիջապես 2 ժամ առաջ, ընկերոջ մարմինը չթողնելով կրակահերթի տակ, 10 կմ գրկած տեղափոխել է մոտակա հիվանդանոց: Նա զոհվել է հոկտեմբերի 10-ին թշնամու արձակած անօդաչու թռչող սարքի հարվածից:

Գևորգը շատ նրբանկատ էր, նա, իմանալով՝ մայրը անհանգիստ է իր համար, պատերազմական օրերին ամեն օր զանգահարել է և ասել, որ հաղթելու են, բայց այլ էր նրանց վերջին հեռախոսազանգը. «Վերջին անգամ խոսել ենք հոկտեմբերի 8-ին, երկար չխոսեցինք, միայն ասաց, մա՛մ, քեզ լավ կնայես»,- ցավով վերհիշում է հերոսի մայրը:

Ինչպես մնացած հերոսները, Գևորգը ևս ուներ մեծ նպատակներ, որոնցից առաջնայինը ամուսնությունն էր սիրած էակի հետ: Նա Գերմանիայում էր թողել իր նշանածին, այն մտքով, որ վերադառնալուն պես ամսի 21.08.21-ին կպսակադրվեն:

Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ Երևանում ԱԺԲ–ի ակցիայի 96 մասնակից է բերման ենթարկվել