Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում զորակցություն հայտն... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Միայն մանիպուլյացիա, սուտ և ուրիշ ոչինչ. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հայաստանը համաճարակը ծայրաստիճան ծանր է տարել, գուցե և ամենա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Մարդկանց խաբելով՝ մոլորեցրել են. եկել ես Հայաստանի շունչը մ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 25.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սյունիքի սահմանները պահող աշխարհազորայիններն աջակցություն են հայտնում Օնիկ Գասպարյանին (տեսանյութ) ՌԴ ՊՆ. Ղարաբաղում «Իսկանդեր» չի օգտագործվել Դավաճան Նիկոլի հանրահավաքի մասնակիցների թիվը (կոլաժ) Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը Երիտասարդը բերման է ենթարկվել Չարբախի բաժանմունք, որտեղ պարզվել է ինքնությունը… Ձեթն ու շաքարավազը թանկ են՝ խառը կանաչի, սոխ կերեք, օգտակար է. (տեսանյութ) «Նա մսխել է մարդկանց սերը եւ հավատը». Արմեն Աշոտյան Ucom-ը որակի ապահովման համար ներդրել է հավելյալ ռեսուրսներ Բենի և Անիի չկայացած հարսանիքն ու «Հարս չկա»–ի մյուս հետաքրքիր դրվագները․ լուսանկարներ բեքսթեյջից Ոսկու գինը նվազել է, արծաթինը՝ աճել․ թանկարժեք մետաղների գներն ըստ NYMEX–ի «Քո հետեւից կգան». Փաշինյանը՝ քաղաքացուն «Թուրքիայի ԱԳՆ-ն փաստացի հայտարարեց, որ Նիկոլն իրենցն է». Անդրանիկ Թևանյան ՀՀ ՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասին Ազգային ժողովի շենքում ավտոմատներով հատուկջոկատայիններ են կուտակել Մեկ ժամից այստեղ կլինեն վրաններ, վառարաններ, գիշերելու ենք էստեղ. Սաղաթելյան Հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությունն առաջնահերթ խնդիր է Արտակ Թովմասյանը խմբակցություններին իմպիչմենտի գործընթաց սկսելու կոչ է անում Մեզ տեղեկություններ են հասնում, որ այդ վախկոտը հայտարարել է, որ գնալու է արտահերթ ընտրությունների,. Անդրանիկ Թեւանյան Արման Վարդանյանը ԱԱԾ-ի տնօրենին, ոստիկանապետին և Գլխավոր դատախազին հրաժարական տալու կոչ է անում Գլուխները պատով են տալու՝ կրակելու են ժողովրդի վրա, թող հլը փորձեն կրակեն կամ ուժ կիրառեն. Վանեցյան

«Խայ­տա­ռակ հոդ­ված­ներ էին, ամեն ինչ բա­վա­կա­նին փնթի էր ար­ված». «կաս­կա­ծյալ» նկար­չի հա­մոզ­մամբ, պետք է ամեն ինչ զրո­յից սկսենք, ող­նա­շարն ուղ­ղե­լու խնդիր ունենք․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ կանխել է պետական գործչի սպանության, ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու, ինչպես նաև բացահայտել էր մի խումբ անձանց կողմից այդ նպատակով ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու դեպքեր։ Հրապարակվեց նաև ինչ-որ ձայնագրություն։ Ձերբակալվածների մեջ էր նաև նկարիչ, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը: «Փաստը» դեռ անցած տարի առիթ էր ունեցել զրուցել Աշոտ Ավագյանի հետ։ Մեր զրույցների թեմաները մասնագիտական էին՝ մշակութային կյանք, «Զորաց քարերի» հետ առաջացած խնդիրներ... Այն ժամանակ ով կմտածեր, որ ամիսներ անց խոսելու ենք նկարչին առաջադրված մեղադրանքի մասին։ «Խայտառակ հոդվածներ էին, ամեն ինչ բավականին փնթի էր արված։

Գուցե դա արվել էր գիտակցաբար, կարծում եմ, որ միտում կար ամեն ինչ այսչափ փնթի անելու։ Ի վերջո, դավադրություն կազմակերպողը, իշխանություն զավթողն այդքան էշ չի, որ հեռախոսով խոսա, նման բան պլանավորի»,«Փաստի» հետ զրույցում ասում է Ավագյանը։ Մեր այն դիտարկմանը, որ շատերի համար անհասկանալի էր ստեղծագործող մարդու անվան շրջանառությունն այս գործի համատեքստում, մեր զրուցակիցը նշում է. «Ինձ թվում է, որ պետք է հնչեղություն տրվեր Դաշնակցության հետ կապված, մի կուսակցություն էլ ավելի լիներ ընդդիմության ցանկից, որոնք պահանջում են իշխանությունների հրաժարականը։ Կարծում եմ՝ բոլորին ուսումնասիրել էին, ովքեր այսօր իրենց հրաժարականն են պահանջում, որոշել էին մեկին էլ Դաշնակցությունից ներառել։ Իմ ներառումն այս գործում լրիվ անհասկանալի է։

Ամբողջ ժողովուրդն ասում է՝ դավաճան է և այլն, իրենք հեռախոսով վերցնում են այդ ֆրազան, կապում են մյուսների հետ, խումբ սարքում։ Ես նաև տեսնում եմ, որ իրավապահ համակարգում այն տղերքը, որոնք այս հրամանը պետք է կատարեին, ազնիվ մարդիկ են, ուղղակի այլ տարբերակ չունեն, կրակն են ընկել։ Ներկայումս այս գործընթացը չի ավարտվել, եթե բողոքարկեն, այն կշարունակվի, այժմ դահլիճից դատարանից ազատել են փաստերի բացակայության հիմքով»,-նշում է մեր զրուցակիցը։ Սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի առաջին օրերից Աշոտ Ավագյանը եղել է Արցախում։ Չենք կարողանում շրջանցել նաև պատերազմի մասին զրույցը։ «Երբ պատերազմում ես, այնտեղ ես, տեսնում ես նահանջը կամ այլ գործողություններ, բայց ամեն ինչ այլ կերպ է նայվում։

Երբ վերադառնում ես քաղաքացիական կյանք, ամեն ինչ այլ է։ Գոյություն ուներ անկազմակերպվածության խնդիր, բայց մտածել, որ վերջում բոլոր առումներով մենք այսքան փնթի պետք է լինենք, չէի կարող պատկերացնել։ Կային խնդիրներ, բայց տղերքը պահում էին դիրքերը»,-ընդգծում է նկարիչը։ Նշում է՝ հիմա ամեն ինչ պետք է զրոյից սկսենք։ «Կրթության միջոցով ամբողջ ժողովրդի իմունիտետի հարցը պետք է լուծենք։ Բանակի կոնցեպտը պետք է անպայման փոխվի։ Պարտվել ենք, պետք է դրա հետ համակերպվենք։ Ողնաշարն ուղղելու խնդիր ունենք»,-եզրափակում է Աշոտ Ավագյանը։

 Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan