Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Որևէ քայլ, որևէ շարժ ու ցան­կու­թյուն չի նշմար­վել»․«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական հետևանքները հասկանալու համար, ըստ տնտեսագետների, դեռ ուսումնասիրություններ են անհրաժեշտ: Այնուամենայնիվ, նրանք «Փաստի» հետ զրույցում տեսանելի խնդիրների են անդրադարձել, որոնք հետագայի համար որոշակի պատկեր են ստեղծում: «Յուրաքանչյուր անձ, ընտանիք ու օջախ յուրովի է տուժել պատերազմից: Ընդհանուր առմամբ, իհարկե, կարող ենք ասել, որ բոլորի վրա դա ազդեցություն կթողնի, բայց անմիջական ազդեցություն կրողների նյութական և սոցիալական վնասները պետք է պետական մակարդակով գնահատվեն, մոտավոր ճշտությունն այստեղ անթույլատրելի է»,մեզ հետ զրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, որի խոսքով, սակայն, ներկայիս իշխանության պարագայում տնտեսության վերականգնումն անիրական է: Կիսելով Թ. Մանասերյանի կարծիքը՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը շեշտեց. «Թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով, փաստորեն, այս պահին կոլապսային ծանր իրավիճակում ենք գտնվում:

Դրական հեռանկարը բացառված է, առավել ևս՝ այս իշխանության պարագայում: Մենք գործ ունենք պարտված, բոլոր հնարավորություններից զուրկ իշխանության հետ, որը ամոթի նշույլ ունենալու պարագայում իր ամբողջ կազմով շուտափույթ պետք է գոլորշիանա: Այս իշխանությունը պարտված է նաև թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական առումով: Ո՞վ պետք է ներդրումներ անի մի իշխանության պարագայում, որի հանդեպ վստահություն չկա: Ասում են՝ ամեն մի օրը, իսկ ես ասում եմ յուրաքանչյուր մի ժամն էլ նշանակություն ունի մեր երկրի փրկության համար: Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ տնտեսությունը մոբիլիզացնում էր իր ուժերը՝ արդյունավետությունը փոքր-ինչ բարձրացնելու համար:

Բայց այս թևաթափ իրավիճակում տնտեսությունը ևս ճգնաժամի մեջ է»: Թաթուլ Մանասերյանը նոր խոստումների, երեկվա ճանապարհային քարտեզի ֆոնին հիշեցնում է բազմաթիվ փորձագետների այն ճանապարհային քարտեզները, որոնք անտեսվել են նույն իշխանության կողմից: «Իրականում այս իշխանությունը ցույց տվեց իր լիակատար անկարողությունը: Միայն մեր՝ «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի փորձագիտական խմբի կողմից մշակվել են առաջարկներ, ծրագրեր, որոնք տարբեր ուղիներով, տարբեր ձևերով մինչ այս ներկայացրել ենք կառավարությանը, անձամբ թե՛ էկոնոմիկայի նախարարին, թե՛ վարչապետին: Եվ դա ներկայացրել ենք թե՛ պաշտոնապես, թե՛ մասնավոր հանդիպումներում:

Որևէ քայլ, որևէ շարժ ու ցանկություն չի նշմարվել: Սա «ամենագետների» կառավարություն է, դրանից բխող բոլոր հետևանքներով: Եթե դեռ կան մարդիկ, որոնք կարող են ինչ-որ պատրանքներ ունենալ, թող սպասեն, բայց մենք առաջին իսկ օրվանից հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով ամեն ինչ արել ենք մեր երկրին օգնելու համար, և մեզ համար էական չեն եղել անձինք, ինչպես նաև այն, թե ով է նստում ՀՀ կառավարության շենքում: Մեզ համար շատ ավելի կարևոր է, թե մեր երկիրն ինչ վիճակում է ու մեզնից յուրաքանչյուրն ինչ կարող է տալ երկրին, և ոչ թե վերցնել, օրինակ` պարգևավճարների ու պաշտոնի տեսքով»,նշեց տնտեսագետը: Թ. Մանասերյանը հիշեցրեց, որ ավելի վաղ անվտանգության խորհրդին էին ներկայացրել անվտանգության համապարփակ ռազմավարությունը:

«Բայց ազգային անվտանգության ռազմավարության մեջ դրանից ընդամենը կտորներ էին փորձել մտցնել: Այսինքն, կա՛մ ամենախեղաթյուրված ու վատթարագույն ձևով են օգտագործել, կա՛մ չեն օգտագործվել: Այս կառավարությունը, մեծ հաշվով, լրջություն, հետևողականություն ու արհեստավարժ մոտեցում չունի: Բազմաթիվ այլ ծրագրեր, նաև տնտեսության զարգացման ճանապարհային քարտեզ ենք ներկայացրել, բայց իրականացման ցանկությունը բացարձակապես բացակայում է: Ես փաստեր ներկայացրեցի, և թող որևէ մեկը ասի, որ դա այդպես չէ»,-նշեց նա: Անդրադառնալով պատերազմի հետևանքով տեղահանված և ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին ՀՀ կառավարության կողմից 68 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելուն, Վարդան Բոստանջյանը նշեց. «2018 թ.-ին իրենց հաջողվել է ապակողմնորոշել «պողոսներին», հիմա այդ գործընթացը շարունակվում է: Երևի սա էլ է զոմբիների ու «պողոսների» համար:

Խոսքը, իհարկե, Արցախից եկած մեր քաղաքացիների մասին չէ: Այս իշխանության ներկայացուցիչները, մեծ հաշվով, գոնե մեկ ակնթարթ իրենց չեն զրկել պարգևավճարներից: Մենք գործ ունենք մարդկանց հետ, որոնք աղերսագին սպասում էին ուրիշի հաշվին «ջրիկ-վռիկ» սուրճ խմելուն: Հիմա նրանք միլիոնավոր դրամներ են ստանում, կուզենա՞ն բաց թողնել այս իշխանությունը: Հիմա էլ 68 հազար դրամ են խոստանում, որ ի՞նչ, որ թողնեն իշխանությա՞ն մնալ: Կարծում եմ՝ այս ծանր իրավիճակում հասարակությունը պետք է մոբիլիզացվի, հիմնադրամները խիստ արդյունավետ պետք է աշխատեն: Եվ, ընդհանրապես, մեզանից յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում պետք է աջակցի, որպեսզի մենք կարողանանք որոշակի չափով գոնե մեղմել այն իրավիճակը, որում հայտնվել են այդ խոցված ընտանիքները»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ