Ереван, 02.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Երբ ձա­խո­ղում ես ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը․«Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում կրած ծանրագույն պարտության, տարածքային, մարդկային և նյութական կորուստների հարցը դեռևս երկար ժամանակ առանձին քննարկման և վերլուծության առարկա կմնա ինչպես հանրության շրջանում, այնպես էլ փորձագիտական մակարդակով։ Մեզ համար կարևոր է նաև արձանագրումներ անել աշխարհաքաղաքական տեղաշարժերի մասով, թե ինչ ռիսկեր են ի հայտ գալիս մեզ համար և իրավիճակից բխող ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել։

Նկատի ունենանք, որ այս պատերազմում Թուրքիան ոչ միայն անվերապահ աջակցություն էր ցուցաբերում ադրբեջանական կողմին, այլև անմիջականորեն մասնակցում էր ռազմական գործողություններին ահաբեկիչների, զինվորականների և սպառազինության տեսքով։ Եվ չնայած Թուրքիային չհաջողվեց մասնակցություն ունենալ հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրմանը, սակայն Անկարան կարողացավ ամրագրել իր ներկայությունը հակամարտության գոտում։ Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն տվեց Ադրբեջան զորք ուղարկելու մասին նախագահ Էրդողանի որոշմանը։

Ճիշտ է՝ Թուրքիան խաղաղապահ առաքելություն չի իրականացնելու հակամարտության գոտում, բայց թուրքական զինվորականներն Ադրբեջանում ծառայություն են կատարելու Ռուսաստանի հետ համատեղ ստեղծվելիք՝ հրադադարի մշտադիտարկման կենտրոնում: Այնուամենայնիվ, Անկարայի մտադրությունները սրանով չեն ավարտվում, թուրքական կողմը ցանկություն ունի կարճ ժամանակ անց մշտական կտրվածքով մեծ ներկայություն ունենալ Ադրբեջանում ռազմական բազա ունենալու տեսքով և մշտադիտարկման կենտրոնը դրա ճանապարհին առաջին քայլն է։

Փաստացի Թուրքիայի դիրքերը գնալով ամրապնդվում են Հարավային Կովկասում, որը հայկական կողմի համար լուրջ ռիսկեր է առաջացնում։ Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ թուրքական կողմը ահաբեկիչներին Ադրբեջան արտահանելու և տարածաշրջանն ապակայունացնելու համար ոչ միայն պատժամիջոցների և ճնշումների չենթարկվեց, այլև կարողացավ հասնել իր հիմնական նպատակներին։ Իհարկե, մենք այս հարցում կարող ենք մեղադրել միջազգային հանրությանը, որ բավարար ջանքեր չի գործադրել Թուրքիային զսպելու ուղղությամբ, սակայն հայկական կողմը ևս ունի իր լուրջ թերացումները, որոնք կապված են արտաքին քաղաքականության հետ։ Խնդիրն այն է, որ գործող իշխանություններն այդպես էլ ժամանակին չկարողացան քայլերի այնպիսի կոմբինացիա կիրառել, որը թույլ կտար չեզոքացնել Թուրքիայից եկող հիմնական սպառնալիքները։

Իսկ այդ քայլերի մեջ առաջին հերթին պետք է մտնեին ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը։ Կասկած չկա այն հարցում, որ Ռուսաստանը մեծ դերակատարություն կարող է ունենալ թուրքական ագրեսիվ նկրտումները տարածաշրջանում չեզոքացնելու ուղղությամբ։ Սակայն Փաշինյանի իշխանության ժամանակաշրջանում հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են աչքի ընկնել իրենց իներտությամբ և անորոշությամբ, ինչի դառը պտուղները մենք այսօր քաղում ենք։ Եվ պատահական չէ, որ արդեն վերլուծություններ են արվում, թե այս իշխանությունների մնալու պարագայում հայ-ռուսական փոխգործակցությունը ոչ միայն չի զարգանա, այլև երկրում կաճեն հակառուսական տրամադրությունները։ Թուրքիայից եկող սպառնալիքները և մեր երկրի առջև ծառացած արտաքին քաղաքական խնդիրները ակտիվ աշխատանք էին նախատեսում նաև աշխարհաքաղաքական մյուս դերակատարների՝ մասնավորապես ԱՄՆ-ի, ԵՄ-ի երկրների և Չինաստանի հետ։

Բայց մեր իշխանություններին այդպես էլ հենց սկզբից չհաջողվեց սերտ փոխգործակցության համապատասխան օրակարգ ձևավորել այս պետությունների հետ և նրանց ցույց տալ թուրքական քաղաքականության վտանգավորության մակարդակը տարածաշրջանում և դրանից դուրս ապակայունացում ստեղծելու տեսանկյունից։ Հատկապես ուշադրության է արժանի հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված Չինաստանի կրավորական կեցվածքը, քանի որ Չինաստանի Սինցզյան ինքնավար մարզում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրական համայնքի և պանթուրքական ծրագրերի պատճառով թուրք-չինական հարաբերությունները ավանդաբար լարված բնույթ են կրում։ Եվ այս հանգամանքը Փաշինյանի գլխավորած իշխանությունը չկարողացավ օգտագործել։

Ինչպես տեսնում ենք, արտաքին քաղաքական նմանատիպ հարցերի վրա կենտրոնանալու փոխարեն, մեր իշխանությունները ամենօրյա ռեժիմով զբաղված են էժանագին շոուներով և հանրության առանձին հատվածներին միմյանց դեմ լարելով։ Հայաստանի արտաքին քաղաքականության ձախողման մասին է վկայում նաև արտգործնախարար Մնացականյանի հրաժարականը, թեպետ հանուն արդարության պետք է ասենք, որ այս դեպքում գործ ունենք պրիմիտիվագույն քայլի հետ՝ «քավության նոխազ» նշանակելու առումով: Իսկ ինչ վերաբերում է խորհրդարանական դիվանագիտությանը, ապա այդ մասով ընդհանրապես ասելիք չկա, ինչպես այս երկուսուկես տարիների ընթացքում այն բացարձակ պարապուրդի էր մատնված, այդպես էլ շարունակում է մնալ։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ