Ջալալ Հարությունյանը առաջիկա 2-3 օրվա ընթացքում դուրս կգրվի ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Չհասկացա, թե ինչի համար են Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի՝ Մոսկ... ԲԼՈԳ
Արցախի ոստիկանության պետը հանդես է եկել ուղերձով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ են պատմում Քարվաճառի զորամասի զինծառայողները (տեսանյութ) ՎԻԴԵՈ
Սպասվում են տեղումներ ձյան տեսքով ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 30.Նոյեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Շունչս կտրվում ա». ոստիկանները դաժան վերաբերմունք են ցուցաբերում քաղաքացու նկատմամբ (տեսանյութ) Մաշտոցի պողոտայում երթևեկությունը պարալիզացված է. քաղաքացիները նստել են ճանապարհին (տեսանյութ) Օպերայի մոտ իրավիճակը լարված է. կարմիր բերետները ուժ են կիրառում (տեսանյութ) Արայիկ Հարությունյան. Ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց Ադրբեջանական կողմը այսօր հրապարակեց եւս մեկ տեսանյութ հայ ռազմագերիների մասնակցությամբ Սյունիքի մարզպետը հրաժարական է տվել ՀՀ պաշտպանության նախարարը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ տարածքում ՌԴ հումանիտար կենտրոնի աշխատանքը «Ալեն, դավաճա՜ն». բողոքի ակցիա ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի տան բակում Վտանգված է Կապանի օդանավակայանի, Գորիս–Կապան ճանապարհի գործունեությունը. Վահե Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Լեռնային Ղարաբաղում տիրող վիճակից Ինչքանո՞վ է այս իրավիճակը պատշաճ արձագանք տեղի ունեցածին. Նիկոլ Փաշինյանը՝ իրավապահ համակարգի ղեկավարներին «Մի մարդ իր քմահաճույքով որոշել է երկրի բախտը». Արշակ Զաքարյանը նույնպես հացադուլ է հայտարարել Ինչպե՞ս պատերազմը կվերափոխի Հայաստանի արտաքին քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի ՌԴ այցը չեղարկվել է. չի հաջողվել բարձր մակարդակի հանդիպում ստանալ ՌԴ ղեկավարությունից. Mediaport Նախընտրական ժամանակահատվածներում Լևոնը երբեք էլ աչքի չի ընկել պոլիտկոռեկտությամբ. ՔՊԿ խոսնակ Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից. սահմանին գործում են անվտանգության նորմեր Սոթքի ոսկու հանքի hայ-ադրբեջանական սահմանն այս պահին Այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց. Արայիկ Հարությունյան Արմեն Սարգսյանը ադրբեջանական կողմում գտնվող ռազմագերիների, պատանդների վերադարձի հարցով դիմել է Վլադիմիր Պուտինին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայրս եւ եղբայրներս ապրում են Ստեփանակերտում. մեր տունը մնացել է. Տոմա Պետրոսյան

«Խայ­տա­ռակ անլր­ջու­թյուն է տի­րում կա­ռա­վար­ման ապա­րա­տում. վի­ճա­կը ճգնա­ժա­մա­յին է».«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Կառավարման կոլապսի առաջ շատ վաղուց էինք կանգնած, բայց վերջին երկուսուկես տարում այդ խնդիրն ավելի ընդգծված է, քանի որ կառավարմամբ զբաղվում են կառավարիչ չհանդիսացող անձինք: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման խորհրդատու Բաբկեն Մկրտչյանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք նաև այս շրջանում կառավարման համակարգի տեսանելի պատկերին: «Մարդիկ, որոնք իրենց կյանքում անգամ 4-5 անձնակազմ ունեցող որևէ ձեռնարկություն, թեկուզ փոքր խանութ ռեալ ու արդյունավետ չեն կառավարել, զբաղվում են լուրջ մակրոկառավարումով՝ մարզպետներ, նախարարներ են աշխատում: Կառավարման տեսանկյունից սա անթույլատրելի է, բայց, կարծես, մենք ուզում ենք, որ այդպես լինի: Այդպես լինում է, ու, մենք, ի վերջո, հայտնվում ենք կոլապսի առաջ»,-ասաց նա: Բաբկեն Մկրտչյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանը կառավարիչ չէ. «Դա պարզ է. ինչպես էլ պտտվենք այդ հարցի շուրջ, նույն տեղն ենք գալու:

Առավել ևս՝ գերագույն գլխավոր հրամանատար չէ: Դա նման է մի իրավիճակի, երբ, օրինակ, ինձ՝ բիզնես ոլորտի կառավարչիս, որոշեն ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակել, ու ասեն՝ կառավարիր: Նախ՝ հիմար կլինեմ, եթե համաձայնեմ, իսկ ովքեր ծափ կտան ու կնշանակեն ինձ, եռակի հիմար կլինեն, եթե անգամ ինձ ամենամոտ ու հարազատ մարդիկ են: Ընդհանուր առմամբ, իրականում կառավարման տեսակետից վիճակը ճգնաժամային է: Եվ եթե ճգնաժամը շարունակում են կառավարել ընդհանրապես կառավարումից հեռու մարդիկ, այդ ճգնաժամը խորանալու է: Եվ, այո, դա շատ լուրջ վնասների է հասցնելու, ինչպիսին քաոսն է: Այսինքն, հասարակությունը չի հասկանալու՝ ինչ է անելու, և հասարակություն-պետություն առանց այն էլ ոչ հստակ հարաբերություններն ավելի են խաթարվելու»:

Մեր զրուցակցի դիտարկմամբ, տպավորություն է, որ պետությունը սեփական մեքենայի սկզբունքով է կառավարվում, որն ինչպես ուզում, այնպես էլ վարում են. «Օրինակ՝ որ փողոցով ուզում, վարում են, անգամ կարմիր լույսի տակ չկանգնելով են վարում՝ դուրս գալով նաև հանդիպակաց գոտի: Իրականում խայտառակ, անբացատրելի վիճակ է: Կառավարման տեսակետից որևէ բացատրություն չունեմ, խայտառակ անլրջություն է տիրում կառավարման ապարատում: Ու երբ նկատում եմ, որ ԱԺում մարդիկ երկիրն այս պահին փրկելու կամ ավելի լավ կառավարելու մասին մտքեր են արտահայտում, ինձ մոտ հարց է առաջանում. բա երկուսուկես տարի ինչո՞ւ ավելի լավ չկառավարեցիք, որ հիմա հայտնվել ենք այս իրավիճակում:

Ո՞վ էր խանգարում: Ես այն կարծիքին եմ, որ ոչ ոք էլ չէր խանգարում: Նախ՝ պետք է կառավարել իմանալ, հետո մտածել լավ կառավարելու մասին, բայց եթե մարդիկ կառավարել չգիտեն, ինչի՞ մասին է խոսքը: Հմտությունների, նախապատվությունների, ինչպես նաև ռազմավարական մտածելակերպի պակասը հանգեցնում է նրան, որ կառավարիչները միանշանակ ձախողում էին իրենց ոլորտը, բայց այստեղ ուրիշ խնդիր կա նաև հասարակության մասով: Հասարակությունը, որն այս դեպքում գործատուն է, չունի այն չափանիշները, որոնցով պետք է գնահատի իր աշխատողի աշխատանքի արդյունավետությունը: Վստահ եմ՝ «Իմ քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիների մեծամասնությունը չգիտի այն չափանիշները, որոնցով պետք է գնահատեն, թե իրենց ընտրած կառավարիչները լավ, թե վատ են աշխատում: Ի դեպ՝ շատ հաճախ է առաջանում հարցը՝ իսկ ո՞վ կա, որ լավ կառավարի:

Օրինակ՝ եթե ես զգամ, որ հասարակությունը գնահատման չափանիշներ չունի, կխուսափեմ ստանձնել այդ պատասխանատվությունը, քանի որ չհասկացված պետք է լինեմ: Սա լուրջ հարց է. այսինքն, առաջնորդը կգա այն ժամանակ, երբ կհասկանա, որ պահանջված են իր հմտությունները, փորձառությունները, բարոյական տեսակը, արժեհամակարգն ընկալված է ու գնահատված»: Անդրադառնալով իշխանության երեք թևերին ու պետական կառավարման արդյունավետությանը՝ Բ. Մկրտչյանը նշեց. «Հիմա ունենք երկու թև, որտեղ տոտալ կոլապս է: Այսինքն, կառավարման համակարգն ասում է՝ ես ամեն ինչ ճիշտ եմ անում ու եթե անգամ սխալ եմ անում, հիմա ավելի ճիշտ կանեմ: Օրենսդիր մարմինն այս պահին ընդհանրապես անգործության է մատնված, թեպետ այնպես չէ, որ նախկինում շատ լուրջ գործերով էին զբաղված:

Զբաղված էին ամբողջ դաշտն իրենց, մեղմ ասած, պսևդո հեղափոխական նպատակներին հարմարեցնելու գործով: Ինչ վերաբերում է դատական իշխանությունը, ապա այն երկուսուկես տարվա ընթացքում չէր կողմնորոշվում ինչ անել, ում պատվերը կատարել՝ արդարության, հասարակության, թե իշխանության: Այսօր ազգային կորուստ ունենք: Այն, ինչ ունենք այս պահին, ազգային ողբերգություն է: Դատական իշխանությունն այս պահին անհատների մակարդակով ապրում է այդ ողբերգությունը, բայց համակարգի առումով ինձ համար նկատելի չէ, որ փորձում են լուրջ հակակշիռ լինել մյուս երկու օղակներին: Ընդհանուր առմամբ, այս պահին նորից երկմտանքի առաջ են, թեպետ իրենց առաքելությունը միայն օրենքին ծառայելն է: Իսկ գործադիրը չձախողելու պատասխանատուն էր: Երկուսուկես տարի ասում էին, որ ավելի լավ են կառավարում, բայց մենք ազգային խայտառակություն ունեցանք:

Հիմա նույն ձախողված գործադիրը, այս պահին գտնվելով կոլապսի ու ճգնաժամի մեջ, հերթական անգամ փորձում է ներկայացնել ավելի արդյունավետ կառավարման իր բարի ցանկությունները: Առհասարակ, եթե կառավարիչը մեկ անգամ ձախողում է, չպետք է թույլ տալ, որ նա կրկին ձախողի, որովհետև այդ հնարավորությունն իրեն արդեն մեկ անգամ տրվել է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan