«Ցա­նում ենք ցո­րե­նը և ուզում ենք՝ դրա տե­ղում խնձո­րի ծառ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Այս պա­հին ունենք ազ­գա­յին ան­լի­ար­ժե­քու­թյան բար­դույթ»... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Այս պա­հին պետք է վտանգ­նե­րի մա­սին մտածել». իրա­կա­նու­թյ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Փա­շի­նյա­նը ձա­խո­ղել է ամեն ինչ, իսկ ար­դա­րա­ցում­ներն այ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Նի­կո­լակ­րա­տի­ան» և օխ­լո­սը․«Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 01.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Քաղաքացիները դադարեցրել են հացադուլը՝ կաթողիկոսի հորդորով «Ցա­նում ենք ցո­րե­նը և ուզում ենք՝ դրա տե­ղում խնձո­րի ծառ աճի, այդ­պես չի լի­նում»․«Փաստ» Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում համատեղ կենտրոն ստեղծելու մասին «Սա է ամբողջ ճշմարտությունը․․․»․ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը Արցախի դրոշն իջեցվել է՝ խաղաղապահների հորդորով. ինչ իրավիճակ է Բերձորում ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր փոփոխություն. ևս երկու տարի ՀՀ քաղաքացիները կարող են հին նմուշի անձնագրեր ստանալ «Այս պա­հին ունենք ազ­գա­յին ան­լի­ար­ժե­քու­թյան բար­դույթ»․«Փաստ» Արայիկ Հարությունյանը հայտարարություն է արել «Որևէ ժամանակաշրջանում, որևէ ղեկավար, որևիցե հարցում, եթե մեղադրում է ժողովրդին, էդ անձը ղեկավար լինելու իրավունք չունի». Միշո «Այս պա­հին պետք է վտանգ­նե­րի մա­սին մտածել». իրա­կա­նու­թյու­նից կտրված մի­ֆերն ու սպա­սում­նե­րը․«Փաստ» Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել Փա­շի­նյա­նը ձա­խո­ղել է ամեն ինչ, իսկ ար­դա­րա­ցում­ներն այ­լևս ար­ժեք չու­նեն․«Փաստ» Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն ՝ այսօր Նիկոլ Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես. Տիգրան Ներսիսյան Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Արմեն Աշոտյան No comment. #WarGonzo-ն լուսանկար է հրապարակել «Նի­կո­լակ­րա­տի­ան» և օխ­լո­սը․«Փաստ» Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու» «ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը. նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել Հայաստանում առկա շատ հարցեր». Վանեցյանի հարցազրույցը «Լուրերի դաշնային գործակալությանը» Համոզված եմ, որ մեր գերիների թիվն անցնում է 150-ը. Պատգամավոր

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրել են ԼՂ հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ

Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ:

Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև ս.թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության: ՌԴ պաշտպանության նախարարն իրազեկել է այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին:

Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կարևորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը, որն ուղղված է փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերին:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ  Շոյգուն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:

website by Sargssyan