«Այս պա­հին պետք է վտանգ­նե­րի մա­սին մտածել». իրա­կա­նու­թյ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Փա­շի­նյա­նը ձա­խո­ղել է ամեն ինչ, իսկ ար­դա­րա­ցում­ներն այ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Նի­կո­լակ­րա­տի­ան» և օխ­լո­սը․«Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Ամեն օրը բարձ­րաց­նում է եր­կի­րը քա­ո­սի վե­րա­ծե­լու հա­վ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Երկուսը՝ մեկում». անթույլատրելի արշավ.«Փաստ» ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 01.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
«Այս պա­հին պետք է վտանգ­նե­րի մա­սին մտածել». իրա­կա­նու­թյու­նից կտրված մի­ֆերն ու սպա­սում­նե­րը․«Փաստ» Ինչ իրավիճակ է Բերձորում. քաղաքապետը մանրամասներ է ներկայացրել Փա­շի­նյա­նը ձա­խո­ղել է ամեն ինչ, իսկ ար­դա­րա­ցում­ներն այ­լևս ար­ժեք չու­նեն․«Փաստ» Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն ՝ այսօր Նիկոլ Փաշինյան դու վայրկյան առաջ պետք է հեռանաս վարչապետի աթոռից և պատասխանատվության ենթարկվես. Տիգրան Ներսիսյան Պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում. Արմեն Աշոտյան No comment. #WarGonzo-ն լուսանկար է հրապարակել «Նի­կո­լակ­րա­տի­ան» և օխ­լո­սը․«Փաստ» Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու» «ԼՂ-ում կատարվածի համար մեղավոր է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը. նրա հեռանալով մենք կկարողանանք լուծել Հայաստանում առկա շատ հարցեր». Վանեցյանի հարցազրույցը «Լուրերի դաշնային գործակալությանը» Համոզված եմ, որ մեր գերիների թիվն անցնում է 150-ը. Պատգամավոր «Ամեն օրը բարձ­րաց­նում է եր­կի­րը քա­ո­սի վե­րա­ծե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը. Նի­կոլ Փա­շի­նյա­նը ցուգց­վան­գի մեջ է».«Փաստ» Ադրբեջանական զորքերը մտան Լաչինի շրջան «Երկուսը՝ մեկում». անթույլատրելի արշավ.«Փաստ» Ինչ ծրագրերի իրագործման և ում է խանգարել Ջալալ Հարությունյանը, ինչ հրաշքով է կենդանի մնացել, կարող է ասել միայն նա. «Իրատես» «Անցեք Ռուբիկոնը եւ հողատուի դավաճանական կառավարումը թողեք պատմության աղբանոցում». Էդուարդ Շարմազանով Եթե պետք լինի, պայթուցիկ էլ կսարքեմ, կպաշտպանվեմ․ Աղավնոյի 63-ամյա բնակչուհին չի լքում իր գյուղը Տեղեկատվական արհեստական բլոկադա Արցախում.«Փաստ» Վճռորոշ «մարտերը» դեռ առջևում են. Ինչ պետք է անի հիմա Հայաստանը, ընդ որում՝ արագորեն Խզված ձայնով հրետանավոր Մնացականը տանն է...

Մոսկվայի և Բաքվի դիրքրոշումները միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման և համակեցության համար պայմաններ ստեղծելու հարցում համընկնում են. Լավրով (տեսանյութ)

Ադրբեջանի նախագահը ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հետ հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի համատեղ հայտարարության բոլոր տարրերի իրականացմանը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպման ավարտին կայացած ասուլիսում:

«Գլխավոր եզրակացությունն այն է, որ հաստատվել է նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդիականությունն ու դրան այլընտրանք չլինելու հանգամանքը: Այդ պայմանավորվածությունները կանգնեցրել են արյունահեղությունը և հիմք դրել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա երկարաժամկետ կարգավորման համար»,- ասել է Լավրովը:  

Վերջինս հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման համար պայմաններ ստեղծելու հարցում Մոսկվայի և Բաքվի դիրքրոշումներն ամբողջովին համընկնում են:

«Մեր դիրքորոշումները լիովին համընկնում են այն հարցում, որը վերաբերում է միջէթնիկական և միջկրոնական խաղաղության վերականգնման և հաշտության և համակեցության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությանը»,- շեշտել է Լավրովը

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը դիմակայելու է Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունները որևէ մեկի աշխարհաքաղաքական հավակնությունների պատճառով կասկածի տակ դնելու փորձերին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև

Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

website by Sargssyan