ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈԻՆՎԱՐԻ)․ Երևանում բացվել է առաջին ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Իրական սիլլոգիզմի քաղաքական շղթան․ «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երբեմն ուզում ես ոմանց ապտակել, որ արթնանան քնից․ «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Գնաճն ավելի մեծ է, մինչդեռ հրապարակվող թվերը մարդկանց մոլոր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Սպառնալիքները վերացական չեն. այս իշխանությունները համարժեք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիեւը հավանություն են տվել Ֆրանսիան և Հունաստանը 3 միլիարդ դոլարի ռազմական գործարք են կնքում ԶՈՒ կազմավորման 29-ամյակի առթիվ տոնական հանդիսավոր միջոցառումներ չեն անցկացվի Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Խաչատրյանների ընտանիքից Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո համագործակցության նոր հնարավորություններ կան. Իրանի ԱԳՆ Կարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազել. ՏՄՊՊ Մի քանի տարի առաջ ռեալ շանս կար ԼՂ հակամարտությունը լուծելու համար․ Լավրովը խոսեց դասի մասին, որը պետք է նկատի ունենան այլոք Վերջին 10 օրվա ընթացքում 2 անգամ հրավիրվել եմ Երևանի Քննչական կոմիտե․ Արմեն Աշոտյան Մարտնչող տգետի հերթական գլուխգործոցը Գաղտնի բանակցությունների արդյունքում որոշել են Ադրբեջանին հանձնել Հայաստանի բոլոր կղզյակները Ապշեցնող փաստեր կենդանակերպի նշանների մասին. նրանց անտանելի և դրական կողմերի մասին «Ամենաբարի սրտով աղջիկ»․ Ռազմիկ Ամյանի նոր տեսահոլովակը՝ նվիրված Վարդուհի Վարդանյանի որդու հարսնացուին Հայկական կողմը հաստատում է. Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կհանդիպեն Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել. Արցախի ՄԻՊ

Նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Այս մասին տեղեկացնում է  ԱՀ ՄԻՊ-ը:

Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Բանակցություններ են ընթանում նաև մյուս հատվածներում փոխանակման ու որոնման աշխատանքների իրականացման շուրջ:

Շուշիի մերձակայքից օրեր առաջ գտնվել է ոստիկանության մեկ վիրավոր ծառայող, ով ավելի քան վեց օր շարունակ թաքնվել էր անտառում և փրկվել որոնողական աշխատանքների արդյունքում: Ցավոք, առ այսօր ոչ մի այլ կենդանի զինծառայողի հնարավոր չի եղել գտնել:

Մի խումբ մարմինների նախնական փորձաքննության արդյունքներով արձանագրվել են վիրավորների սպանության ու զոհվածների մարմինների խեղման դեպքեր: Շուշիից գտնվել է երեք քաղաքացիական անձի մարմին, որոնք դաժանաբար սպանվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից:

Ինքնությունը պարզված մարմինները փոխանցվում են հարազատներին, իսկ երբ օբյեկտիվորեն հնարավոր չի լինում տեղում պարզել ինքնությունը, դա արվում է ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա:

Անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացն իրականացվում է ՌԴ խաղաղապահ առաքելության, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի եւ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից՝ պաշտպանության նախարարությունների աջակցությամբ: Իսկ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աջակցում է տվյալների հավաքագրման ու մշակման հարցում, ինչպես նաև փաստահավաք առաքելության շրջանակներում արձանագրում է մարդու իրավունքների խախտումները:

Շատ կարևոր է, որ բոլոր պետական ու միջազգային կառույցներն աշխատեն առավելագույնս արդյունավետորեն ու օպերատիվորեն, որպեսզի հնարավոր լինի փրկել կենդանի անհայտ կորածների ու ռազմագերիների կյանքերը և հարազատներին հասցնել մեր զոհված հերոսների մարմինները: Ես էլ փորձում եմ իմ լիազորությունների սահմաններում ու դրանցից դուրս կատարել բոլոր հնարավոր քայլերը այդ նպատակին աջակցելու ուղղությամբ: Նշեմ, որ գերեվարված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մասով էլ մեր աշխատակազմում կատարվում են փաստահավաք աշխատանքներ՝ պարբերաբար տեղեկություններ փոխանցելով Կարմիր խաչին ու պետական լիազոր մարմիններին:

Կրկին իմ խորին ցավակցությունները, հպարտությունն ու երախտագիտությունն եմ հայտնում բոլոր զոհվածների հարազատներին. ձեր զավակները, եղբայրներն ու հայրերը զոհվել են բոլորիս համար, և բոլորս էլ ցմահ պարտք ենք նրանց, ձեզ ու Հայրենիքի բոլոր պաշտպաններին:

website by Sargssyan