Վաղվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 17-20 ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայասստանն Արցախից կտրելու հարց երբեք չի եղել. Լավրովն ուշագ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտուն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Որ հասցեներում լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Իրանն ու Թուրքիան երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ 3 նոր համաձայնագիր են կնքել Կապիտոլիումի շրջակայքում հրդեհ է բռնկվել Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ. Աշոտյան Սյունիքի մարզում հայտնաբերվել է կնոջ դի Ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը Շուշիի ճանապարհին զանգել էր տուն, վերջին անգամ որդու հետ զրուցել (տեսանյութ) Արտաքին անվտանգության սպառնալիքի պատճառով՝ ԱՄՆ-ի Կապիտոլիումն արգելափակվել է Սահմանվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար Չավուշօղլուն հայտնել է, թե որ պարագայում Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ Ո՞վ է առողջապահության նոր նախարարը և ինչո՞վ է նա հայտնի Կենսաբանը քննադատել է իմունային անձնագրերի գաղափարը Դատարանը 30 օրով ձերբակալել է Նավալնիին Ինչպես են ադրբեջանցիներն անարգել շարժվում դեպի Շուշի. արխիվային տեսանյութ Առողջապահության նախարարը նշել է՝ երբ կարելի է «ազատվել» դիմակներից Պատվաստանյութերի պատճառով՝ աշխարհը «բարոյական կործանման» եզրին է. Թեդրոս Հեբրեյեսուս ՀՀ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին 31-ամյա Վահրամը զոհվել է պատերազմի 2-րդ օրը. օրերս լույս աշխարհ եկավ հերոսի 2-րդ երեխան ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության համար ընտրություն կանցկացվի Լավրովը՝ Արցախը Հայաստանից կտրելու փորձերի բացակայության մասին Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արսեն Թորոսյանը Անահիտ Ավանեսյանն ազատվեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ՄԻԵԴ-ը բավարարել է Ադրբեջանում գտնվող 17 հայ գերիների մասին հայկական կողմի դիմումները (անուններ)

Գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է Հայաստանի դիմումը․ որոշել է կիրառել հրատապ միջոց։ Այս մասին հայտնում է Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

«Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին

27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝

1.Սամվել Ասատրյանը,

2.Արսեն Կարապետյանը,

3.Նորիկ Արաքելյանը,

4.Գեղամ Էլիբեկյանը,

5.Վահե Աբրահամյանը,

6.Հովսեփ Սահակյանը,

7.Սամվել Քաստակցյանը,

8.Սամվել Կնազյանը,

9.Էդիկ Տոնոյանը,

10.Վալերի Հայրապետյանը,

11.Հարություն Գևորգյանը,

12.Արման Հարությունյանը,

13.Միքայել Մարտիրոսյանը,

14.Լյուդվիգ Մկրտչյանը,

15.Պետրոս Ղազարյանը,

16.Սարգիս Սողոմոնյանը և

17.Խաչիկ Հակոբյանը:

Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև՝ 27.11.2020թ:

Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում, չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ։

Սիրանուշ Սահակյան

Արտակ Զեյնալյան»:

 

 



website by Sargssyan