Վաղվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 17-20 ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայասստանն Արցախից կտրելու հարց երբեք չի եղել. Լավրովն ուշագ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտուն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Որ հասցեներում լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 19.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Լավրովը փաստացի մեղադրեց Հայաստանի դավադիր իշխանություններին պատերազմի համար դիվանագիտական հող ստեղծելու մեջ. Աշոտյան Սյունիքի մարզում հայտնաբերվել է կնոջ դի Ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը Շուշիի ճանապարհին զանգել էր տուն, վերջին անգամ որդու հետ զրուցել (տեսանյութ) Արտաքին անվտանգության սպառնալիքի պատճառով՝ ԱՄՆ-ի Կապիտոլիումն արգելափակվել է Սահմանվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար Չավուշօղլուն հայտնել է, թե որ պարագայում Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ Ո՞վ է առողջապահության նոր նախարարը և ինչո՞վ է նա հայտնի Կենսաբանը քննադատել է իմունային անձնագրերի գաղափարը Դատարանը 30 օրով ձերբակալել է Նավալնիին Ինչպես են ադրբեջանցիներն անարգել շարժվում դեպի Շուշի. արխիվային տեսանյութ Առողջապահության նախարարը նշել է՝ երբ կարելի է «ազատվել» դիմակներից Պատվաստանյութերի պատճառով՝ աշխարհը «բարոյական կործանման» եզրին է. Թեդրոս Հեբրեյեսուս ՀՀ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին 31-ամյա Վահրամը զոհվել է պատերազմի 2-րդ օրը. օրերս լույս աշխարհ եկավ հերոսի 2-րդ երեխան ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության համար ընտրություն կանցկացվի Լավրովը՝ Արցախը Հայաստանից կտրելու փորձերի բացակայության մասին Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արսեն Թորոսյանը Անահիտ Ավանեսյանն ազատվեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը Գուրմանների սիրված վայրը` «Տուն լահմաջոն», այցելուներին առաջարկում է թարմ ու համեղ սնունդ

«50 օր ա մեզ ճղում ենք, նոր եք եկել՝ հասկանա՞ք». անհետ կորած զինծառայողների հարազատները հունից դուրս եկան

ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 23-ին, բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, որի ընթացքում իրավիճակը լարվեց։

Նշենք, որ վարչապետի օգնականը եկել էր հայտնելու, որ վարչապետի որոշմամբ կստեղծվի անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնախումբ։

Այդ հայտարարությունը բորբոքեց իրավիճակը, հարազատներից մեկն ասաց. «Ինչո՞ւ չի աշխատել ՊՆ-ի այդ հանձնախումբը, չէ որ արդյունք չկա»։

Նաիրի Սարգսյանն էլ իր հերթին առաջարկեց՝ այդ հարցը բարձրացնել վարչապետի հետ հանդիպման ժամանակ։

«Վարչապետը չգիտի՞, որ այսքան երեխա կա այնտեղ։  Որոշումը պետք է կայացվեր առաջին իսկ օրից։ Ես 2 ամիս առաջ եմ դիմել, որ գոնե մի որդուս ողջ գտնեին, բա որ հիմա մեծ որդուս էլ մի բան եղած լինի, ո՞վ է դրա պատասխանատուն. վարչապետը, Տոնոյանը, Արայիկ Հարությունյանը, ԳՇ պետը»,- ասաց հարազատներից մեկը։

Հարազատները դժգոհեցին, թե նոր պետք է կայացվի՞ հանձնախումբ ստեղծելու որոշում. «Նոր եք ուզում հասկանա՞լ այդ հարցը. 50 օր ա մեզ ճղում ենք, նոր եք եկել՝ հասկանա՞ք»։

Նաիրի Սարգսյանն էլ հորդորեց չվիճել. «Պիտի կռիվ չանենք, պիտի իրար հետ աշխատենք։ Դուք ավելի լավ լուծում ունեք, ասեք»։

Այդ հայտարարությունից հետո կրկին իրավիճակը լարվեց։

website by Sargssyan