Վաղվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 17-20 ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայասստանն Արցախից կտրելու հարց երբեք չի եղել. Լավրովն ուշագ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտուն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Որ հասցեներում լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ոստիկանության մայոր Վահե Ղազարյանը Շուշիի ճանապարհին զանգել էր տուն, վերջին անգամ որդու հետ զրուցել (տեսանյութ) Արտաքին անվտանգության սպառնալիքի պատճառով՝ ԱՄՆ-ի Կապիտոլիումն արգելափակվել է Սահմանվել է ուսանողների ՄՈԳ-ի նվազագույն շեմը՝ ուսման վճարի մասնակի փոխհատուցման համար Չավուշօղլուն հայտնել է, թե որ պարագայում Թուրքիան կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ Ո՞վ է առողջապահության նոր նախարարը և ինչո՞վ է նա հայտնի Կենսաբանը քննադատել է իմունային անձնագրերի գաղափարը Դատարանը 30 օրով ձերբակալել է Նավալնիին Ինչպես են ադրբեջանցիներն անարգել շարժվում դեպի Շուշի. արխիվային տեսանյութ Առողջապահության նախարարը նշել է՝ երբ կարելի է «ազատվել» դիմակներից Պատվաստանյութերի պատճառով՝ աշխարհը «բարոյական կործանման» եզրին է. Թեդրոս Հեբրեյեսուս ՀՀ ՊՆ-ն՝ հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի մասին 31-ամյա Վահրամը զոհվել է պատերազմի 2-րդ օրը. օրերս լույս աշխարհ եկավ հերոսի 2-րդ երեխան ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինծառայության համար ընտրություն կանցկացվի Լավրովը՝ Արցախը Հայաստանից կտրելու փորձերի բացակայության մասին Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արսեն Թորոսյանը Անահիտ Ավանեսյանն ազատվեց Առողջապահության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Արսեն Թորոսյանն ազատվեց առողջապահության նախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվեց Անահիտ Ավանեսյանը Գուրմանների սիրված վայրը` «Տուն լահմաջոն», այցելուներին առաջարկում է թարմ ու համեղ սնունդ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել

Ես երկու տղա ուղարկել եմ կրակի բերանը. մեկը հիմա անտառում սոված, անտեր ընկած է, 12 հոգով են. գիտեմ՝ ողջ է, բայց չեն գնում հետևներից, մինչև երեխեքի մարմինները բերեն. անհետ կորածի մայր (տեսանյութ)

Մենք այստեղից այսօր չենք գնալու, թող չգցեն վաղվա վրա, թող հենց հիմա գան, մեր էրեխեքը բաց երկնքի տակ են, ինչի՞ իրենք մի գիշեր էլ հանգիստ քնեն: Այս մասին ՊՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:

«Մենք լսեցինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հիմա պիտի հանդիպում լինի: Մենք չենք ուզում մի օր էլ հետաձգել: Իմ երեխաներից մեկն անտառում սոված, անտեր-անտիրական արդեն 1 ամիս պառկած է, իմ երեխայի հետ 12 հոգի կան հիմա, բոլորը սպասում են: Զանգ էլ է եղել ամսի 16-ին, այնպես չէ, որ էդ երեխեքը մահացել են, ու չեն գնում հետևներից, ուղղակի գնացող չկա: Թող հանդիպեն, կասեմ տեղը, տվյալներ կան, որ գնան ուղղակի բերեն»,-ասաց նա:

Անհետ կորած զինծառայողի մայրը նշեց, թե որդին լեյտենանտ է, ու քանի որ նրա ջոկատի անդամներից մեկը նոյեմբերի 16-ին զանգել է, վստահ են, որ նրանք ողջ են:

«Էդ երեխեքը դեռ ողջ են, իմ երեխեն լեյտենանտ է, չի գցել փոքր՝ 18 տարեկաններին, հրամանատարը փախել է, բայց իմ երեխեն չի փախել, բայց հիմա մենք խնդրում  ենք՝ գնան, մեզ ոչ մեկը չի լսում: Անտառում պիտի բաց կանգնեին, որ թուրքը խփե՞ր, հենց այսօր ամեն մեկին, որ գտնում են, խփում են նորից: Անկեղծ եմ ասում, եթե Հայաստանը չի կարողանում մեզ տեր կանգնել, ես ուզում եմ Պուտինին դիմել, իմ երեխեն ինձ համար ավելի թանկ է, 8 տարի սովորել է, որից 5 տարին՝ ՌԴ-ում: Եթե Հայաստանն իմ երեխային տեր չի, ես Պուտինին կդիմեմ»,-ասաց նա:

Անհետ կորած զինծառայողի մայրը հայտնեց նաև, թե իր ամուսինն էլ ազատամարտիկ է եղել, մահացել է. «Ութ տարի ես իմ երեխուն մենակ ուսման եմ տվել, որ էսօր ոչ մեկը չգնա՞ հետևից: Էն մի երեխես բանակ չի գնացել, բայց հենց մի հատ հավաք եղավ, առաջինը ինքը վազեց, գնաց կամավորների հետ, բա երկու տղա եմ ես ուղարկել, որ էդ ձևո՞վ ինձ ընդունեն։ Ես երկու տղա ուղարկել եմ կրակի բերանը, որ էնտեղ ոչ թե մարդու կռիվ էր, այլ օդային կռիվ: Բայց իմ երեխեքը մինչև վերջ կանգնել են, որ էսօր իմ երեխու հետևից ոչ մեկը չգնա՞: Երեխես ողջ է, չեն գնա էնքան, մինչև հասնի էն պահը, որ երեխեքի մարմինները բերեն, մի հատ էլ շնորհակալություն ասենք, որ գոնե մարմիննե՞րն են բերել: Չե՞ն մտածում՝ էդ երեխեքը 30 օր ինչ կերան, ոնց ապրեցին էդ բաց դաշտերում»,-ասաց նա:

Անհետ կորածի մայրը նշեց, թե երկրորդ որդին, որը կամավորագրվել էր, վերադառնալուց հետո նորից է փորձել գնալ՝ եղբորը գտնելու, սակայն թույլ չեն տվել: «Մենք ինչքան լռում ենք, այդքան հարթվում է այս թեման, հերթով բոլոր զոհերին բերելու են: Ես հաստատ գիտեմ՝ քանի հարյուր երեխա անտառներում սպասում են: Մենք հավատացինք, որ մեր երեխեքին չեն գցի, մենք Հայաստանն այս ձևով չէինք պատկերացնում»,-ասաց նա:

website by Sargssyan