Երևան, 19.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ալեքսը որոշել էր ծառայությունից հետո մնալ Հադրութում. ընտանիքը կորցրել է միակ որդուն, տունը, հայրենիքը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

19-ամյա Ալեքսանն ուզում էր ծառայությունն ավարտելուց հետո ապրել, աշխատել հայրենի Հադրութի Ազոխ գյուղում ․ Ալեքսանն ընկավ կռվի երկրորդ օրը, հայրենի գյուղն ու տունը պատերազմի ընթացքում անցան Ադրբեջանին։

Անհասցե մնացած Մարտիրոսյանները միակ արու զավակի՝ Ալեքսանի մարմինը գտան ու «Եռաբլուրում» հողին հանձնեցին միայն 45 օր անց։

Տունն ու հողը կորցրած հայրը՝ Գրիման, այժմ կարգի է բերում «Եռաբլուրի» հարյուրավոր թարմ շիրիմների մեջ որդու փոքրիկ հողակտորը։

Գրիմանն էլ է այս պատերազմում կռիվ տվել, բայց Մարտակերտում ծառայող որդուց կիլոմետրեր հեռու՝ Հադրութի առաջնագծում։ Հարձակման առաջին օրը որոշել է տեղափոխվել որդու մոտ, սակայն մինչև կհասցներ տեղափոխվել, ստացել է Ալեքսանի մահվան լուրը։

«Առաջին օրը, որ կռիվը սկսվել ա, առավոտ մինչեւ ժամը 5-ը կռվել են, կամանդիրն ասել ա՝ մի երկու ժամ գնացեք, հանգստացեք, նորից կկռվեք։ Նույն օրը սաղ օրն ուզել եմ խոսել հետը, չեմ կարողացել։ Իրիկունը զանգեց, հարցրի՝ խի՞ չես խոսում, մի բան ասա, ասում ա՝ սաղ լավ ա, դուք էլ էդտեղ լավ պահեք, արխային, ես լավ եմ։ Ուզում էի գնամ, իր կողքը լինեմ, օգնեմ, բայց չկարողացա, հաջորդ օրը լսեցի, որ Ալեքսը չկա»,- NEWS.am-ին ասում է Գրիմա Մարտիրոսյանը՝ տեղավորելով որդու հողաթումբը ամրացնելու համար բերած քարերը։

Ալեքսանը հերոսի կռիվ է տվել. հրամանատարն է հորը պատմել. «Ասում է՝ պարտաճանաչ երեխա էր, նմանը չկար, բոլորս սիրում էինք իրեն, կայծակի պես էր աշխատում, ինչ ասում էի, ամենաառաջինն ինքն էր, ամեն ինչ գալիս էր ձեռքից։ Վարորդներից էլ ամենալավն ինքն էր, որ ավտոն պետք ա տեղաշարժեինք, իրեն էինք ասում»։

Ալեքսանը համավարակի պատճառով 8 ամիս է՝ արձակուրդ չէր գնացել, ամբողջ ընթացքում ընտանիքը մի անգամ էր կարողացել այցելել նրան։ Թե ինչ նպատակներ ուներ, ինչ էր մտածում անել, հայրն ինքն էլ չի հասցրել նրանից իմանալ։ Որդին հրամանատարի հետ է այդ մասին խոսել։

«Ասել է՝ գնալու եմ տուն, ոչ մի տեղ չեմ գնալու գյուղից, այնտեղ եմ ապրելու մեր ունեցվածքով։ Ամեն ինչ ունենք՝ տեխնիկա, ավտո, հողամաս»,- պատմում է հայրը։

Ալեքսանի ընտանիքի ունեցվածքից ոչինչ չի մնացել, Մարտիրոսյանների 4 հոգանոց դարձած ընտանիքը՝ հայր, մայր, երկու դուստր, ապաստանել են Հայաստանում՝ բարեկամներից մեկի տանը։

Ալեքսանը զոհվեց՝ չտեսնելով իր տան ու հայրենիքի կորուստը, ու կռվեց՝ հաղթանակին այլընտրանք չտեսնելով։

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ G7-ի երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել հասնել տևական խաղաղության Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Դուբայի ճանապարհները` ջրհեղեղից հետո (տեսանյութ) Ծեծել է խորթ աղջկան, կնոջը սպառնացել է, որ կհրապարակի սեռական հարաբերության տեսաձայնագրությունը․ գործը դատարանում է Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի հարավը Փարիզում տղամարդը մտել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթյուն իրականացնել Գժվում եմ քո համար, կյանքս. Տոմայի նոր հրապարակումը ամուսնությունից հետո Ալիևը ապրիլի 22-ին Պուտինի հետ կհանդիպի Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Ուկրաինան չունի պլան Բ. Կոնգրեսը պետք է հաստատի Կիևին օգնության մասին օրենքը. ԿուլեբաԻրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է նշել իր պատասխանատվության գոտին, անհրաժեշտ է սահմանել Հայաստանի սահմանները. Լավրով Էթնիկ հայերը խոշտանգվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից. լսումներ՝ ՄԱԿ-ի դատարանում (տեսանյութ) Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած «Ֆոլքսվագենը» կողաշրջվել է․ 20-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է Երբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Մենք Հայաստանի հետ դեռ դաշնակիցներ ենք․ ԼավրովftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ուղերձ էր Թեհրանին՝ այլևս այդպես մի արեք, եթե անեք, ապա ձեզ աղետ կսպասի․ ամերիկացի գեներալ Ուսանողների տարհանումն այսօր իրականացվել է որպես ուսումնական տագնապ․ ՀՌՀ մամուլի ծառայություն Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածինՊայթուցիկի ահազանգ՝ Սլավոնական համալսարանում Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Լարսը փակ է բեռնատարների համար Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանՌԴ-ում կործանված Տու-22Մ3 ռազմական ինքնաթիռի անձնակազմի անդամներից մեկը զոհվել է ԱՄՆ-ն վետո է կիրառել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի վրա Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Փոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի Երգչուհի Ժասմինի որդին ամուսնացել է 25-ամյա գեղասահորդուհի Եվա Խաչատուրյանի հետ Անցած 1 օրում հանրապետությունում գրանցվել է 7 ՃՏՊ. մեկ զոհ, 10 վիրավոր Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից