Ереван, 27.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ի՞նչ նպա­տակ ունեն իշ­խա­նու­թյու­ննե­րը՝ ատե­լու­թյուն ու թշնա­մանք գե­նե­րաց­նե­լով.«Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում ներքին մթնոլորտը թունավորված է։ Թշնամանքը, հայհոյանքը և փոխադարձ մեղադրանքները դարձել են մեր քաղաքական մշակույթի անբաժանելի մասը։ Իսկ քաղաքական բովանդակությունը և դիսկուրսը, որի վրա պետք է կենտրոնացած լիներ հանրության ուշադրությունը, ստորադասվել է և երկրորդ պլան մղվել։ Պարզ է՝ այս ամենը հենց այնպես չառաջացավ, և քաղաքականությունը պրիմիտիվ երևույթի վերածվեց գործող իշխանությունների հետևողական ջանքերի արդյունքում։ Խնդիրն այն է, որ երկուսուկես տարի շարունակ Փաշինյանը երկիրը կառավարում է սոցցանցերի, մասնավորապես Ֆեյսբուքի միջոցով ու հենց սոցցանցային կամ «միտինգային» մակարդակով։

Իշխանությունները գործի են դրել ֆեյքերի «ինդուստրիան», որի միջոցով փորձում են հանրության շրջանում իրենց հաճո քարոզչական ֆոն ստեղծել։ Դրա համար բոլոր այն անձինք, ովքեր համաձայն չեն իշխանությունների վարած քաղաքականության հետ կամ քննադատում են իշխանավորներին, դառնում են ֆեյքերի հարձակման թիրախը։ Այսպես ընդդիմադիրների հարցադրումները և քննադատությունները հաշվի առնելու և փաստարկված պատասխանելու փոխարեն, իշխանությունների թեթև ձեռքով բովանդակային հարցերը տարվում էին ու են վիրավորանքների, թշնամանքի և ատելության դաշտ։

Արդյունքում ատելության դոզան և անհանդուրժողականությունն այնպիսի չափերի է հասել, որ ֆեյքերը և նրանց ազդեցության տակ ընկած որոշ ֆեյսբուքյան զոմբիացած օգտատերեր անգամ իրենց թույլ են տալիս վիրավորել զոհվածների ծնողներին։ Այն զինվորականները, որոնք իշխանությունների մոտեցումներից տարբերվող դիրքորոշումներ ունեն, նույնպես համացանցային ատելության թիրախ են դառնում։ Օրինակ՝ այդպես ինչ-որ անհայտ ֆեյք օգտատերեր կամ կիսագրագետներ կարող են վիրավորանքներ հասցեագրել գեներալին՝ թե նա ինչ է հասկանում պատերազմից, կամ երկու տողում տասը ուղղագրական սխալ անողները անպատվում են ԵՊՀ գիտխորհրդին և կոչ անում հեռանալ, որ ավելի, ուշադրություն, գրագետները գան։

Այս ամենի նպատակը մեկն է՝ կեղծել իրականությունը, ցույց տալ, թե իբր հանրությունն իր «անվերապահ» հավանությունն է տալիս իշխանությունների վարած քաղաքականությանը, եթե նույնիսկ այն սխալ տեղ է տանում, եթե նույնիսկ այն 5000 զոհ է արժեցել, եթե նույնիսկ այնԱրցախի 75 տոկոսն է արժեցել, եթե նույնիսկ այն վտանգում է Հայաստան աշխարհը։ Եվ այսպես առաջնային են դառնում ոչ թե իրատեսությունը, այլ թշնամանքն ու ֆեյսբուքյան մանիպուլ յացիաները։

Սրանով Փաշինյանն իր ձախողումները և ծանր պարտությունը փորձում է սրբագրել ընդդիմադիրների, նախկինների, բանակի և ընդհանրապես բոլորի վրա, միայն թե ինքն ի վերջո մաքուր դուրս գա: Եվ ընդհանրապես, հիմնավոր տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն այս երկուսուկես տարվա ընթացքում իր իշխանությունը պահել է հենց մարդկանց հույզերի վրա խաղալու և ատելության հողի վրա։ Իսկ այսպիսի գործելակերպը հանրության տարբեր հատվածներին ընդհարման և բախումների է տանում։ Պատահական չէ, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հանրահավաքի ընթացքում այս իրողության էությունը լրիվ բացահայտող մի դեպք պատմեց։ Պարզվում է, որ իջևանյան հայտնի դեպքերի ժամանակ Փաշինյանը հունից դուրս է եկել և նշել է, որ ինքը ուզում է տեսնել արյան գետեր, պետք է սատկացնել բոլորին:

Սրան գումարենք նաև Փաշինյանի գիշերային հայտնի գրառումը, երբ վերջինս իրենից դժգոհ քաղաքացիներին բացահայտ հաշվեհարդարով էր սպառնում։ Սակայն երբ այդ գրառումը շատ մեծ աղմուկ բարձրացրեց, հաջորդ օրը Փաշինյանը փորձեց «կրուտիտ» լինել, թե ինքն իբր սահմանից հետ դարձող տղաներին... հրավիրել է հանդիպման։ Բայց եթե իշխանությունները ընդհարումներ հրահրելու նպատակ չունեն, ապա ի՞նչ նպատակ ունի նրանց կողմից զինված խմբերի կամ «հեղափոխական պահապաններ» կոչված խմբավորումների ստեղծումը։

Փաշինյանն այդպես էլ չգիտակցեց, որ իրենց բորբոքած թշնամանքի վեկտորը ինչոր պահի կարող է ամբողջ ուժով ուղղվել իրենց դեմ։ Ու հիմա քաղում է դրա «պտուղները», երբ նույնիսկ Մայր Աթոռ է ժամանում աննախադեպ ահռելի թվով թիկնապահներով, այդպես դուրս է գալիս անգամ իր սակավաթիվ «կողմնակիցների» հետ հանդիպման:

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСтрельба у ночного клуба в Вашингтоне: пострадали 5 человек В ближайшие дни станет теплее еще на 2-4 градуса Азербайджанец пострадал в результате взрыва мины в Шушинском районе Минобороны РА призывает воздержаться от распространения лжи и дезинформации В Палате представителей США представили закон, предусматривающий санкции против Азербайджана Раиси: Введение санкций против Ирана не приведет ни к чему Уровень цитокинов во время беременности влияет на развитие мозга плода и поведение потомства – исследование Москва поддерживает продолжение контактов между Баку и Ереваном. Дмитрий Песков Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян«Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаБлинкен заявил в Пекине, что США готовы к новым санкциям против Китая Армения и Италия обсудили вопросы военного сотрудничества Idram и IDBank - участники фестиваля Career City FestВ Ереване школьники избили одноклассника: Подросток в больнице Российско-турецкий мониторинговый центр, расположенный в Агдаме прекратил свою деятельность Испания поставит Украине партию ракет Patriot: El País Ереван рассматривает предложение Казахстана об организации встречи глав МИД Армении и Азербайджана На автотрассе Ереван-Севан патрульные останавливают грузовики и запрещают въезд в столицу Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянАрмения передала США находящегося в розыске гражданина США Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 25-04-24 Индия ответила на осуждения Азербайджана в отношении поставок оружия Армении Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаПольша приобрела у Южной Кореи реактивные системы залпового огня и управляемые ракеты США отразили атаки хуситов Йемена на корабли в Аденском заливе Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Цены на драгоценные металлы снизились - 24-04-24 Начинаются полуфиналы чемпионата Европы по боксу: сегодня Армению представят семь боксеров Армения и Чехия достигли договоренности о сотрудничестве в военно-технической сфере Конгрессмен: США утаивают информацию об НЛО Трамп считает, что Байден ненавидит еврейский народ и палестинцев Украина прекращает выдачу паспортов мужчинам 18-60 лет за границей Алиев не исключил, что Армения сможет покупать азербайджанский газ Пашиняну не верят даже на ЗападеУшел из жизни доктор исторических наук, профессор Николай Ованнисян В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяВараздат Лалаян, Андраник Карапетян и Гарик Карапетян примут участие в Играх в Париже В Баку продолжают требовать у Армении изменить конституцию КНР призвала США прекратить вооружать Тайвань Режим перешел к репрессиям и насилию в Тавуше