Ереван, 19.Апрель.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Պարզապես հարկավոր է վերջ տալ Սո­րո­սի դրա­ծո­նե­րին լսելուն և ըն­դու­նել մեկ պարզ ճշմար­տու­թյուն. ինչ­պե՞ս պար­տու­թյու­նը վե­րա­ծել հաղ­թա­նա­կի.«Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

news-front.info-ն «Ռուսաստանի պրոտեկտորիատը Լեռնային Ղարաբաղի վրա» վերնագրով հոդվածում գրում է, որ պատահում է՝ ինչ-որ մեկը, ձեռքին ունենալով լիակատար հաղթաթղթեր, հավատալով իր անխուսափելի հաղթանակին, վերջին պահին պարտվում է խաղը ինչ-որ աննշան բացթողման պատճառով: Անգամ եթե նա փորձառու խաղամոլ է, կարող է պարզվել, որ, միևնույն է, նա պարտվելու է: Ավելին, պարտվելու է մեկին, որը անգամ այդ երեկո չի նստել թղթախաղի սեղանի մոտ, այլ միայն դիտել է խաղի ընթացքը պարզապես այն պատճառով, որ նա նախընտրում է խաղալ բազմաքայլանոց շախմատ արագ թղթախաղի փոխարեն:

Կրկին Ռուսաստանի ղեկավարությունը ցույց տվեց մտածողության իրական կայսերական մասշտաբ և ժողովուրդների ճակատագրերի նկատմամբ պատասխանատվություն: Այսուհետ Լեռնային Ղարաբաղում, որը հայերն ու ադրբեջանցիները չէին կարողանում բաժանել, փաստացի ստեղծվել է Ռուսաստանի պրոտեկտորիատ: Հասկանալի է, որ Բոհեմիայից և Մորավիայից հետո «պրոտեկտորիատ» բառը ինչ-որ մեկին կարող է տհաճ թվալ, բայց չպետք է վախենալ այդ բառից: Ավելին, այդ բառը հիանալի կերպով է արտացոլում ներկայիս առաջացած փոփոխությունների էությունը: Ժամանակին Ռուսաստանի պրոտեկտորիատներ էին Ռեչ Պոսպոլիտան և Քարթլի-Կախեթի թագավորությունը, իսկ Բոհեմիան և Մորավիան պարզապես եղել են դասական խամաճիկային պետություններ, և այստեղ մեծ տարբերություններ կան: Ամենահետաքրքիրն այն է, որ Կրեմլի ներկայիս որոշումը «նորություն» չէ: Ամեն նոր բան միայն մոռացված հինն է:

Ժամանակին 1804-1813 թվականների ռուսպարսկական պատերազմի ավարտով, որը մաս էր կազմում Ռուսաստանի և Բրիտանիայի միջև մղվող, այսպես կոչված, «Մեծ խաղի», ստորագրվել է Գյուլիստանի հաշտության պայմանագիրը, որով որպես հաղթող պետություն այլ տարածքների հետ միասին Ռուսաստանին է անցել նաև Ղարաբաղի խանությունը: Անգամ վերջին իրադարձություններին կարճ հայացք նետելը կասկած չի թողնում, որ պատմությունն, ըստ էության, կրկնվում է: Միայն թե հիմա Մեծ Պարսկաստանի փոխարեն Ռուսաստանը գործ ունի դրա մի բեկորի հետ ի դեմս Ադրբեջանի, որը կառավարվում է Վաշինգտոնից և Լոնդոնից՝ Ստամբուլի տարանցմամբ: Նշված «Մեծ խաղը» ներկայումս էլ շարունակվում է:

Առայժմ Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը որոշված է հինգ տարով, բայց ռուսները այնտեղ կլինեն երկար ժամանակ, որոշակի զգուշությամբ ասելու դեպքում՝ անգամ կարելի է ասել՝ հավերժ: Բանն այն է, որ Ռուսաստանը չի կարող թույլ տալ այնպիսի «շքեղություն», ինչպես սեփական սահմաններին տարբեր «տաքության» հակամարտությունները: Ընդհանրապես, «ղարաբաղյան քեյսը», ինչպես սիրում են հիմա ասել նորօրյա երիտասարդ քաղաքագետները, հետաքրքիր է առաջին հերթին մակերեսային եզրակացությունների անհամապատասխանություններով և հետագա հետևանքների խորությամբ: Ի՞նչ է տեսնում հիմա «Մեծ խաղի» անփորձ փորձագետը: Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ, այդ թվում՝ ռազմական, և բրիտանական հատուկ ծառայությունների հուշող շշուկի ներքո կարողացավ հաղթել Լեռնային Ղարաբաղում և ստացավ տարածքների մեծ մասը:

Թուրքիան ուժեղացրեց իր ազդեցությունը ոչ միայն Բաքվում, այլ նաև ամբողջ տարածաշրջանում և վերահսկողություն սահմանեց Կովկասով անցնող առևտրային ուղիների վրա: Ռուսաստանի ռազմական դաշնակից Հայաստանը պարտված, ճնշված և նվաստացած է: Բրիտանիան Զանգեզուրով (Հայաստանի Սյունիքի մարզ) ստացավ, այսպես կոչված, Նախիջևանի միջանցքը: Ըստ որոշ լուրերի, անգլո-սաքսոնները աչք են գցել Զանգելանի ոսկու վրա, իսկ British Petroleum- ը նախատեսում է Կասպյան նավթի պաշարները տարանցել նորաստեղծ միջանցքով: Ընդհանուր առմամբ, Բրիտանիան նորից շահած է դուրս եկել: Մի խոսքով, Ռուսաստանի համար այս տեսանկյունից դիտելիս ամեն ինչ շատ հուսահատեցնող է թվում: Սա հետխորհրդային տարածքում Ռուսաստանի արտաքին քաղաքականության հերթական բացթողումն է և մեծ շախմատի խաղատախտակի վրա ռազմավարական նշանակություն ունեցող բջջի կորուստը Մեծ Բրիտանիայի օգտին:

Ամեն ինչ այդպես է, բայց և այդպես չէ: Ռուսաստանը լուծեց ղարաբաղյան հակասությունների ներկա խառնաշփոթը մեկ կամային որոշմամբ, գործնականում Ալեքսանդր Մեծի պես, որը չսկսեց արձակել լեգենդար Գորդյան հանգույցը, այլ կտրեց այն սրով: Արցախում ռուս խաղաղապահների և ռուս սահմանապահների տեղակայումը և, որ ամենակարևորն է, Լաչինի և Նախիջևանի միջանցքների մուտքի և ելքի վերահսկումը արմատապես է փոխում ամբողջ դասավորվածությունը: Թուրքերը, որոնք շատ բան են արել այս պատերազմում, ստիպված են բավարարվել ոչ թե Ղարաբաղում, այլ Ադրբեջանում դիտորդների նվաստացուցիչ տեղակայմամբ և, որ շատ կարևոր է, Ղարաբաղի տարածքում հայտնվելու ամբողջական արգելքով: Սա՝ առաջին հերթին: Բրիտանացիները, որոնք երազում էին տարածքից հեռացնել ռուսներին, ստիպված են դիտել, թե ինչպես Ռուսաստանը ոչ միայն չի հեռանում, այլ նաև էլ ավելի է ամրապնդվում (հիմնականում ռազմական) տարածքում և դրանով իսկ ձեռք է բերում ողջ Անդրկովկասի վերահսկողության ռազմավարական կետ:

Չմոռանանք նաև Գյումրիում արդեն գոյություն ունեցող ռուսական ռազմաբազայի մասին: Սա՝ երկրորդ հերթին: Ըստ էության, չնայած Ադրբեջանը մեծ հրճվանքով տոնում է հաղթանակը, պարզվում է, որ հիմնական պարտվողն է: Երազելով Ղարաբաղում խորվաթական սցենարի մասին՝ նա փաստացի ստացավ երկրորդ Հարավային Օսիա: Բաքուն հիմա էլ չի վերահսկում Ղարաբաղը ճիշտ այնպես, ինչպես մինչ այդ, բայց հիմա այլևս չի էլ կարող երազել այն նորից նվաճելու մասին: Սա՝ երրորդ հերթին: Ինչ վերաբերում է հենց Արցախի բնակիչներին և Հայաստանի այն հայերին, որոնք կնքված պայմանագիրը ընկալում են որպես կապիտուլ յացիա, ապա նրանց կարելի է խորհուրդ տալ չշտապել հուզական եզրահանգումներ անել:

Ներկայիս ռազմական պարտությունը Հայաստանը և ամբողջ հայ ժողովուրդը կարող է հեշտությամբ վերածել ռազմավարական հաղթանակի: Բավական է ուղղակի վերջ տալ քեռի Սորոսի դրածոներին լսելուն և ընդունել մեկ պարզ ճշմարտություն. այս աշխարհում Հայաստանը կարող է գոյատևել միայն Ռուսաստանի հետ սերտ դաշինքում, իսկ իդեալականն է ընդհանուր պետության բաղկացուցիչ մաս կազմելը: Ստեփանակերտը դե ֆակտո արդեն գնացել է այդ ճանապարհով: Ժամանակն է, որ Երևանը ևս ռազմավարական որոշում կայացնի, և դրանում կարելի է ապավինել միայն հայ ժողովրդի դարավոր իմաստնությանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Госдеп: Членство Палестины в ООН преждевременное Опубликованный в азербайджанских СМИ документ является фейком: МИД Армении Глава Союза художников Армении: Мы будем защищать свои интересы Казахстан хочет транспортировать до 5 млн тонн в год казахстанской нефти по нефтепроводу Баку-Супса Генерал КСИР: Иран не использовал современные ракеты при ударе по Израилю Кадры вывода российских миротворцев и их техники из Карабаха Британия вводит уголовную ответственность за дипфейки эротического содержания Курсы валют в Армении Я не видел ни одного турка, которого назовут армянином, и он не обидится на это: Аршак КарапетянКарта Amio Visa Signature. Когда возможности безграничны Армении выделяется незначительная сумма денег, которая преподносится режимом как огромная помощь.Президент Грузии наложила вето на закон об отмене квот для женщин на выборах Obesity: тренировки перед завтраком помогают быстрее худеть Маркедонов: для многих уход россиян будет восприниматься как поражение Захарова: Запад рассматривает Армению как инструмент, которым, наигравшись, бросит Ученые выяснили, как делали самые древние копья «Бавария» и «Реал» вышли в полуфинал Лиги чемпионов Пашинян испугался, или снова пытается отвлечь внимание жителей Тавуша?Избитому молодому человеку предъявлено новое обвинение: Пашинян идет во-банк, чтобы сохранить сплоченность своей командыПремьер Армении: Сейчас напряжение больше всего связано с общинами Киранц и Беркабер The Conversation: детские травмы могут вызвать патологическое накопительство Сократился экспорт из Армении в страны ЕАЭС и ЕС: анализ эксперта Необходимо увеличить помощь вынужденным переселенцам из Нагорного Карабаха и сократить ее Азербайджану: Брэд Шерман Пашинян идет в совершенно противоположном направлении, подвергая Армению новым опасностям: Аршак КарапетянКешбэк до 1% при оплате картами IDBank-а на Wildberries 24 апреля в Санкт-Петербурге состоится концерт, посвященный Дню памяти жертв Геноцида армян в Османской империи Истинное отношение граждан к «революционерам» Скрещивание властей и криминала является ярким проявлением авторитаризма. Общенациональное движение «Единство» Погода в Армении Сокровища истории: статуэтка XV-XIV вв. до н. э., обнаруженная в могильнике Лчашена была символом властиВ предварительном списке Всемирного наследия ЮНЕСКО может появиться еще один армянский памятник Кэмерон: Израиль решил ответить за воздушную атаку Ирана Индия заняла первое место в мире по численности населения Курсы валют в Армении ВТБ (Армения) выступил главным партнером фестиваля ARMMONO Ему нужны люди, которым скажет – вы виноваты.Премьер-министр Никол Пашинян встретился с жителями общин Киранц и Беркабер Под давлением общественности отказались от очередной предательской программыПредупреждения Ирана властям АрменииМэр Пасадены объявил 24 апреля Днем памяти жертв Геноцида армян Песков подтвердил начало вывода российских миротворцев из Карабаха MP: бред и галлюцинации связаны со сбоем в мозговой сети оценки значимости Наши шаги являются неожиданностью для власти, мы готовы пойти на любой шаг ради нашей государственности։ Аршак КарапетянБольшими шагами к диктатуре: беспрецедентная пыткаГражданам Таджикистана отказывают во въезде в Грузию Франция отозвала своего посла в Азербайджане для консультаций В районе российского военного аэродрома в Крыму произошел взрыв План Пашиняна, за который проголосовал народ Армении, полностью провалился, обещания не были выполнены: Аршак КарапетянПашинян отправился в Воскепар Народные гуляния «Армат» в рамках месяца армянской истории и наследия