Դոլարի փոխարժեքը շարունակում է դադաղ նվազել. եվրոն եւս էժանա... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ դեպք Երևանում. հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ քայլեր պետք է իրականացնեն ՀՀ քաղաքացիները՝ փետրվարի 1-ից... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 28.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել Niva ավտոմեքենայում. վարորդը այրվածքներ է ստացել Բիլ Գեյթսը հայտնում է կորոնավիրուսից վտանգավոր համավարակի մասին Ջերմուկ-Սարավան-«Զանգեր» հատվածում, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց Հունվարի 28-ի եղանակային կանխատեսումները Մարդիկ հիմա ապրում են ավելի վատ, քան ապրում էին մինչև Փաշինյանին իշխանության բերելը․ Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցի մասին Հայ ժողովրդին դիվանագիտական լեզվով ասվեց, որ Սյունիքը, այսինքն՝ ամբողջ Հայաստանը վտանգված է. քաղաքագետ Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info Լեհ քաղաքական գործիչը թողարկել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բրոշյուրներ (տեսանյութ) Շավարշ Կարապետյանի անունով մոլորակ է անվանակոչվել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` ուղիղ Ի՞նչ էր իրականում Զարիֆին ասում սրիկային. Արմեն Աշոտյան Մի սկանդալի հետքերով․ Հանրապետությո՞ւն, թե խուժանապետությո՞ւն Մեր նոր ձևավորվող քաղաքական թիմում կարևորվելու են հոգևոր և ազգային արժեքները. Արտակ Թովմասյան ԱՄՆ ֆիննախ. Թուրքիան շարունակում է լոգիստիկ կենտրոն մնալ ԴԱԻՇ-ի ֆինանսավորման համար Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նիստը կարող է անցկացվել մոտ ապագայում. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղի վերաբերյալ ստորագրված հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին «Ճանաչենք մեր հերոսներին». ՊԲ-ն հրապարակել է մերօրյա հերոսների սխրագործությունները Փետրվարի 18-ին համապետական հանրահավաք կանցկացվի

ԼՂ հարցի կարգավորման նախադրյալներ կան, որոնք հաշվի են առնում և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը. Պուտին (Տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ ստեղծվում են ԼՂ հարցի կարգավորման նախադրյալներ, որոնք հաշվի են առնում և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը:

Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի գործակալությունը, Պուտինն այս մասին ասել է օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ:

«Սկսում է աշխատել նաև Մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնը, որը զբաղվելու է տուժած տարածքների բնակիչներին տրվելիք օգնությամբ, ենթակառուցվածքների վերականգնմամբ, նորմալ խաղաղ կյանքի համար պայմանների ստեղծմամբ: Մենք հուսով ենք, որ մասնագիտացված միջազգային կազմակերպությունները նշանակալի մասնակցություն կունենան այս գործում, ելնում ենք նրանից, որ այս ամենը երկարաժամկետ և լայնամասշտաբ նախադրյալներ է ստեղծում այս հնամյա հակամարտությունը լուծելու համար ի շահ և՛ ադրբեջանցի, և՛ հայ ժողովուրդների»,-ասել է ՌԴ նախագահը:

Իր խոսքում Պուտինը նշել է, որ Ռուսաստանը քիչ ջանքեր չի ներդնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը միջնորդելու համար:

ՌԴ նախագահը նշել է, որ ԼՂ-ում իրավիճակը, ընդհանուր առմամբ, կարգավորվում է. ռուս խաղաղապահներն ապահովում են խաղաղ բնակիչների անվտանգությունը:

«Մենք եռանդուն ջանքեր ենք գործադրել դադարեցնելու համար ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, որոնք հանգեցրել են մեր բարեկամներ Ադրբեջանի և Հայաստանի հազարավոր քաղաքացիների մահվան: Բացի այդ, մենք հավատարիմ ենք մնացել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին, մասնավորապես՝ ՄԽ համանախագահների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև: Հիմնական ձեռքբերումն արյունահեղության դադարեցումն է և հրադադարի ռեժիմը ամրագրումը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ»,-ասել է Պուտինը:

website by Sargssyan