Կայացել է հեռախոսազրույց Պուտինի եւ Էրդողանի միջեւ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքական կողմի նախաձեռնությամբ, կայացել է հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի միջեւ։ Մանրամասնորեն եւ բոլոր ասպեկտներով քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հետ կապված, նոյեմբերի 9-ին ընդունված Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եռակողմ հայտարարությունը։
Պուտինը ներկայացրել է ռուս խաղաղապահների գործունեությունը, որոնք արդյունավետ կերպով ապահովում են կրակի դադարեցման ռեժիմը եւ քաղաքացիական բնակչության անվտանգությունը։ Ընդգծվել է նաեւ անհետաձգելի հումանիտար խնդիրների լուծման առաջնահերթությունը, որոնք կապված են փախստականների վերադարձի, ենթակառուցվածքների վերականգնման, կրոնական եւ մշակութային օբյեկտների պահպանման համար։
Մտքերի փոխանակություն է իրականացվել կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողությունն իրականացնելիք Կենտրոնի առնչությամբ իրականացվող աշխատանքների հետ կապված։ Երկու կողմերն էլ ընդգծել են, որ հարկավոր է հետեւողականորեն եւ ամբողջական կերպով կատարել այն որոշումները, որոնք ուղղված են կայունության ապահովմանն ու խաղաղ կյանքի վերականգնմանը ռեգիոնում։