Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հայրենիքի փրկության շարժումը կոչ է անում զորակցություն հայտն... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Միայն մանիպուլյացիա, սուտ և ուրիշ ոչինչ. «Փաստ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Հայաստանը համաճարակը ծայրաստիճան ծանր է տարել, գուցե և ամենա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Մարդկանց խաբելով՝ մոլորեցրել են. եկել ես Հայաստանի շունչը մ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 25.Փետրվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ucom-ը որակի ապահովման համար ներդրել է հավելյալ ռեսուրսներ Բենի և Անիի չկայացած հարսանիքն ու «Հարս չկա»–ի մյուս հետաքրքիր դրվագները․ լուսանկարներ բեքսթեյջից Ոսկու գինը նվազել է, արծաթինը՝ աճել․ թանկարժեք մետաղների գներն ըստ NYMEX–ի «Քո հետեւից կգան». Փաշինյանը՝ քաղաքացուն «Թուրքիայի ԱԳՆ-ն փաստացի հայտարարեց, որ Նիկոլն իրենցն է». Անդրանիկ Թևանյան ՀՀ ՊՆ-ն՝ սահմանային իրավիճակի մասին Ազգային ժողովի շենքում ավտոմատներով հատուկջոկատայիններ են կուտակել Մեկ ժամից այստեղ կլինեն վրաններ, վառարաններ, գիշերելու ենք էստեղ. Սաղաթելյան Հանրապետության անասնահամաճարակային իրավիճակի վերահսկողությունն առաջնահերթ խնդիր է Արտակ Թովմասյանը խմբակցություններին իմպիչմենտի գործընթաց սկսելու կոչ է անում Մեզ տեղեկություններ են հասնում, որ այդ վախկոտը հայտարարել է, որ գնալու է արտահերթ ընտրությունների,. Անդրանիկ Թեւանյան Արման Վարդանյանը ԱԱԾ-ի տնօրենին, ոստիկանապետին և Գլխավոր դատախազին հրաժարական տալու կոչ է անում Գլուխները պատով են տալու՝ կրակելու են ժողովրդի վրա, թող հլը փորձեն կրակեն կամ ուժ կիրառեն. Վանեցյան Հանրապետության նախագահի կոչը ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Միակ անցնցում ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցումն է». Փաստաբանների պալատի նախագահ Թուրքիան դատապարտում է «հեղաշրջման փորձը» Հայաստանում Բանակի տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ. ԳՇ-ն նոր հայտարարություն է տարածել Արցախի ժողովուրդը բանակի թիկունքին է լինելու և չի հանդուրժելու բանակի դեմ որևէ ոտնձգություն. ողջունում են ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունը «Հայրենիքի փրկության շարժման» ակցիան՝ Ազատության հրապարակում․ ուղիղ Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը

Չարեքտարցիները այրել են տները, բայց հնարավոր է՝ գյուղը մնա Արցախին (տեսանյութ)

Օրերս ՀՀ կառավարությունը հրապարակել էր Արցախի այն 121 բնակավայրերի անունները, որոնք անցել են կամ անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ համաձայն ռազմական գործողությունների դադարեցման մասին ստորագրված հայտարարության:

Այդ 121 բնակավայրերի մեջ էր գտնվում նաև Չարեքտար գյուղը, որը մինչև այսօր վիճելի է՝ հանձնվել է Ադրբեջանին, թե՞ ոչ: Երեկվանից համացանցում բուռն շրջանառվում է տեղեկություն այն մասին, որ Չարեքտարի բնակիչները այրել են իրենց տները, պատրաստվել են տեղահանման, սակայն հետո պարզվել է, որ այդ գյուղը չի հանձնվելու Ադրբեջանին:

Այս տեղեկությունը պարզելու համար ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Չարեքտար գյուղի բնակիչ Ռուզաննա Ազարյանի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ գյուղը երեկվանից արդեն գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ. «Երեկ արդեն ճանապարհները փակվեցին, ու ամուսինս մնաց այդ գյուղում, ինքը չկարողացավ դուրս գալ գյուղից: Անգամ անձնագիրը իր մոտ չի, որ գոնե կարողանա Լաչինի միջանցքով գալ: Քիչ առաջ էլ խոսեցի նրա հետ, խնդրեց, որ գումար ուղարկեմ՝ կարողանա մեքենա գտնել գալու համար»,- ասաց Ռուզաննան:

Նա նաև նշեց, որ ամբողջ գյուղը դատարկված է, այնտեղ բացի իր ամուսնուց, մնացել է նաև սկեսրայրը. «Մինչև վերջին պահն էլ այնտեղ եղել են բնակիչներ, մեր տներում մեր զինվորներին ենք ընդունել, իրենք են եկել մեր գյուղը հսկել: Բնակիչները, սակայն, գյուղը լքել են վերջին 2 օրերին»,- ասաց Չարեքտարի բնակիչը:

Վերջինիս մեզ հետ զրույցում հաստատեց, որ գյուղացիները այրել են ոչ միայն իրենց տները, այլև դպրոցները. «Կան տներ, որ չեն այրել, գրանատ են գցել ու պայթեցրել տունը: Հին դպրոցն են այրել, նոր դպրոցի տանիքն են հանել: Գյուղում 55 ընտանիք է եղել, և ընդամենը 5 տուն է մնացել, որ չի պայթեցվել կամ այրվել»,- ընդգծեց Ռուզաննան:

Որքան էլ, Չարեքտարի բնակրը պնդեց, որ գյուղը անցել է Ադրբեջանին, մեզ հետ զրույցում այլ էր Չարեքտարի գյուղապետ Կամո Ցականյանի կարծիքը. «Սկզբում, երբ իմացանք, որ Քարվաճառը պետք է հանձնվի Ադրբեջանին, համոզված էինք, որ Չարեքտարը ևս հանձնվելու է, ո՞վ կիմանար, որ այսպես կլինի: Չարեքտարը Ադրբեջանին չի հանձնվել, քանի որ, ինչպես հետո պարզվեց, նախկինում այն եղել է Մարտակերտի շրջանում»,- պարզաբանեց գյուղապետը:

Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչու էր երեկվանից գյուղ տանող ճանապարհը փակվել, պատասխանեց, որ պատճառը չգիտի, բայց հիմա այն բաց է, և ինքը գնում է Չարեքտար. «Որքան էլ, որ ցանկանում եմ՝ այն վերաբնակեցվի, միևնույն է այն կարծիքին եմ, որ Չարեքտարը այսուհետ կսկսի ծառայել որպես ՀՀ զինված ուժերի տեղակայման վայր»,- եզրափակեց Կամո Ցականյանը:

Ի՞նչ է ստացվում, որ պաշտոնական հայտարարության մեջ Չարեքտարը ներառված է այն գյուղերի շարքում , որոնք հանձնվելու են Ադրբեջանին, գյուղապետը նշում է, որ գյուղը մնալու է մեր կազմում, իսկ դրան զուգահեռ գյուղացիները շարունակում են այրել իրենց տները՝ ադրբեջանցիներին չթողնելու նպատակով: Հասկանալու համար՝ ինչ ճակատագիր է սպասվում գյուղին, ժամեր շարունակ փորձեցինք  կապ հաստատել Մանե Գևորգյանի և Վահրամ Պողոսյանի հետ, սակայն՝ ապարդյուն: Մնում է հասկանալ՝ ով պետք է ի պաշտոնե իրազեկեր գյուղացիներին և ուղղորդեր իրենց գործողություններում:

Զվարթ Պետրոսյան

website by Sargssyan