Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Եթե ուզում ենք ստեղծ­ված իրա­վի­ճա­կից դուրս գալ, ապա չկա այլ ճա­նա­պարհ, քան այս իշ­խա­նու­թյան հե­ռա­ցումն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ստորագրված փաստաթղթով մենք զրկվեցինք մեր հայրենիքի շատ մեծ հատվածից, և դրանով իսկ, բացի մարդկային և տարածքային մեծ կորուստներից, նաև անվտանգային շատ մեծ սպառնալիքներ ստեղծեցինք Արցախի՝ մեր վերահսկողության տակ գտնվող հատվածների և հենց ուղիղ Հայաստանի համար: «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի դիտարկումն է, որի հետ զրուցել ենք նոյեմբերի 10-ին ստորագրված կապիտուլ յացիոն փաստաթղթի տեսանելի բնույթի ու արդեն առկա հետևանքների մասին, անդրադարձել նաև քաղաքական որոշ հարցերի:

«Այս պայմանագրի չերևացող կողմերը պետք է ամրագրված լինեին դրանց իրականացման մեխանիզմների կամ ճանապարհային քարտեզի մեջ, իսկ ստորագրված փաստաթղթով որոշակի գործընթացներ դեռևս հստակ տեսանելի չեն, բացի նրանից, որ դրանով ամրագրված ժամանակացույցով մեր հայրենիքի շատ հատվածներ փոխանցվում են Ադրբեջանին: Խոսքը կազմակերպչական մասի, նաև որոշակի կետերի իրականացման և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակի մասին է: Դրանք բոլորը դեռևս որևէ ձևով տեսանելի չեն: Նման իրավիճակում չի բացառվում, որ այս իշխանությունը նաև համաձայնեցված այդ մեխանիզմը ունի, որը դեռ չի հրապարակվել:

Չի բացառվում նաև, որ չկա մեխանիզմ, ինչը մեզ համար շատ ավելի ծանր դրություն է ստեղծում. դեռևս պարզ չեն դրանց իրականացման մեխանիզմները, ըստ այդմ էլ՝ մեծ թվով վտանգներ դեռ դժվար է հաշվարկել»,-ասաց Տ. Աբրահամյանը: Այս համատեքստում անդրադառնալով այն երևույթին, որ Արցախի մի քանի շրջանների մի շարք համայնքների բնակիչներ միայն 1-2 օր առաջ են տեղեկանում իրենց բնակավայրերը լքելու մասին, և կան անգամ մարդիկ, որ նույնիսկ դա չեն կարողանում հասցնել, Տ. Աբրահամյանը նկատեց. «Սա խոսում է այն մասին, որ իշխանություն գոյություն չունի, և մարդիկ մեն-մենակ են մնացել սպառնալիքների դեմ՝ ընդհուպ ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններում, որովհետև սոցցանցերում արդեն իսկ կան տեսանյութեր, որտեղ ակնհայտ երևում է, թե ինչպես են մեր բնակիչներն ադրբեջանցի զինվորականների հետ բանակցում ունեցվածքի տեղափոխման և այլ հարցերի շուրջ:

Այսինքն, երբ պետական կառավարման համակարգը պարալիզացված է, ապա քաղաքացիների համար միակ ելքը մնում է բանակցությունների միջոցով անձամբ կարգավորել իրենց խնդիրները: Ունենք մի իրավիճակ, երբ մի կողմից տեսնում ենք ոստիկանության մեծ կուտակումներ Երևանի ամենատարբեր հատվածներում, մյուս կողմից՝ չենք տեսնում այդ նույն ոստիկանների ներկայությունն այն բնակավայրերում, որտեղ ռեալ հասարակական կարգի խնդիր կա»: Անդրադառնալով իշխանության վարքագծին, այն իրողությանը, ըստ որի՝ կապիտուլ յացիայի փաստաթուղթ ստորագրելուց հետո որևէ կերպ հեռանալու ցանկություն չկա, Տ. Աբրահամյանը նշեց. «Նիկոլ Փաշինյանի չհեռանալն առաջին հերթին խոսում է նրա բարոյական նկարագրի մասին, որովհետև այսպիսի իրավիճակի, նման արդյունքի պարագայում ինչ իշխանություն էլ լիներ, անունը ինչ էլ լիներ, պետք է հեռանար՝ հենց միայն բարոյական կոնտեքստը հաշվի առնելով:

Եթե մենք ուզում ենք ստեղծված իրավիճակից դուրս գալ, ապա չկա այլ ճանապարհ, քան այս իշխանության հեռացումն է: Չեմ խոսում մնացած գործընթացների մասին, բայց քաղաքական առաջին քայլը հեռացումն է, ինչը հնարավորություն կտա գալ մարդկանց, որոնք կարող են այս իրավիճակում ինչ-որ բան փոխել, Հայաստանի այս ողբերգական իրավիճակից ելքեր գտնելու հնարավորություն ստանալ: Այս իշխանությունն ուղղակի ունակ չէ դրանք իրականացնել»: Ինչ վերաբերում է հեռացման պահանջին զուգահեռ դաշտ նետվող թեզերին, օրինակ՝ նաև «նոր պատերազմ ցանկանալու» տրամաբանության մեջ, մեր զրուցակիցը մի քանի հանգամանք առանձնացրեց. «Փորձում են պատերազմով վախեցնել մեր հանրությանը, հատկապես նրանց, ովքեր զինծառայողներ, պահեստազորով կամ կամավորական խմբերով Արցախ մեկնած հարազատներ ունեն:

Փորձում են պատերազմով վախեցնել և քողարկել այն ամենը, ինչ արել են: Իրականում ես Հայաստանում չեմ հանդիպում քաղաքական խմբերի, որոնք պատերազմական գործողությունների վերսկսում են պահանջում: Կամ եթե, միգուցե, կան, ապա մեծ թիվ չեն կազմում: Իմ տեսած հիմնական ուժերը, փորձագետները և ուղղակի ակտիվ քաղաքացիներն այս իշխանության հեռացում են պահանջում, ինչը պետք է հնարավորություն տա հաջորդ իշխանությանը գալ ու որևէ արդյունքի հասնել գոնե այն ուղղություններում, որտեղ բանակցելու տեղ է մնացել: Մենք վերոնշյալում խոսում էինք մեխանիզմների մասին: Եթե չկա մեխանիզմ, նշանակում է՝ դեռևս դա բանակցված չէ, թեպետ ես նշել էի նաև երկրորդ տարբերակի մասին: Ամեն դեպքում, եթե բանակցված չէ, ապա հասկանալի է, որ խայտառակ փաստաթուղթ ստորագրած ու իրավիճակը նույնքան խայտառակ աստիճանի հասցրած թիմն ունակ չէ որևէ ձևով մեզ համար շահեկան դիրքավորում ապահովել»:

Տիգրան Աբրահամյանի խոսքով, մեզ պետք են մարդիկ, ովքեր կարող են նորմալ բանակցել, ովքեր կարող են Ռուսաստանի հետ նորմալ աշխատել: «Ինչու, որովհետև բացի նրանից, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է, Ռուսաստանը նաև էականորեն մեծացրել է իր ազդեցությունը մեր տարածաշրջանում և հենց Հայաստանում, դեռ չեմ խոսում Արցախի մասին: Այս պարագայում շատ կարևոր է, որ լինեն մարդիկ, ովքեր կարող են Ռուսաստանի հետ աշխատել ու գոնե ստեղծված իրավիճակում Ռուսաստանի հետ շահերի համադրման միջոցով Հայաստանի և Արցախի համար գոնե եղածների մեջ լավ արդյունք արձանագրել:

Նորից եմ կրկնում՝ այս իշխանությունն ուղղակի ունակ չէ դա անել»,-ընդգծեց նա: Խոսելով ընդդիմախոսներին լռեցնելու քայլերի, նրանց բերման ենթարկելու ու նաև խուզարկությունների մասին՝ Տ. Աբրահամյանը շեշտեց. «Այս իշխանությունն ավելի է բարդացնում իրավիճակը՝ քաղաքական ընդդիմախոսներին բերման ենթարկելու, ձերբակալումների կամ կալանավորման փորձերի միջոցով: Բայց պետք է հաշվի առնել, որ սա ուղղակի պարզ ինչ-որ քաղաքական կամ ներքաղաքական իրավիճակ չէ: Այս գործընթացում ներգրավված են մարդիկ, որոնք, ինձանից սկսած, որևէ ներքաղաքական խնդիրներ չեն լուծում: Այստեղ պարզապես դրված է երկիրը կորցնելու հարցը, իսկ մենք մեր հայրենիքի էական հատված արդեն իսկ կորցրել ենք: Այստեղ դրված է նաև Հայաստանը կորցնելու խնդիրը, և այս իրավիճակում լռելն անընդունելի եմ համարում: Այն գիտակից մարդիկ, ովքեր հասկանում են, թե իրականում ինչ է կատարվում մեր շուրջը, կարևոր չէ՝ որ օղակներում են աշխատում, ինչ պաշտոններ են զբաղեցնում, նրանք ուղղակի լռելու իրավունք չունենք»:

Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ նախարարների փոփոխություններով կամ հրապարակված ճանապարհային քարտեզով որևէ խնդիր չի լուծվելու. «Դրանք ուղղակի հանրությանը մեր գլխավոր խնդիրներից շեղելու փորձ են՝ ցույց տալու, թե իբր իրենց կյանքում փոփոխություններ են փորձում մտցնել, բայց դա որևէ խնդիր չի լուծելու: Նիկոլ Փաշինյանը փորձում է երկարաձգել իր պաշտոնավարումը, և այդ բոլոր քայլերը դրան են ուղղված»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան2018-ին չմերժեիք նախկինը,որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. ՇարմազանովՌուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Արցախից ՀՀ ժամանած ամեն 3-րդը երեխա է․ Ժաննա Անդրեասյան Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. ոստիկանություն Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին «Շատ փակագծեր են բացվելու՝ Սամվել Բաբայանն այն «տրոյական ձին» էր, որ մտավ Արցախ». Մետաքսե Հակոբյան ԱՄՆ-ը և ԵՄ-ը համոզում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից. ԶախարովաԱրցախից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների խցանման արբանյակային լուսանկարներ են հրապարակվելԹուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին Վիտալի Բալասանյանը՝ Արցախի հայ համայնքի ներկայացուցի՞չՎրաստանում իջեցվել են պետական ​​դրոշները Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանցիների կողմից առևանգվել է Ռուբեն Վարդանյանը. Մեսրոպ Առաքելյան