Ереван, 04.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Փա­շի­նյա­նը պատ­մու­թյան մեջ հա­վերժ կմնա որ­պես պար­տու­թյան և կա­պի­տու­լյա­ցի­ա­յի խորհր­դա­նիշ․«Փաստ»

ПОЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախում 6 շաբաթ տևած ռազմական գործողությունների արդյունքում անակնկալ պարտությունը խորը դեպրեսիա է առաջացրել հանրության շրջանում։ Մարդիկ դեռևս չեն համակերպվում տեղի ունեցածի հետ։ Որոշ ժամանակ անց էմոցիոնալ ֆոնը կանցնի, և հանրությունն ուշքի կգա, բայց դրա առաջացրած բարդույթները դեռևս երկար ժամանակ կմնան։ Իսկ Հայաստանը տասնամյակներ շարունակ կզգա պարտության ծանր հետևանքները։ Այնպես որ, տեղի ունեցող զարգացումները վերլուծելու և սեփական սխալներից դասեր քաղելու անհրաժեշտությունը կարևոր է առավել քան երբևէ, քանի որ խնդիրը վերաբերում է ոչ միայն Արցախին, այլև հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը։

Պատմությունն ընդհանրապես կրկնվելու սովորություն ունի, բայց նրանք, ովքեր չեն կարողանում պատմությունից դասեր քաղել, պատմությունը նրանց դաս է տալիս։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է չկորցնել իրականության հետ կապը և ճիշտ գնահատել սեփական ներուժի պոտենցիալը։ Եվ պետք չէ գերագնահատել սեփական հնարավորությունները և ոչ էլ թերագնահատել հակառակորդի ունեցած ներուժը։ Պատմությունը գրեթե միշտ ցույց է տալիս, որ ավելորդ մեծամտությունը որևէ լավ հանգրվանի չի հասցնում։ Ու սա հատկապես վերաբերում է մեր այսօրվա իշխանություններին, որոնք կրում են ծանր պարտության հիմնական պատասխանատվությունը։

2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե «ծովն իր ծնկներից է», սակայն լուրջ արտաքին մարտահրավերների վրա կենտրոնանալու փոխարեն, երկուսուկես տարի շարունակ զբաղված էր հանրության տարբեր հատվածների միջև ատելության գեներացմամբ և ընդդիմադիրներին ճնշելով։ Արդյունքում պետական իրական կառավարումը վերածվեց ատելության քարոզի և սոցցանցային փիառի, երբ սելֆիներով, լայվերով և ֆեյսբուքյան կեղծ էջերով փորձ է կատարվում ծածկել իրականությունն ու առկա խնդիրները և լռեցնել ընդդիմադիրների կողմից հնչող ահազանգերը։ Իսկ քաղաքացիներից շատերն էլ զոմբիացած հրճվում էին՝ պայծառ ապագայի հույսեր ունենալով։

Փաշինյանի իշխանության օրոք գետնին հավասարեցվեցին մեր ունեցած արժեքները, վարկաբեկվեցին Արցախյան հաղթանակներն ու հերոսները, հարձակվեցին հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության, հայ եկեղեցու, ընդհանրապես ամեն հայկականի վրա։ Նաև պարզվեց, որ իրենց կատարած «հեղափոխությունը» ավելի բարձր են դասում, քան Արցախյան հերոսամարտը՝ իր ողջ ձեռքբերումներով հանդերձ։ Սրան գումարվում է նաև այն հանգամանքը, որ իշխանություններին թվում էր, թե իրենք ամեն ինչ գիտեն, և կարիք չկա խորհուրդ հարցնել փորձ և գիտելիք ունեցողներից, լսել այլոց։ Արդյունքում արժեզրկվեց պրոֆեսիոնալիզմը։

Կամ գուցե այդպես էր պետք, որ ոչ ոք չխանգարի՝ ավարտին հասցնելու իրենց կործանարար քաղաքականությունը: Մարդիկ պաշտոններ էին ստանում ոչ թե իրենց պրոֆեսիոնալ որակների հաշվին, այլ իշխանափոխությանը հասնելու իրենց ներդրած ջանքերի և հլու-հնազանդ իշխանական հրահանգները կատարելու որակների համար։ Ու պետության կողմից տարվող քաղաքականությունը կառուցվում էր այնպես, ինչպես իշխանություններն էին հարմար համարում։ Այդպես եղավ նաև հայկական կողմի համար կենսական նշանակություն ունեցող հարցի՝ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի դեպքում։ Փաշինյանը ցույց տվեց, թե ինքը նախկինների խորհուրդների կարիքը չունի և բանակցային գործընթացը սկսելու է սեփական կետից։ Բայց թե, ի վերջո, ինչ ավարտ ունեցան սեփական կետից սկսված բանակցությունները, բոլորս տեսանք։

Բացի դրանից, Փաշինյանին թվում էր՝ եթե մի անգամ առանց մեծ ջանքեր ներդնելու փոքր հաջողություն է գրանցել, ապա հաջորդ դեպքում ևս այդպես պետք է լինի։ Հիմա Փաշինյանն ամեն ինչ անում է փրկելու իր աթոռը՝ հույս ունենալով, որ ժամանակի հետ կմարի հանրության զայրույթը, իսկ ինքը կկարողանա մեղքը բարդել այլոց վրա: Նրա համար չկա ավելի թանկ բան, քան սեփական պաշտոնն է: Սակայն մեկ օր անցնի, մեկ ամիս, մեկ տարի, թե մեկ դար, Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ կմնա որպես խայտառակ պարտության և կապիտուլ յացիայի խորհրդանիշ, մարդ, որը ձախողեց հնարավոր ու անհնար ամեն ինչ, մարդ, որը փլուզեց մեր Հայրենիքը, ոմարդ, որը պատճառ դարձավ հազարավոր զոհերի։ Փաշինյանը չի հիշվի անգամ որպես «հեղափոխության» սիմվոլ, նախկիններին հեռացրած գործիչ։ Նրա ներկայիս խարանը այլևս հավերժական է ու անջնջելի...

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Пашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»