Դոլարի փոխարժեքը շարունակում է դադաղ նվազել. եվրոն եւս էժանա... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Արտակարգ դեպք Երևանում. հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ինչ քայլեր պետք է իրականացնեն ՀՀ քաղաքացիները՝ փետրվարի 1-ից... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Երկար ժամանակով լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 28.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հունվարի 28-ի եղանակային կանխատեսումները Մարդիկ հիմա ապրում են ավելի վատ, քան ապրում էին մինչև Փաշինյանին իշխանության բերելը․ Սամվել Ֆարմանյան (տեսանյութ) Գիտնականները հայտնել են կորոնավիրուսի դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցի մասին Հայ ժողովրդին դիվանագիտական լեզվով ասվեց, որ Սյունիքը, այսինքն՝ ամբողջ Հայաստանը վտանգված է. քաղաքագետ Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info Լեհ քաղաքական գործիչը թողարկել է Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ բրոշյուրներ (տեսանյութ) Շավարշ Կարապետյանի անունով մոլորակ է անվանակոչվել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը` ուղիղ Ի՞նչ էր իրականում Զարիֆին ասում սրիկային. Արմեն Աշոտյան Մի սկանդալի հետքերով․ Հանրապետությո՞ւն, թե խուժանապետությո՞ւն Մեր նոր ձևավորվող քաղաքական թիմում կարևորվելու են հոգևոր և ազգային արժեքները. Արտակ Թովմասյան ԱՄՆ ֆիննախ. Թուրքիան շարունակում է լոգիստիկ կենտրոն մնալ ԴԱԻՇ-ի ֆինանսավորման համար Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նիստը կարող է անցկացվել մոտ ապագայում. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղի վերաբերյալ ստորագրված հայտարարությունը հետևողականորեն կյանքի է կոչվում. Պուտին «Ճանաչենք մեր հերոսներին». ՊԲ-ն հրապարակել է մերօրյա հերոսների սխրագործությունները Փետրվարի 18-ին համապետական հանրահավաք կանցկացվի Մեր կարմիր գիծը Հայաստանի տարածքային ամբողջականությունն է. Իրանի ԱԳ նախարար Հայաստանը չի գրանցում COVID-19-ի ռուսական պատվաստանյութը՝ զրկելով քաղաքացիներին անվճար պատվաստումից Թանկարժեք մետաղների գները նվազել են. NYMEX

Համաշխարհային հայկական կոնգրեսը և Ռուսաստանի հայերի միությունը պահանջել են Փաշինյանի հրաժարականը

Past.am

Նոյեմբերի 24-ին Երևանում Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել կլոր սեղան՝ կոնգրեսի և ՌՀՄ-ի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ստեղծված հետպատերազմյան իրավիճակի հետ կապված հարցեր, որոնց թվում են՝ ազգային միասնության և արժանապատվության վերականգնումը, ճգնաժամի հաղթահարման մեխանիզմների մշակումը, զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին, վիրավորներին և հաշմանդամներին, փախստականների ընտանիքներին օգնությունը, համավարակի հետևանքների մեղմացումը, Հայաստանի լիարժեք գործունեությունը միջազգային ոլորտում վերականգնելը` արտաքին քաղաքական գերակայությունների հստակ սահմանմամբ և այլն:

Կլոր սեղանի աշխատանքներին մասնակցել են հայ մտավորականության կարկառուն ներկայացուցիչներ՝ գիտության, կրթության, մշակույթի, հասարակական-քաղաքական ոլորտի գործիչներ, հայտնի ռազմական առաջնորդներ, դիվանագետներ, ոչ անտարբեր քաղաքացիներ, որոնք մտահոգված են տեղի ունեցող իրադարձություններով և Հայաստանի, Արցախի ու մեր ժողովրդի հետագա ճակատագրով:

«Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ռազմական գործողություններն ավարտվեցին, բայց պայքարը դեռ նոր է սկսվում: Ավելին, այն թևակոխել է նոր, ավելի ճակատագրական ու պատասխանատու փուլ»,- իր խոսքում ասել է Արա Աբրահամյանը:

Հանդիպման մասնակիցները համոզմունք են հայտնել, որ չնայած երկրում առկա ծանր իրավիճակին, երկրում տիրող անորոշությանը, մտքի և գործողությունների խառնաշփոթին, անհրաժեշտ է միավորել առկա հայրենասիրական մտավոր և բիզնես ներուժը, որը միշտ եղել է և կա, որպեսզի ամփոփելով բոլոր առաջարկությունները՝ միասնական ճանապարհային քարտեզ ներկայացվի` դրա իրականացման փուլային պլանով:

Հանդիպման բոլոր մասնակիցները երկրի և հայ ժողովրդի ապագան կապում են բացառապես Հայաստանի և Արցախի էվոլյուցիոն և առաջադեմ զարգացման հետ: Միևնույն ժամանակ, ակնհայտ է, որ առկա իրավիճակից դուրս գալու համար ստանդարտ լուծումներ չկան:

Անմիջական փաթեթային լուծման անհրաժեշտություն են պահանջում ներքին և արտաքին քաղաքական խնդիրները, որոնք կապված են Արցախի և Հայաստանի հետպատերազմյան ճակատագրի և զարգացման, Սփյուռքի ներուժի համախմբման և արդյունավետ օգտագործման, մարդասիրական գործունեության, կորոնավիրուսի դեմ պայքարի և այլնի հետ:

Ստեղծված իրավիճակում Հայաստանի վարչապետը պետք է հրաժարական տա, և անհրաժեշտ է սահմանադրական ճանապարհով ընտրել նոր վարչապետ և իրավասու կառավարություն:

Ճգնաժամային շրջանի կառավարությունը կարող է ղեկավարել միայն այն առաջնորդը, որը ոչ միայն կհայտարարի և կհիմնավորի ճանապարհային քարտեզը, այլ նաև կներկայացնի յուրաքանչյուր կետի փուլային իրականացման ժամկետը (պատասխանատվություն է կրելով հնարավոր ձախողման համար), ինչպես նաև, որ հատկապես կարևոր է, իրականացման մեխանիզմները և ֆինանսավորման աղբյուրները:

Մեկ տարվա ընթացքում նոր կառավարությունը պետք է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստի:

Այսուհետ հասարակության մեջ չպետք է տեղ լինի ատելության և փոխադարձ անվստահության, կործանարար սև-սպիտակ բաժանարար գծերի համար:

Հասարակության մեջ ակնհայտ պահանջ կա իրազեկ, հայրենասեր առաջնորդի, ով երկրի ներսում և նրա սահմաններից դուրս հեղինակություն է վայելում, կապված չէ կուսակցական և կլանային շահերով, և որի հետևում կա իրական գործերի բեռ ու անցած համոզիչ ուղի:

Մենք պարտվեցինք ճակատամարտում, բայց ոչ մարտում: Վերջին տասնամյակների ճիշտ եզրակացություններն ու դասերը, մասնավորապես, Արցախյան վերջին պատերազմը, ազգային առաջնորդի և կառավարության դրական օրակարգի շուրջ միավորումը, իրական գործերի և գործողությունների հետ զուգակցված, մենք վստահ ենք, որ կարող են վերադարձնել մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ և վերածնել մեր երկիրը»:

website by Sargssyan