Սենատի կողմից Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ, նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա, ԱՀ նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է.
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա: Եվ Արցախի իշխանությունների՝ այդ առթիվ արված հայտարարությունը բխում է մեր կենսական շահերից, որը հրապարակում եմ ստորև»: