Անհետ կորած զինվորների հարազատները փակեցին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը. վերջինս ոստիկանների օգնությամբ արագ հեռացավ (տեսանյութ)
Քիչ առաջ անհետ կորած զինվորների հարազատները փակեցին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը՝ պատասխան պահանջելով նրանից: ՀՀ վարչապետն անգամ մեքենայից չիջավ, իսկ ոստիկանները ուժով հեռացրեցին նրանց Փաշինյանի ճանապարհից: Այս մասին տեղեկացնում է Mediaport Տելեգրամ ալիքը: Ըստ տեղեկությունների, սգակիր քաղաքացիներից մեկը վնասվածք է ստացել: