Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտուն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Որ հասցեներում լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շուշեցիների 70 տոկոսը գտնվում են Արցախում, մնացածը՝ ՀՀ-ում․ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արմեն Սարգսյանը դուրս կգրվի, բայց նրան ցուցված է անկողնային ռեժիմ. Մանրամասներ՝ նախագահի առողջական վիճակից Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. Պաշտոնական Անհետ կորել Է Թուրքիայի ափերի մոտ խորտակված նավի նավապետը Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները մեզ հուշում են, որ ռազմական գործողությունները նրանց օրակարգից դուրս չեն եկել, և մեր քաղաքականությունը պետք է հաշվի առնի այդ ամենը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանը նոր մասնագետներ է ուղարկել Արցախի Ակնայի շրջան Թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա. «Իմ քայլը» լքած պատգամավոր Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում Մեսսին կարող է որակազրկվել 4 խաղով Պուտինը մանրամասներ էր պատմել, թե ինչպես է բանակցել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք․ ԱԻՊԾ «Իմ քայլը» դեմ քվեարկեց անհետ կորած զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն տալու նախագծին Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր Ինդոնեզիայում տարերային աղետների զոհերի թիվը հասել Է 96-ի Նախօրեին հայտնաբերված 3 զոհված զինծառայողներից մեկի ինքնությունը հայտնի է. Արցախի ԱԻՊԾ ԱԺ նիստը՝ ուղիղ. օրակարգում է նաև Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին հարցը Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կուտակված 450 բեռնատար ավտոմեքենա

Հայաստանից արտահանման ծավալը նվազել է 4.4%-ով, իսկ ներմուծմանը՝ 13.7%-ով

Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 1 մլրդ 828 մլն 122 հազար ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 4.4%-ով, իսկ ներմուծման ծավալը (ըստ արտահանող երկրի) կազմել է 3 մլրդ 219 մլն 918.7 հազ. դոլար և նվազել արդեն 13.7%-ով։

Հայաստանից Անկախ պետությունների համագործակցության երկրներ արտահանումն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել է 494 մլն 424.9 հազ. դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 12%-ով, իսկ ներմուծումն այդ երկրներից Հայաստան կազմել է 1 մլրդ 332 մլն 696 հազ. դոլար և աճել 5.1%-ով, որից Եվրասիական տնտեսական միության երկրներ արտահանումը կազմել է 472 մլն 683.5 հազար դոլար և նվազել 11.8%-ով, իսկ ներմուծումը՝ 1 մլրդ 230 մլն 686 հազ. դոլար և աճել 6.7%-ով, իսկ ԱՊՀ այլ երկրներ արտահանումը կազմել 21 մլն 741.4 հազ. դոլար (17.7% նվազում), ներմուծումը՝ 102 մլն 9.9 հազ. դոլար (11.2% նվազում)։

Հայաստանից Եվրոպական միության երկրներ արտահանման ծավալը 2020-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 27.5%-ով՝ մինչև 325 մլն 922.6 հազ. դոլար, իսկ այդ երկրներից ՀՀ ներմուծումը նվազել է 16.1%-ով՝ մինչև 662 մլն 8.9 հազ դոլար։ Այլ երկրեր Հայաստանից արտահանման ծավալն աճել է 11.9%-ով և կազմել 1 մլրդ 7 մլն 774.5 հազար դոլար, իսկ ներմուծումը՝ նվազել 26.8%-ով և կազմել 1 մլրդ 225 մլն 213.8 հազ. դոլար։

Վերոնշյալ ցուցանիշները ներկայացնում են ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ վիճակագրական կոմիտեի ստացած (ըստ հոկտեմբերի 18-ին ստացված տեղեկատվության ամփոփման) և Վիճկոմիտեի հավաքած տվյալները (բացառությամբ էներգակիրների վերաբերյալ տեղեկատվության, որը ներկայացնում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և էներգետիկայի ոլորտի կազմակերպությունները, քանզի էներգակիրների վերաբերյալ ապրանքների հայտարարագրերի և «Վիճակագրական ձև»-ի լրացման ժամկետները կարող են չհամընկնել արտահանման և ներմուծման փաստացի ժամկետներին), իսկ փոխադարձ առևտրի ցուցանիշները վերաբերում են միայն ՀՀ և ԵԱՏՄ միջև առևտրին։

website by Sargssyan