Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Լևոն Երանոսյանին առևանգել են, տարել Շուշիի բերդ, պահել թուրք գերիների հետ․ «Հրապարակ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Հրապարակ»-ը գրում է․

«Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը մասնակցել է արցախյան պատերազմին, ժամանակին եղել է նաեւ 1-ին, ապա նաեւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար։ Նա, ինչպես ինքն է ասում՝ գիտի Արցախի ամեն մի ծառն ու թուփը, ուստի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում գնացել է Արցախ, որ առաջարկի իր օգնությունը։ Սակայն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը մերժել է նրան, ինչպես մերժել են Յուրի Խաչատուրովին եւ մյուսներին՝ թույլ չտալով մոտենալ հրամանատարական բունկերին։ Բայց ամեն ինչ միայն մերժելով չի ավարտվել։ Հոկտեմբերի 9-ին ոստիկանության հատուկ ջոկատայինները, ինչպես գրել էինք այդ օրը, Երեւանից Արցախ մեկնելու ճանապարհին կանգնեցրել են Երանոսյանի ավտոմեքենան եւ, բառի բուն իմաստով, առեւանգել նրան՝ տանելով անհայտ ուղղությամբ։ Անցել է ավելի քան մեկ ամիս, եւ Լեւոն Երանոսյանը մեզ հետ զրույցում բացում է փակագծերը։

 

«Սեպտեմբերի 27-ին ես դիմել եմ գլխավոր շտաբ, որ՝ որպես զորամիավորման հրամանատար, իմ լուման ներդնեի։ Ուրեմն, ձախ թեւում մենք ենք 90-ականներին ազատագրել Թալիշը, Մատաղիսը, աջ թեւում էլ եղել եմ բանակային կորպուսի հրամանատար, լիարժեք տիրապետում եմ Ջաբրայիլից, Հորադիզից մինչեւ Խնձորեսկ բոլոր տարածքներին՝ ծառ առ ծառ, թուփ առ թուփ։ Ու ինձ գլխավոր շտաբից պատասխանեցին, որ կասեն։ Էդպես էլ դրական պատասխան չստացա։ Ամսի 4-ին մեկնեցի Ղարաբաղ, իրավիճակը բարդ էր, ու ես հասկանում էի ամեն ինչ, անկառավարելի էր։ Հարց եմ բարձրացրել էնտեղ՝ գոնե թույլ տվեք, որ գնանք, որպես հրամանատարի օգնական ծառայենք, պատասխանը եղավ՝ ոչ։ 3 օր մնալուց հետո վերադարձա Հայաստան, նորից դիմեցի գլխավոր շտաբ, նորից պատասխան չեղավ։ Էսօրվա գլխավոր շտաբի 80 տոկոսը՝ պետի գլխավորությամբ, ինձ հետ ծառայել են, եղել են իմ ենթակաները։ Ուզում էի լինել նրանց մոտ, մի բանով օգտակար լինեի։ Պատասխան չեղավ։ Բայց տունը մնալով էլ չէի կարողանում, մտածեցի՝ նորից գնամ Ղարաբաղ»,- սկսեց պատմել պարոն Երանոսյանը։

- Ու Ձեզ Ղարաբաղ մեկնելու ճանապարհին առեւանգեցին, եթե կարելի է այդպես ասել։ Ովքե՞ր էին, ի՞նչ էին ուզում, ո՞ւր տարան, ե՞րբ բաց թողեցին Ձեզ։

- Երեկոյան, երբ Երեւանից դուրս էինք գալիս արդեն, ոստիկանության հատուկ վաշտը՝ շքախմբով, դիմակավորված, զինված, հարձակվեց իմ վրա ու տարավ։ Ես ընկա շոկի մեջ, հարցրի՝ ի՞նչ է կատարվում։ Դե, իրենք ինձ ճանաչում են, բայց մասկեքը քաշած էին, հետո տեսա, թե ով էր ղեկավարում էդ միջոցառումը՝ ՊՊԾ գնդի հրամանատարը, որը 2016 թվին ղեկավարում էր ՊՊԾ գունդը, երբ «Սասնա ծռերը» գրավեցին գունդը։ Ինքը ոչ թե պիտի գար ինձ ձերբակալելու, այլ պիտի դատված լիներ 2016 թվից։ Իրեն «Տապոռ» էին ասում, բայց ես իրեն միշտ ասել եմ՝ «Քոռ տապոռ», որ թույլ տվեց զորամասը գրավեն։ Դրանից հետո չգիտեմ ոնց դարձավ ոստիկանության 6-րդ վարչության հատուկ վաշտի հրամանատար։ Ես ասացի՝ հանգիստ մնացեք, էդ զենքերն էլ քաշեք։ Նստեցի իրենց մեքենան, 5 հոգի՝ մեքենայի մեջ, 2 մեքենա էլ՝ հետեւից, ու գնում ենք։ Մտածեցի՝ կարող է Գորիս են տանում, բայց երբ Գորիսն անցանք, արդեն զգացի, որ տանում են Ղարաբաղ։ Ճանապարհին մի զավեշտալի դրվագ եղավ․ Լաչինում սրանք ավտոները թողին փախան, ասին՝ անօդաչու սարք է վերեւը պտտվում։ Ես մնացի մեքենայի մեջ։ Գոռում էի, ասում էի՝ տղերք, եկեք, անօդաչու չի, աստղեր են։ Մի խոսքով, հասանք Ղարաբաղ, գնացինք ոստիկանություն, էնտեղից տարան Շուշիի բերդ։ Թղթեր լրացրեցին՝ երեք օրով, ու տվեցին մի կամեռ ու հիմարի պես ինձ ասում էին՝ արխային էղի, կողքիդ կամեռում թուրքերն են, էստեղ բամբյոժկա էլ անեն, իրենք գիտեն, որ թուրք գերիներ կան, բան չեն անի։ Լուսադեմին սկսվեց բամբյոժկեն։ Եկան, թե՝ պարոն Երանոսյան, ո՞նց ես զգում քեզ, ասի՝ նորմալ։ Ցերեկը ժամը 1-ի կողմերը եկան ինձ ծանոթ մարդիկ, բա՝ պարոն Երանոսյան, Հայաստանում սկանդալ է բարձրացել, դուրս արի, բայց ոչ մի բան չասես, որ եղել ես Շուշիում։ Ասի՝ ես չեմ ասի, թե ես ուր եմ եղել, մինչեւ պատերազմը չավարտվի։

- Իսկ չասացի՞ն՝ պատճառը ո՞րն էր, ինչո՞ւ էին Ձեզ ձերբակալել, տարել Շուշիի բերդ։

- Հարցրի՝ պատճառը ո՞րն է, ասացին՝ դու խոսում ես։ Ասացի՝ իրոք, ես խոսում եմ, ասում եմ, որ Նիկոլը տապալեց արտաքին քաղաքականությունը, բերեց ազգին պատերազմի դեմ, ու դա իրականություն է։ Ու ասի՝ ես ասում եմ, որ Արծրուն կոչեցյալը սուտ է խոսում հեռուստացույցով, իրականությունը դա չի։ Ասի՝ ես ասել եմ, չեմ ժխտում։ Բա՝ խնդրում ենք, ոչ մի բան մի խոսա։ Ասի՝ առայժմ ոչ մի բան չեմ խոսի, բայց հետագայում խոսելու եմ։ Բա ո՞նց չխոսեմ, երբ գցել են սայթերը, ասում են՝ գեներալը դավաճան է։ Ես ո՞նց կարող եմ դավաճան լինել, ես հող ազատագրող եմ եղել, ես փառքով թուրս դրել եմ պատյան։ Դավաճանները նրանք են, ովքեր տվեցին էս հողերը։ Ես էսօր չեմ քննադատի բանակին ու ես կոչ կանեմ բոլոր քաղաքական ուժերին՝ հանգիստ թողնեն բանակին, բանակն էսօր խիստ լարված իրավիճակում է, 18-19 տարեկան երեխեքն էսօր 50-60 տոննանոց տեխնիկաներ են տեղափոխում, զորքերի տեղաշարժ է կատարվում, հնարավոր է՝ ունենանք զոհեր։ Դրա համար բանակին էսօր հանգիստ է պետք թողնել։

- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու փոխնախարար Գաբրիել Բալայանն ազատվեցին, նախարար նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը։ Ինչպե՞ս եք գնահատում։

- Ես, համենայնդեպս էսօր, ոչ մեկի մասին չեմ կարող բան ասել, թե, ասենք, Տոնոյանն ինչքանով է էս ամեն ինչի հետ կապված, որ ասում են՝ վաղը, մյուս օրը քննությունը կպարզի։ Ես Տոնոյանի հետ էլ եմ ծառայել, Վաղարշակի հետ էլ եմ կարճ ժամանակ ծառայել։ Ես միայն կարող եմ Վաղարշակին ասել, որ շտապել պետք չէր էդ պաշտոնին, ում ինչ պաշտոն առաջարկում են, ասում է՝ ես եմ։ Թող մի հատ գնար բանակի հետ զրուցեր Վաղարշակը, տեսներ՝ ինչ մթնոլորտով կընդունեին իրեն, ոնց են նայում իրեն։

- Պարոն Երանոսյան, 1-ին բանակային կորպուսը, որը մի քանի տարի ղեկավարել եք, ըստ պլանի՝ պատերազմի ժամանակ հարավային թեւում հստակ գործառույթ ուներ իրականացնելու։ Դուք տեղյա՞կ եք՝ կատարե՞լ է իր գործառույթները եւ որքանո՞վ։

- Ես էսօր չեմ ուզում էդ փակագծերը բացել, նորից եմ կրկնում՝ բանակն էսօր ծանրաբեռնված աշխատանքի մեջ է, բայց երբ ժամանակը եկավ, փակագծերը կբացեմ։

- Լավ, ո՞րն էր հիմնական խնդիրը, Շուշին պահելու, Արցախը չհանձնելու ռեսուրս մենք իսկապե՞ս չունեինք ։

- Ուրեմն, ես ասեմ՝ էսօր թող չասեն, թե մարդկային ռեսուրսները քիչ են եղել։ Մարդկային ռեսուրսները բավական են եղել, թե ինչու են «մոբը» կանգնեցրել․․․ Կար խնդիր, թե «մոբը» որտեղից ուր պիտի գնար։ Մի բան էլ՝ Օմարի լեռնանցքը, Վարդենիսի հատվածն անառիկ են եղել։ Թուրքերը վերցրել էին երեք ուղղություն՝ ձախ, աջ, հետո՝ մեջտեղի ուղղությունը։ Փորձեցին մեջտեղից՝ չկարողացան, ձախից փորձեցին, եկան հասան մինչեւ Տոնաշեն, դրանից հետո կանգնած էր հրամանատար։ Քելբաջարի օպերացիա սկսեցին, չկարողացան։ Ինչո՞ւ չկարողացան․ որովհետեւ հին տղաներն էին էնտեղ գտնվում, որ կարողանում էին մարտը ղեկավարել՝ երիտասարդ հրամանատարներին կողքից ցուցումներ տալով։ Սա է պատճառը։ Իսկ աջ թեւում՝ Ջաբրայիլ, Հադրութ, խառնաշփոթ իրավիճակ էր։ Էսօր ես ասացի՝ չեմ ուզում փակագծեր բացել, որովհետեւ գլխավոր շտաբին հանգիստ է պետք տալ, որովհետեւ գերլարված գործողության մեջ են իրենք։

- Ենթադրենք՝ բանակին հանգիստ թողեցին, իսկ կառավարությանը, իշխանությանը նույնպե՞ս հանգիստ թողնենք, թե՞ պահանջենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

- Նիկոլի խելքը որ մի տոկոս էլ հասներ, ինքը պիտի հրաժարվեր, ամսի 10-ին ինքը պիտի հրաժարական տար։ Էս ամենի գլխավոր դերում Նիկոլ Փաշինյանն է։ Ինքն իրեն ասաց՝ ես եմ գերագույն հրամանատարը։ Գերագույն հրամանատարը տանուլ է տվել պատերազմը, ինչի՞ մասին է խոսքը։ Ինքը ազգին էս ի՞նչ դարձրեց, ի՞նչ պիտի ասենք։ Առաջ ասում էինք՝ հաղթած բանակ, բանակի կենացն էինք խմում հոտնկայս, հիմա ո՞ւմ կենացը պիտի խմենք՝ Նիկոլի՞։

Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանUcom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀրդեհ Գառնի գյուղում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հայաստանի շախմատիստուհիների արդյունքները 6-րդ տուրում․ ԵԱԱստղագուշակ ապրիլի 26-ի համարԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Ջուր չի լինի Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաները` արգելելով մուտք գործել Երևան (տեսանյութ) Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կոչով փակել են Ազատության պողոտանԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերինՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ Ստոլտենբերգ Օձն Ադրբեջանում ներխուժել է քաղաքային ավտոմեքենայի խցիկ (տեսանյութ)