Երևան, 25.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ուզում էր ամուսնանար, ընտանիք կազմեր…». Արցախում զոհված 22-ամյա Գոռը նաև ապրիլյան պատերազմի մասնակից էր

ՖՈՏՈ

«Արցախում ադրբեջանական ագրեսիան ետ մղելիս զոհված 22-ամյա Գոռ Սուրենի Սարիբեկյանը նաև ապրիլյան պատերազմի մասնակից էր»,- 168.amի հետ զրույցում ասաց նրա մորեղբայրը՝ Լյովա Նազարեթյանը:

Գոռը Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքից էր, ապրում էր ծնողների հետ, ընտանիքում 5 երեխա էին՝ 2 քույր, 3 եղբայր, ինքը եղբայրներից միջնեկն էր: Նրա մորեղբայրը հիշում է, որ դեռ փոքր տարիքից Գոռն ինքնուրույն էր, դպրոցական տարիքից աշխատում էր, ծնողներին օգնում:

«Գոռը շատ լավ, աշխատող, հավեսով երեխա էր, 10-րդ դասարանից սկսեց աշխատել, ծնողներին էր օգնում: Դպրոցն ավարտեուց հետո իր ուժերով՝ առանց որևէ մեկի աջակցության, ընդունվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարան: Սովորում էր, զուգահեռ աշխատում՝ իր վարձը վճարում»,- պատմեց Գոռի մորեղբայրը:

Նա նշեց, որ և Գոռը, և իր 2 եղբայրները ծառայել են սահմանին, իսկ զորացրվելուց հետո երեքն էլ աշխատանքի են անցել ոստիկանության հատուկ նշանակության  գնդում.

«Ոստիկանությունում աշխատելուն զուգահեռ՝ հերթափոխի ժամանակ, Գոռը շինարարության վրա էր աշխատում, իր հարցերն ինքն էր կարգավորում: Պարտադիր պայման եղավ՝ ոստիկանությունը հերթափոխ էր հանձնում սահմանում, այդ ժամանակահատվածում նույնիսկ լրացուցիչ փուլերի է մասնակցել սահման պահելու համար: Այս անգամ էլ ախպոր հետ հերթափոխ անցավ նորից, մեծ եղբայրը հետ եկավ, ինքը գնաց, ու վերջ… փոքր եղբայրը չհասցրեց գնալ»:

 

Գոռը վերջին անգամ դիրքեր էր բարձրացել հոկտեմբերի վերջին, նրա մորեղբայրը պատմեց, որ սկզբում Քարվաճառում էին եղել, իսկ նոյեմբերի 7-ին տեղափոխվել էին Շուշի.

«Վերջին զանգը եղել է հենց նոյեմբերի 7-ին: Առավոտ զանգել էր՝ ախպորը, քրոջը, քրոջ երեխեքին, բոլորի հետ հանգիստ զրույց էր  ունեցել, ասել էր՝ մենք տեղափոխվել ենք. որից հետո սկսվել էր այդ «կեղտոտ» գործողությունները… Ամսի 7-ի օվա երկրորդ կեսից էլ զանգ չեղավ, մինչև 10 օր հետո դիակը հայտնաբերեցինք Ստեփանակերտում»:

Գոռը շատ նպատակներ և երազանքներ ուներ, որոնք մնացին անավարտ.

«Ուզում էր ամուսնանար, ընտանիք կազմեր, տուն առներ, ու այդպես շարունակ: Հազար նպատակներ կային…»,- ընդգծեց Գոռի մորեղբայրը:

Գոռ Սարիբեկյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին, Պեմզաշենում:

ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Օդի ջերմաստիճանը կբարձրանա, տեղումներ չեն սպասվում Նավթի գները նվազել են Ձիասպորտ. ե՞րբ է այն ստեղծվել և քանի՞ տեսակ գոյություն ունի. «Փաստ»Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ԱՊՐԻԼԻ). Առաջին անգամ օգտագործվել է գիլիոտինը՝ որպես մահապատժի գործիք. «Փաստ»Ուժգին երկրաշարժ, ցունամի. Թուրքիայում նախազգուշացրել են նոր աղետի մասին Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են Տավուշում իավիճակը շարունակում է լարված մնալՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով Քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը Տեղապահները կառավարում են ոչ այն մարդկանց և ոչ այն երկիրը. «Փաստ»Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Աննա Հակոբյանը գնացքով Գյումրի է ուղեւորվելԵթե Փաշինյանը մնա իշխանության, նա կրկին տոն կբերի ադրբեջանական փողոցներ. «Փաստ»Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական ​​սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Ադրբեջանը յուրացնում է նաև «Տատիկ-պապիկ»-ը. ահազանգ Անցած 2 օրում հանրապետությունում արձանագրվել է 15 ՃՏՊ, մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել «Կարծես սպասողական վիճակում ապրեմ, ամեն րոպե սպասում եմ, որ Նվերս տուն կմտնի». պահեստազորային Նվեր Գուլինյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին Ջրականում. «Փաստ»Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան ԱբրահամյանԲաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում` հանուն հայրենիքի Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել Գազամատակարարման պլանային դադարեցում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ապրիլի 25-ին և 26-ին Փաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԱռկա պայմաններում դիվերսիֆիկացիայի մասին խոսելն ուղղակի անհեթեթություն է. «Փաստ»Ջուր չի լինի ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ «Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ»Սիլիկյան խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է «Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ»Եթե Հայաստանը համաձայնի, ապա Ղազախստանում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը․ Ալիև ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. «Փաստ»Անախարժություններով լի օր է. ապրիլի 25-ի աստղագուշակԲոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ»Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ»Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ» Հեղեղվել են տներ, ճանապարհներ, մեքենաներն ու փողոցները լցված են ջրով. Դուբայը դեռ ջրի տակ է (տեսանյութ)Շոյգուն Իվանովին ազատել է պաշտպանության փոխնախարարի պաշտոնից. ինչում են մեղադրումՀայաստանի մարմնամարզության ընտրանու երեք անդամ ԵԱ-ի եզրափակչում է Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին