Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ո՜վ գիտե, միգուցե ծիծաղը նույն լացն է, միայն ներսի արևների տակ չորացած ու խոնավությունը գոլորշիացած»․«Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ


«Փաստի» զրուցակիցն է բանաստեղծուհի, արձակագիր, Հայաստանի գրողների միության անդամ Լուսինե Աղաջանյանը:

-Տիկի՛ն Լուսինե, ինչպե՞ս կներկայացնեք ինքներդ ձեզ: Ինչպես նկարիչներն են ասում, ինքնանկար ստեղծենք:

- Ձեր այս հարցն ինձ հիշեցրեց իմ առաջին գիրքը, որը սիրային, կնոջ ապրումներով շնչող բանաստեղծությունների մի բուռն շարք էր ներկայացնում, և ես շատ էի ցանկանում գրքի շապիկը ևս ինձանով լցնել: Ընտրեցի իմ սիրելի նկարիչներից Օ. Ռենուարից մի քանի կանանց դիմանկարներ ու ողջ շապիկը պատեցի իրենցով: Հիմա հասկանում եմ, որ դրանցից յուրաքանչյուրով իրականում ես ինձ էի ներկայացնում, միայն թե տարբեր հոգեվիճակներում, տարբեր ասելիքներով ու հույզերով: Այո, մեկ բառով ասած, ես կին եմ, կին, ով անընդհատ ստեղծագործական պրոցեսի մեջ է: Իսկ գրականության մեջ հարցերի ու պատասխանների որոնումների համար տարածքն ազատ է, ու ազատության այս անսահմանության գրավչությունն էլ դեռ ինձ պահում է իր տիրույթում:

-Ստեղծագործում եք թե՛ արձակ, թե՛ չափածո ժանրերում: Խոսենք հրապարակված գրքերի մասին:

-Ինձ համար գրականությունն ալտերնատիվ կյանքի այն ձևն է, ուր ես ընտրում եմ ազատ լինել՝ ազատ գրական խոսքի, ասելիքի, մտքի ու հույզերի թռիչքի մեջ: Հեղինակելով 4 գիրք, ես դեռ ժամանակ չունեմ երկինք նայելու, որովհետև նայում եմ ինձանից ներս, որ կարողանամ իմ նմանների խորքը բացահայտել արձակի ժանրում, ներկայանալ իբրև մարդագրության ջատագով: Ինձ համար մի ողջ տիեզերք է մարդը, իմ սիրո, խղճահարության, զարմանքի ու հիացմունքի օբյեկտը, մեկը, ով ինձանից ներս է ու ինձանից դուրս, ինձ նման ու ինձանից տարբեր՝ հասկանալու ու չհասկանալու աստիճան: Պոեզիայի ժանրում միայն կնոջական ապրումներ են, խենթ ու անսանձ, երբեմն կապանքների մեջ, որ դատապարտված են հաղթահարվելու: Վերջին երկու գրքերս նվիրված են հարազատ քաղաքիս ու ժանրային առումով բազմաբնույթ են: «Ջիգրեխելառ Գյումրի» և «Էրթանք ապրելու» գրքերը ներառում են և՛պատմվածքներ, և հեքիաթ, և՛ խաղիկներ, և՛ դրամատուրգիական գործ, և՛ կսմիթներ: Երևի հոգուս պարտքն այնքան մեծ եմ համարել քաղաքիս հանդեպ, որ իմ սերը բազմաժանր ու տարաբնույթ եմ ուզել արտահայտել: Գրքերս գրված են հումորով, սարկազմով, դրա համար շատ բուռն ընդունվեցին ընթերցողների կողմից: Այսօրվա ընթերցողը ժպիտի ու դրական էներգիայի կարիք ունի:

-Կա՞ն թեմաներ, որոնք կարմիր թելի պես անցնում են Ձեր գործերում: Ինչի՞ մասին եք գրում, ի՞նչն է ձեզ հուզում, ովքե՞ր են ձեր ստեղծագործությունների հերոսները:

-Դա մարդն է. ինչ էլ գրեմ, ինչից էլ խոսեմ՝ շնչավոր լինի, թե անշունչ, էլի խոսքս ու միտքս կպտտվի մարդու շուրջ: Իմ հերոսներն իրական մարդիկ են, որոնցից շատերի անձնական ողբերգությունը, դրամատիզմը ես քողարկել եմ հումորի շերտի տակ: Գուցե հումորը հենց դրա համար է մեզ տրված, որ քաջաբար կանգնես ինքդ քո առջև ու խոստովանես, որ դեռ շարունակելու ես դիմանալ: Ո՜վ գիտե, միգուցե ծիծաղը նույն լացն է, միայն ներսի արևների տակ չորացած ու խոնավությունը գոլորշիացած: Ես հորինել եմ «մարդագրություն» և «աղերսագրություն» բառերը. այո՛, գործեր ունեմ, որտեղ խոսքս արդեն աղերսանքի է վերածվում, որ մարդուն ճիշտ հասկանան, որ ներեն նրա անկատարությունը: Թող իմ ընթերցողներն իմ արձակ գործերի մեջ իմ աչքով ընթերցեն մարդուն…

-Ինչպիսի՞ն է մեր գրական դաշտը ձեր դիտարկմամբ:

-Հիանալի գրողներ ունենք: Ժամանակակից գրական դաշտն արգասաբեր է, մնում է խոստովանել: Ծիծաղելի է, երբ ասում են, թե ինչու այսօր տաղանդավոր հեղինակներ չունենք…Ունենք, մնում է խոստովանել… Մեր լեզվի տարածման շրջանակը շատ նեղ է, և այսօրվա գրողը լայնանալ չի կարող, դրա համար խորանում ու տապակվում է իր նեղ թավայի մեջ: Իսկ եթե հայ գրողը շատ է թարգմանվում կամ հայրենիքից դուրս է ապրում, ստեղծագործում, օտարալեզու գրող է, մենք տեսնում ենք, թե ինչքան հաջողություններ է գրանցում: Ու այս առումով գոնե փոխհատուցման է գալիս սոցիալական մեդիան: Սա հիանալի տարբերակ է շփվել ընթերցողների հետ, լսել նրանց քաջալերանքն ու դիտողությունը: Այսօրվա գրողը պիտի տիրապետի նաև մարքետինգային հնարքների ու գրական տաղանդից երևի ավելի շատ ունենա առևտրական տաղանդ: Որովհետև Հայաստանում ամենաշատ վաճառվող ու ընթերցվող գրքերի ցանկը եթե նայենք, դրանք ոչ թե ամենալավ գրքերն են, այլ ամենագովազդված գրքերը: Հուսամ՝ ժամանակակից գրողին գնահատելու ժամանակներ դեռ կգան:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ ԱՄՆ բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում ենՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր 5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ ԱֆղանստանումՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Բաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացրել է որպես «գաղտնի ռազմական համալիր»Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան «Կրոկուսի» վրա հարձակված ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տակ են եղել Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիԼարսը բաց է Telegram-ը գործիք է դառնում ահաբեկիչների ձեռքում. Պեսկով Փարիզը Բաքվում լրտեսական ցանց է ստեղծում․ Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայություն Պեսկովը պատասխանել է Crocus-ում ահաբեկչության վերաբերյալ վարկածների մասին հարցին Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում «Գոյ»-ը պատրաստ է գործունեություն ծավալել որպես անկախ թատրոն Հայաստանից թողել են «տրաֆարետը», որի տակ աշխատում է թուրքական շահերի սպասարկողը. Էդուարդ Շարմազանով Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՏաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան Ինչու՞ են ՀՀ իշխանությունները փաստացի աջակցում ռազմական գործողությունների վերսկսմանը«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»