«Մանկական Եվրատեսիլ-2020» մրցույթում հաղթող է ճանաչվել Ֆրանսիայի ներկայացուցիչը (տեսանյութ)
ՎԻԴԵՈ«Մանկական Եվրատեսիլ 2020»-ի հաղթող է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Վալենտինան: Ֆրանսիացի երգչուհին կատարել է J'imagine («Պատկերացնում եմ») երգը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ղազախստանի ներկայացուցիչ Կարակատ Բաշանովան Forever («Ընդմիշտ») երգով: Երրորդ տեղում հայտնվել է իսպանացի երգչուհին, որը հանդես է գալիս Սոլեա անվան ներքո: Իսպանուհին կատարել է Palante («Առաջ շարժվի՛ր») ստեղծագործությամբ:
Այս տարի մրցույթին մասնակցել են 12 երկրի ներկայացուցիչներ: Առցանց դիտում է կատարել Լեհաստանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթին։ Համաձայն հաղորդագրության՝ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունները եւ կորոնավիրուսի համավարակը։