Շուշեցիների 70 տոկոսը գտնվում են Արցախում, մնացածը՝ ՀՀ-ում․ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 17.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Թշնամին Մարտունի 3-ի շտաբային դիտակետում է Փրկել է ճաշարանի աշխատակցուհիներին, սակայն ինքը չի փրկվել․ Էրիկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին Նիկոլը կհեռանա՝ շատ պատահական Այսօր անցկացվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ, որն ավարտվեց Հրապարակում «Սև» ու «սպիտակ» գունաբաժանման անխուսափելի արդյունքը՝ առաջացավ «գորշը» Նոր մանրամասներ են հայտնի դարձել Թուրքիայի ափերի մոտ խորտակված ռուսական բեռնանավի մասին Սոթքի հանքը գործում է մասնակի, գծանշումների մասով դեռ վերջնական ճշգրտումների կարիք կա. Սոթքի համայնքապետ Ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացուն Թշնամին Մարտունի 3-ի շտաբային դիտակետում է (Տեսանյութ) Բժիշկը նշել է կորոնավիրուսի տնային պայմաններում բուժման ճակատագրական սխալը Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները պետք է արտոնություններ ստանան 2021-ի 6 ամենաթրենդային սանրվածքները` ամենանորաձև աղջիկների համար Մահացել է Պետդումայի պատգամավորը Թուրքիայում խորտակված ռուսական բեռնանավի երեք նավաստի է փրկվել Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, ռուսական բեռնանավ է խորտակվել Ավտովթարի զոհ է դարձել բռնցքամարտիկ Արտյոմ Միքայելյանը Շուշեցիների 70 տոկոսը գտնվում են Արցախում, մնացածը՝ ՀՀ-ում․ Շուշիի քաղաքապետ Բաց և փակ տարածքներում հանդիսություններ իրականացնելու սահմանափակումները հանվել են

«Ին­ձա­նից հե­տո՝ թե­կուզ ջրհե­ղեղ».«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Եռակողմ հայտնի հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը անընդհատ փորձում է պատասխանատվություն ստանձնելով՝ խուսափել պատասխանատվությունից, այն է՝ անընդհատ նշելով, որ պատասխանատուն ինքն է, միևնույն ժամանակ հերթով «մեղավորներ» է նշանակում: Արդյունքում ստացվեց, որ նախկին նախագահներից մինչև բանակ ու ժողովուրդ՝ մեղավոր են բոլորը, արդյունքում ամեն ինչ արվեց, որ ներքին պառակտումն առավել մեծանա, թշնամանքի դոզան հասնի ահռելի չափերի, ինչը հետագայում մեծ վնասներ է հասցնելու մեր հասարակությանը:

Զուգահեռ՝ նա «ոտքը կախ է գցում», մինչև հնարավոր ու անհնար զիջումները կյանքի կոչվեն, իսկ այն ժամանակ, երբ հարյուրավոր գերիների ու հազարավոր անհետ կորածների ճակատագրերն անհայտ են, երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը «մեմուարներ» է գրում և աննախադեպ բիրտ ուժ է կիրառում ընդդիմադիրների, իր հրաժարականը պահանջողների նկատմամբ, ինչը, շատերի որակմամբ, վերջին ճիգերի նշան է: «Երբ կապիտուլ յացիոն ակտեր են ստորագրվում, հետո քաղաքական հանգամանքները ստիպում են, որ դրանք ստորագրած անձերը հեռանան իշխանությունից: Անկախ նրանից՝ ընդդիմությունը պահանջում, թե չի պահանջում իր հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տալու:

Սա պատմական կանոն է, և նա չի կարողանալու այդ պատմական կանոնը խախտել: Իսկ հիմա պարզապես փորձում է ձգել ժամանակը, ուզում է մեկ օր երկար նստած մնալ աթոռին»,-«Փաստի» հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Արթուր Համբարձումյանը: Ընդհանրապես, շատերը վստահ են, որ Փաշինյանն առաջիկայում հրաժարական է ներկայացնելու, դա օրերի հարց է, պարզապես հիմա գործ ունենք «ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» հայտնի ասույթի կիրառման հետ: «Փաստի» հետ զրույցում մի քանի քաղաքագետներ նշում էին, որ այս առումով ևս պետք է շատ զգույշ լինել: Ի դեպ, երեկ արդեն սոցցանցերում օգտատերերն արձանագրում էին, որ փաստացի իրականություն է դարձել «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ:

Մասնավորաբար, այսօր քաղաքական ողջ դաշտը, մտավորականները, գիտնականները, քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը միակարծիք են Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացման անհրաժեշտության հարցում: Երեկ էլ Փաշինյանի «մեմուարներին» արձագանքեցին նաև առաջին և երկրորդ նախագահների գրասենյակները, մի դեպքում՝ հիշելով հայտնի անեկդոտը լոտոյով շահելու մասին և հավելելով, որ «սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից», մյուս դեպքում պարզապես անիմաստ համարելով անդրադառնալ «ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

website by Sargssyan