Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ամեն օրը բարձ­րաց­նում է եր­կի­րը քա­ո­սի վե­րա­ծե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը. Նի­կոլ Փա­շի­նյա­նը ցուգց­վան­գի մեջ է».«Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միգուցե մեկ կամ մեկուկես տարի առաջ կարողանայինք ասել, որ Հայաստանում կառավարման ճգնաժամ կա, բայց այս պարագայում մենք գործ ունենք ուղղակի կառավարման չգոյության հետ: Իսկ կառավարման ճգնաժամ կարելի է համարել այն իրավիճակը, երբ, օրինակ՝ խորհրդարանը չի կարողանում Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններն իրականացնել, չի կարողանում կայացնել որոշումներ՝ ինչ-ինչ քաղաքական կամ քաղաքագիտական պատճառներից ելնելով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ, Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը: «ՀՀ-ում չկա քաղաքական կառավարում, ինչի մասին նաև ավելի վաղ եմ փաստել: Իսկ թե ինչու երկիրը վերջնականապես քաոսի չի վերածվում, որովհետև մինիմալ լիազորություններով բյուրոկրատական միջին օղակը փորձում է կայացնել ընթացիկ կառավարչական որոշումներ՝ այսպիսով զերծ պահելով վերջնական քաոսից: Այնուամենայնիվ, այսօր չկա պառլամենտ, կառավարություն գոյություն չունի:

Այսօր շատ ավելի մոտ ենք քաոսին, այսպես շարունակվելու դեպքում ավելի ենք մոտենալու: Երկիրն ամբողջապես քաոսի վերածելու հավանականությունը մեծանալու է, որովհետև չկա քաղաքական կառավարում, չկան մարմիններ, որոնք պատասխանատու են իրենց լիազորությունների ու գործողությունների համար: Այս պարագայում վաղ թե ուշ ամբողջական քաոսի ենք հանգելու: Ընդհանուր առմամբ, ամեն օրը բարձրացնում է երկիրը քաոսի վերածելու հավանականությունը: Դեռ մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը մոտավորապես նման մի միտք հայտնեց՝ «եթե լսենք մեր ընդդիմադիրներին, ինձ թվում է, որ վարագույրը քաշեմ՝ տանկեր, քաոսային իրավիճակներ կտեսնեմ հրապարակում»:

Նա այդպես էր ներկայացնում իրեն քննադատողների, ընդդիմության խոսքը, որոնք ՀՀ-ում տիրող իրավիճակի մասին իրենց պատկերացումներն էին հայտնում: Իբրև թե փորձում էր ժողովրդին համոզել, որ ընդդիմությունն ամբողջությամբ խաբում է: Վստահեցնում եմ՝ եթե Փաշինյանը վարագույրը հիմա էլ հետ քաշի՝ հրապարակում էլի տանկեր չի տեսնի: Այսինքն, իր համար որևէ բան չի փոխվել, ամեն ինչ նորմալ է, մեքենաները երթևեկում են, մարդիկ՝ քայլում: Չեմ զարմանա անգամ, որ ասի, թե ընդդիմությունը խուճապ է տարածում»,-նկատեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով, առհասարակ, երբ կապիտուլ յացիոն ակտեր են ստորագրվում, հետո քաղաքական հանգամանքները ստիպում են, որ դրանք ստորագրած անձերը հեռանան իշխանությունից: «Եվ հեռանում են, ինչպես եղավ, օրինակ՝ գերմանացիների, ճապոնացիների մոտ:

Բայց հիմա Ն. Փաշինյանը փորձում է արդարանալ, ասել՝ հանգամանքներն էին այդպիսին, որ ստորագրեցի: Նման փորձը խեղկատակության, անմեղսունակության համատեքստում է: Ոչ ոք իրեն չի ասում, որ ոչ անելանելի իավիճակից ելնելով են երկրի լիդերները կապիտուլ յացիա ստորագրում: Բայց հենց այդ անելանելի վիճակից ելնելու պատճառով է, որ հետագայում քաղաքական հանգամանքները ստիպում են հրաժարական տալ, և հրաժարական են տալիս, շատերի հետ էլ ավելի վատ բաներ են տեղի ունենում: Սա պատմական օրինաչափություն է, և ինչքան էլ Փաշինյանը փորձի այդ պատմական օրինաչափությունից դուրս դնել իրեն, իր մոտ դա չի ստացվելու: Եվ անկախ նրանից՝ ընդդիմությունը պահանջում, թե չի պահանջում իր հրաժարականը, Ն. Փաշինյանը հրաժարական է տալու: Սա պատմական կանոն է, և նա չի կարողանալու այդ պատմական կանոնը խախտել: Իսկ հիմա պարզապես փորձում է ձգել ժամանակը, ուզում է մեկ օր երկար նստած մնալ աթոռին:

Շախմատային լեզվով ասած՝ ցուգցվանգի մեջ է: Ցուգցվանգը մի իրավիճակ է, երբ քո ցանկացած հաջորդ քայլը վատթարացնում է քո դիրքը: Երբ Փաշինյանը մնում է իշխանության, յուրաքանչյուր հաջորդ օրն ավելի է վատթարացնում իր վիճակը: Իր ամեն խոսքից, գրառումից, ամեն մի post-ից հետո իր վիճակն ավելի է վատթարանում: Այս մարդն ուղղակի չի կարողանում պատկերացնել, թե ինչպիսի իրողության մեջ է հայտնվել, ու շարունակում է իներցիայով կառչած մնալ այդ աթոռին»,ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այն, ինչի մասին խոսում է Ն. Փաշինյանը, արդեն ժամանակավրեպ է: «Այդ խոսքի մեջ չկա միտք, անկեղծություն: Իր խոսքն ընդհանրապես երկուսուկես տարի ամբողջությամբ խարսխված է եղել ստի, կեղծիքի, մանիպուլ յացիաների վրա: 2020 նոյեմբերի 9-ին գրել էր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են», բայց Շուշին արդեն տրված էր:

Ինչքան էլ զարմանալի թվա, նա չէր կեղծում, երբ ասում էր՝ Շուշիի համար մարտերը շարունակվում են, որովհետև եթե իրեն ասեին՝ Շուշին տրված է եղել, դու ի՞նչ գրառում ես արել, իր ոճով հանգիստ կասի՝ այո՛, Շուշիի համար մարտերը շարունակվում էին, բայց ես ասե՞լ եմ, թե որտեղ են շարունակվում: Նույն տրամաբանությամբ կասի՝ Շուշիի համար մարտերը Մարտակերտում էին շարունակվում, որովհետև եթե Մարտակերտում կարողանայինք բեկում մտցնել, հետագայում դա անդրադառնալու էր նաև Շուշիի վրա: Ինչ եմ ուզում ասել. ինքը ոչ թե խաբում է, այլ «մուտիտ» է անում, խառնում է իրականությունը: 90-ականներին մի իրանցի էր եկել Հայաստան ու փորձել էր շաքարավազ գնել: Հայը իրեն խաբել էր՝ շաքարավազի փոխարեն մի քանի ֆուռ ավազ էր ծախել նրան:

«02» հաղորդաշարով խոսեցնում էին հային՝ հարցնում՝ ինչո՞ւ ես այս մարդուն ավազ վաճառել, ասում էր՝ ես իրեն չեմ խաբել, ինքն ինձնից «песок» է ուզել, ես էլ իրեն ավազ եմ վաճառել, թող շաքարավազ ուզեր՝ շաքարավազ վաճառեի:Ն. Փաշինյանը շարունակում է «գաղութի առնետների» մտածելակերպով ավիրել ՀՀ-ն ու Արցախի Հանրապետությունը, ինչը իրեն, մեծ հաշվով, հաջողվել է: Կեղծիք, սուտ, խառնակչություն, մարդկանց խղճի վրա խաղալ. Փաշինյանի գործողությունների տրամաբանությունը սա է: Պարզապես նման մարդու խոսքին լուրջ վերաբերվել պետք չէ: Ես վերջերս մի հոգեբանի հետ էի խոսում: Հարցրի՝ Փաշինյանի գործողությունների մեջ անմեղսունակության հատկանիշներ տեսնո՞ւմ եք: Նա դրական պատասխան տվեց: Սա հոգեբանի կարծիք է, և խնդիրն ամենևին վիրավորելը չէ:

Սա այն մարդկանց բնորոշումն է, ովքեր չեն կարողանում գիտակցել իրենց գործողություններից հետո բխող և իրենց բաժին ընկնող պատասխանատվությունը: Ի՞նչ է տեղի ունեցել նոյեմբերի 10-ին: Այդ օրը մի իրավիճակում էինք, երբ հայկական վերահսկողության տակ էին տարածքներ, որոնք պահանջում էր Ադրբեջանը, և ադրբեջանական զորքերի վերահսկողության տակ էին հարյուրավոր հայ գերիներ: Այս փաստաթուղթը ստորագրելու պահին Ադրբեջանը մեզանից ստանալիք ուներ, մենք՝ Ադրբեջանից: Ադրբեջանը իր ստանալիքի համար հստակ գրաֆիկ է սահմանում, որն ամրագրվում է այդ փաստաթղթի մեջ, հայկական կողմը մեզ համար մեր թանկի՝ մեր տղերքին վերադարձնելու համար որևէ գրաֆիկ չի սահմանում»,ասաց Ա. Համբարձումյանը՝ ընդգծելով, որ երբեմն կան իրավիճակներ, երբ դրանք գնահատելու համար դժվար է գտնել բառեր, որոնք նորմատիվային, քաղաքագիտական լեքսիկոնից դուրս չեն գա: «Բառ չունեմ ասելու, սա ի՞նչ հանցագործություն է:

Մարդը չգիտի՝ ինչպես արձանագրի, ինչ որակում տա: Ու հիմա անհնար է սպասել, թե Հայաստանի այս կառավարությունն էֆեկտիվորեն կկարողանա լուծել գերիների հարցը: Այս պարագայում հարցը պետք է կարգավորվի ՌԴ-ի կողմից՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անմիջական մասնակցությամբ: Էլ ո՞ւմ հետ հույս կապել այս պարագայում: Այս չակերտավոր «իշխանությունից» որևէ բան հնարավոր չէ սպասել: Միայն մեկ բան կարելի է սպասել՝ օր առաջ հրաժարական: Փաշինյանի գրառումներից միայն իր հրաժարականի մասին գրառումը կարելի է կարդալ: Այլ post ու այլ սպասելիք չպետք է լինի: Վստահ եմ, որ post-ն իրեն սպասել չի տա»,-հավելեց փորձագետը: Իսկ թե որն է վերջնական քաոսից խուսափելու ճանապարհը՝ նա ընդգծեց. «Մենք մի այնպիսի աղետալի իրավիճակում ենք, որ ես չեմ պատկերացնում, թե ինչպիսի աստվածային կարողություններով մարդ պետք է լինի, որ կարողանա այդ պատասխանատվությունն ու բեռն իր վրա վերցնել:

Չեմ պատկերացնում, բայց հուսով եմ, որ այս հողի վրա վերջապես քաղաքական առումով կծնվի մեկը, որը կկարողանա այդ բեռն ու պատասխանատվությունը վերցնել: Մեզ «смиритель» է պետք, շատ կարճ ժամանակ անց պետք է նաև խորհրդարան, որը կազմված կլինի բացառիկ քաղաքական միտք ունեցող ու բացառիկ արդար մարդկանցից: Այնպիսի խորհրդարան, որը կկարողանա ուղղակի վերահսկողություն սահմանել այն մարդու նկատմամբ, որը պետք է իրականացնի գործադիրի կառավարումը: Եթե այս երկու հանգամանքները չեղան, մենք տանուլ ենք տալու նաև Հայաստանն այնպես, ինչպես Արցախը: Եթե չկարողացանք ինքնակազմակերպվել այս ամենի շուրջ՝ մեր բանը բուրդ է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան2018-ին չմերժեիք նախկինը,որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. ՇարմազանովՌուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Արցախից ՀՀ ժամանած ամեն 3-րդը երեխա է․ Ժաննա Անդրեասյան Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. ոստիկանություն Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին «Շատ փակագծեր են բացվելու՝ Սամվել Բաբայանն այն «տրոյական ձին» էր, որ մտավ Արցախ». Մետաքսե Հակոբյան ԱՄՆ-ը և ԵՄ-ը համոզում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից. ԶախարովաԱրցախից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների խցանման արբանյակային լուսանկարներ են հրապարակվելԹուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին Վիտալի Բալասանյանը՝ Արցախի հայ համայնքի ներկայացուցի՞չՎրաստանում իջեցվել են պետական ​​դրոշները