Ереван, 05.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Առա­ջի­նը երկ­րի կա­պի­տու­լյանտ իշ­խա­նու­թյան հե­ռա­ցումն է»․«Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ համաձայնագրից հետո, երբ Հայաստանի ընդդիմադիր ուժերը սկսեցին բողոքի ակցիաներ կազմակերպել, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է, թե հայաստանյան ընդդիմությունը շահարկում է ստորագրված հայտարարությունը: Դրան հաջորդեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, որ եթե Հայաստանում անկայուն իրավիճակ առաջանա, հարցականի տակ կարող է դնել համաձայնագրի կետերի իրականացման հարցը, և դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Այդուամենայնիվ, ստորագրման օրից անցել է բավական ժամանակ, և Հայաստանի ընդդիմադիր ուժերը շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ավելին, օրեր առաջ կառավարության դիմաց մեկնարկեց հացադուլ, որի պահանջը նույնն է: Հարց է ծագում, թե ինչո՞ւ էին ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց հայտարարություններով փորձում զսպել ընդդիմության քայլերը, և արդյո՞ք դա միայն Փաշինյանի՝ կառավարության ղեկին մնալու մեսիջ էր պարունակում: Այս և այլ հարցերի մասին է «Փաստ» օրաթերթի զրույցը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ:

- Պարոն Սուրենյանց, ՌԴ պաշտոնյաների հայտարարություններն ի՞նչ նպատակ ունեին և ո՞ւմ էին դրանք ուղղված:

- Հայաստանում մեկ-երկու բացառություններով, որոնք մարգինալ են, չկա որևէ այլ քաղաքական ուժ, որը կարող է այնքան արկածախնդրություն ունենալ, որ հայտարարի, թե գալու է իշխանության և վերանայի ստորագրված փաստաթուղթը: Այլ խնդիր է, որ այդ փաստաթղթում կան բազմաթիվ անորոշություններ, որոնցից կարելի է օգտվել, եթե Հայաստանում լինի ադեկվատ իշխանություն: Պետք է նկատել, որ առհասարակ ձևավորվում է տարածաշրջանային նոր ստատուս-քվո, և երկրի զարգացման ծրագիրը պետք է մշակվի՝ հաշվի առնելով նոր իրողությունները: Հայաստանը չունի այն ներուժը, որ կարողանա տարածաշրջանային ստատուս-քվոն խախտել, հատկապես, երբ այն ամրագրված է տարածաշրջանի ամենաազդեցիկ երկրի կնիքով: Այս իմաստով չեմ կարծում, որ Լավրովի հայտարարությունն ընդդիմությանն էր ուղղված, որը հանրահավաքներ է անում: Իմ կարծիքով, այդ ուղերձը Նիկոլ Փաշինյանին էր ուղղված, քանի որ այս ընթացքում ռուսական կողմը, ուսումնասիրելով նրա վարքագիծը, հասկացել է, որ Փաշինյանը կարող է մեկ օր թուղթ ստորագրել, մյուս օրն այլ հայտարարություն անել: Ի դեպ, ՌԴ նախագահի հայտարարությունը, որ եռակողմ փաստաթղթի մշակմանը մասնակցել է նաև Փաշինյանը, նպատակ ունի ապահովել, որ նա վաղը-մյուս օրը չփորձի ասել, թե ինքը չի մասնակցել այդ փաստաթղթի կազմմանը: Հիմա արդեն մենք պետք է որպես ելակետ ընդունենք եռակողմ հայտարարությունը, նոր իրողությունները և փորձենք այս ոչ բարենպաստ համատեքստում մշակել Հայաստանի վերակառուցման մեծ ծրագիր և ամեն ինչ անել, որ քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով հասնենք պատերազմի նվաստացուցիչ հետևանքների վերացմանը:

- Այս պայմաններում, Ձեր կարծիքով, հաշվի առնվե՞լ է արդյոք Հայաստանի շահը, և Հայաստանն ի՞նչ քայլեր պետք է անի համաձայնագրի տեքստում առկա անորոշությունները չեզոքացնելու համար:

- «Լավրովի պլան» գոյություն է ունեցել առնվազն 2015 թվականից, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այս տարածաշրջանում հիմնական կամ առաջնային ազդեցություն ունեցող երկիրը Ռուսաստանն է, որը տարբեր գործիքակազմերի միջոցով Հարավային Կովկասում փորձել է մեծացնել իր ազդեցությունը: Կոնֆլիկտները դիվանագիտական քաղաքական մենեջմենթի կարևոր գործիք են և, բնականաբար, Ռուսաստանը պետք է փորձեր այս կոնֆլիկտի մենեջմենթի հարցում ունենալ էական դերակատարություն: Երբ 2011-ին Կազանում «տարածքներ կարգավիճակի դիմաց» տրամաբանությամբ համաձայնագրի ստորագրումը ձախողվեց, ռուսական քաղաքական վերնախավի կողմից մշակվեց մի ծրագիր, որը պայմանականորեն ստացավ «Լավրովի պլան» անունը: Բայց նկատենք, որ այն մեծ հաշվով առարկության չարժանացավ մյուս համանախագահների կողմից և, նույնիսկ կարող ենք ասել, կոնսենսուսային փաստաթուղթ կամ ծրագիր էր համանախագահող մյուս երկրների համար: Այս պատերազմի ժամանակ, Հայաստանի պարտությունից հետո, այդ պլանն իրագործելու հնարավորություն ընձեռվեց: Ամենևին կողմ չլինելով դավադրությունների տեսությանը՝ չեմ կարծում եմ, որ Ռուսաստանն է նպաստել այս պատերազմին: Ես ավելի շատ հակված եմ մտածելու, որ մի կողմից կար թուրք-ադրբեջանական ագրեսիա, մյուս կողմից ՝ Հայաստանի իշխանության ապիկար արտաքին քաղաքականություն, որն ի վերջո հանգեցրեց պատերազմի, որը նաև առիթ էր, որ Ռուսաստանն իր ռազմավարական ծրագիրը դարձնի իրականություն: Դրանով, բնականաբար, Ռուսաստանը պետք է ձգտի, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունն իմպլեմենտացնի կամ կենսագործի դրա դրույթները, քանի որ դրանք բխում են մեր դաշնակցի շահերից: Պետք է նկատենք նաև, որ այն տարածաշրջանում խաղաղության մինիմալ երաշխիքներ կարող է ապահովել:

- Մինչ նոր ծրագիր մշակենք ու սկսենք այն կյանքի կոչել, արդեն իսկ տարբեր ձևերով ակնարկներ է արվում, որ առաջիկայում Հայաստանին սպառնում է մեկ այլ պատերազմ: Հայտնի է, որ Թուրքիան զորք է կուտակել Հայաստանի սահմանին, և փորձագետները չեն բացառում, որ տարածաշրջանում կարող է նոր, ավելի մեծամասշտաբ պատերազմ սանձազերծվել՝ ներառելով նաև Իրանը:

- Արձանագրենք, որ պատմականորեն մեր տարածաշրջանում պրոքսի պատերազմի հավանականությունը մշտապես եղել է ու կա: Մենք պետք է վաղուց գիտակցեինք, որ առանձին Լեռնային Ղարաբաղի հարց այլևս գոյություն չունի, քանի որ մենք Մերձավոր Արևելքի թիկունքն ենք, և տարածաշրջանն ու Հայաստանը մեծ Մերձավոր Արևելքի մաս են կազմում: Հունվարի 20-ից հետո մենք կտեսնենք ավելի ակտիվ Միացյալ Նահանգներ, ինչը չի կարող Հայաստանի համար վտանգավոր լինել, քանի որ ինչքան գերտերություններն ակտիվ են լինում տարածաշրջանում, այնքան անվտանգության վակուումն ավելի է նվազում: Հակառակ դեպքում պատերազմի ռիսկերը աճում են: Մեծ հաշվով՝ Հայաստանին անհրաժեշտ է մի քանի կարևոր քայլ իրականացնել. առաջին՝ երկրի կապիտուլ յանտ իշխանության հեռացում, երկրորդ, որը շատ կարևոր է՝ նոր որակի իշխանության ձևավորում, քանի որ մեխանիկական իշխանափոխությունը զարգացման չի կարող հանգեցնել, երրորդ՝ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների խորացում, որպեսզի հնարավոր լինի իրավիճակը պահպանել փխրուն խաղաղության ռեժիմում և երաշխավորել Հայաստանի ու Արցախի ժողովրդի անվտանգությունը, և չորրորդ, որի մասին, թերևս շատ քչերն են խոսում՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատում: Սա ճանապարհ է, որը էապես նվազեցնելու է պատերազմի ռիսկերը: Մենք այլ ճանապարհ և այլընտրանք չունենք: Մեր հարևանները որևէ տեղ չեն գնալու, ուստի մենք պարտավոր ենք մեր հարևանների հետ հաստատել որոշակի հարաբերություններ: Ինչ վերաբերում է Թուրքիայի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակում իրականացնելուն, ապա, իմ կարծիքով, դրա հավանականությունը շատ քիչ է: Պարզապես Թուրքիայի կողմից փորձ է արվում ճնշում գործադրել մի կողմից՝ Իրանի, մյուս կողմից՝ Ռուսաստանի վրա, քանի որ Թուրքիայի և Ռուսաստանի շահերը, այս տարածաշրջանից բացի, բախվում են նաև Սիրիայում, Լիբիայում, Միջերկրական ծովի արևել յան հատվածում և այլ թեժ կետերում: Եվ, բնականաբար, ներկայում Թուրքիայի կողմից տեսնում ենք մկանների ցուցադրության որոշակի դրսևորումներ: Իսկ եթե այս ամենը դիտարկում ենք ավելի մեծ հակամարտության ծիրի ներքո, ապա կարելի է եզրակացնել, որ քիչ է հավանականությունը, որ Թուրքիան Հայաստանի դեմ ոտնձգություն իրականացնի, քանի որ դա շատ թանկ գին կարող է արժենալ Թուրքիայի համար:

Արմինե Գրիգորյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Сурен Петросян о борьбе против делимитации: Это требование должно получить намного более массовый характер 55-летняя Дженнифер Энистон показала фигуру топлес Минюст США обвинил конгрессмена в получении взятки от азербайджанской нефтяной компании Ученые доказали правдивость некоторых важных событий из Библии В США возник скандал с проазербайджанским конгрессменом«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой историиМинистр попрощается с должностью: арест также не исключенКак осквернить судебную систему? Инструкция от ПашинянаПолучение званий увидим 28 мая: Аршак КарапетянЗаявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие властиПашинян отправил в командировку в США группу членов «Гражданского договора»Происходящее в Киранце – урок для всехНе пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак КарапетянСила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни»Соратник Пашиняна: Власти Армении обладают эффективными инструментариями противодействия вызовам «Ай Дат»: Изменения в Тавуше позволят Азербайджану осуществить новую агрессию с более выгодных позиций Италия готовит девятый пакет военной помощи Украине В Ереване обнаружено тело 17-летнего юноши В Турции заявили, что товарооборот с Израилем был прекращен Евросоюз планирует выделить Азербайджану дополнительно 2 миллиона евро на разминирование: Купман Курсы валют в Армении В первом квартале госбюджет Армении исполнен с дефицитом в 2,2 млн. долларов Министр экономики Армении принял посла Великобритании Депутат: У Армении нет повода для гордости по вопросам, связанным с защитой прав человека Омбудсмен Армении прокомментировала ограничение права жителей Киранца на перемещение Режим провоцирует РоссиюВ транспортный парк Еревана поступят 171 новый автобус и 15 новых троллейбусов Книжная серия ДИАЛОГ представляет первую книгу молодого поэта Константина Шакаряна «Новый день» Армения улучшила позицию по Индексу свободы прессы на 2024 год и является лидером в регионе Yonhap: военные Республики Корея сбили неопознанный аэростат в Желтом море Майкл Карпентер на встрече с армянскими парламентариями подтвердил поддержку США территориальной целостности Армении «Грапарак»: На дороге от Киранца в другие села уже видна вызванная Пашиняном катастрофа АМИО банк выпускает облигацииЦены на нефть завершают неделю существенным снижением Предварительное следствие по делу Нарека Самсоняна и Вазгена Сагателяна завершено В Ереване продолжается работа очередной парламентской четырехдневки Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссийКоличество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель