Հայասստանն Արցախից կտրելու հարց երբեք չի եղել. Լավրովն ուշագ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտուն... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է, ռուսական կողմում կա կ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Որ հասցեներում լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Շուշեցիների 70 տոկոսը գտնվում են Արցախում, մնացածը՝ ՀՀ-ում․ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 18.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Հայասստանն Արցախից կտրելու հարց երբեք չի եղել. Լավրովն ուշագրավ հայտարարություն է արել Նույնիսկ քնած ժամանակ բղավում էր՝ «համազարկո՜վ, կրա՛կ». այն, ինչ պատահեց ճակատագրի հեգնա՞նք էր, թե՞ փրկության գին Հայկական կողմը գերիների ցանկը ոչ ամբողջությամբ է ներկայացրել. Լավրով (տեսանյութ) Արցախյան պատերազմում հայոց բանակի դեմ կռվող ահաբեկիչների մոտ ամերիկյան նորագույն կապի միջոցներ են եղել. Խաչիկ Ասրյան Արսեն Թորոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Արմեն Սարգսյանը դուրս կգրվի, բայց նրան ցուցված է անկողնային ռեժիմ. Մանրամասներ՝ նախագահի առողջական վիճակից Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին առաջարկել է Արսեն Թորոսյանին ազատել պաշտոնից. Պաշտոնական Անհետ կորել Է Թուրքիայի ափերի մոտ խորտակված նավի նավապետը Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները մեզ հուշում են, որ ռազմական գործողությունները նրանց օրակարգից դուրս չեն եկել, և մեր քաղաքականությունը պետք է հաշվի առնի այդ ամենը. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանը նոր մասնագետներ է ուղարկել Արցախի Ակնայի շրջան Թիվ մեկ մեղավորն ու թիվ մեկ պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, պետք է հեռանա. «Իմ քայլը» լքած պատգամավոր Սյունեցու անվտանգությունը երաշխավորված չէ. ԲՀԿ-ական պատգամավորները երկօրյա այցով եղել են Սյունիքում Մեսսին կարող է որակազրկվել 4 խաղով Պուտինը մանրամասներ էր պատմել, թե ինչպես է բանակցել Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ Ասկերանի Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում, Մարտունիում կվնասազերծվի չպայթած զինամթերք․ ԱԻՊԾ «Իմ քայլը» դեմ քվեարկեց անհետ կորած զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցություն տալու նախագծին Կորոնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր Ինդոնեզիայում տարերային աղետների զոհերի թիվը հասել Է 96-ի

ԵՄ-ն ձգտում է Թրամփի հեռանալուց հետո «նորացնել եւ ակտիվացնել» կապերը ԱՄՆ-ի հետ

Եվրամիության անդամները քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռանալուց հետո անդրատլանտյան հարաբերությունների «վերսկսման ու վերակենդանացման» հնարավորությունը, հայտնում է Reuters-ը:

ԵՄ 27 երկրների դեսպանները ուսումնասիրել են քաղաքական այն հինգ ոլորտները, որոնցում նրանք համագործակցության ավելի շատ հնարավորություններ են տեսնում Ջո Բայդենի կողմից պաշտոնը ստանձնելուց հետո:

«Նոր վարչակազմը եւ նոր կոնգրեսը ԵՄ-ին հնարավորություն են տալիս վերականգնել եւ ակտիվացնել ռազմավարական գործընկերությունը Միացյալ Նահանգների հետ` ելնելով փոխադարձ շահերից»,- ասվում է բանագնացների համար պատրաստված փաստաթղթում: «ԵՄ-ն պետք է համաձայնեցնի մի շարք հատուկ գերակայություններ, որոնց համար պետք է ներգրավել ԱՄՆ նոր ղեկավարությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Չնայած ԵՄ անդամների տարաձայնություններին՝ հիմնական ուղղությունների շուրջ լայն համաձայնություն է ձեռք բերվել, հայտարարել է ԵՄ պաշտոնական ներկայացուցիչը։

Դրանց թվում են՝ առողջապահությունը, ներառյալ COVID-19 համավարակի դեմ պայքարը, տնտեսության վերականգնման արագացումը, կլիմայի փոփոխության դեմ պայքարը, խաղաղության եւ անվտանգության խթանումը եւ ընդհանուր արժեքների պահպանումը:

Ակնկալվում է, որ ԵՄ առաջնորդները անդրատլանտյան հարաբերությունների հարցը կքննարկեն դեկտեմբերի 10-11-ը կայանալիք գագաթաժողովում:

Եվրահանձնաժողովը եւ ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունը պատրաստել են եւս մեկ փաստաթուղթ, որը կվերականգնի կապերը ընդհանուր ճակատներում, ներառյալ թվային կարգավորումը, եւ կքննարկի Չինաստանին հակազդելու հնարավորությունները:

ԵՄ եւ Եվրահանձնաժողովի կառավարությունների ռազմավարություններն ընդգծում են Եվրոպայում լավատեսությունն այն բանի վերաբերյալ, որ Բայդենի նախագահությունը կլիմայի փոփոխության, միջուկային զենքի տարածման եւ մարդու իրավունքների դեմ պայքարում ԵՄ առաջնահերթությունները ամրապնդող նոր շրջանի մասին է ազդարարելու:

website by Sargssyan