Շուշեցիների 70 տոկոսը գտնվում են Արցախում, մնացածը՝ ՀՀ-ում․ ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Խոշոր հրդեհ Բագրավանում. այրվել է 1200 հակ անասնակեր ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Ստեփանծմինդա-Լարս ավտո... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ ե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երևան, 17.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Իսրայելում 13 մարդու դեմքի նյարդը պարալիզացվել է Pfizer պատվաստանյութի առաջին ներարկումից հետո. ԶԼՄ-ներ «Նեմեսիս»-ի ժամանակ վերացնում էին ոչ միայն Հայոց Ցեղասպանության համար պատասխանատու թուրքերին. Էլիբեգովա Ավտովթարից զոհվել է բռնցքամարտիկ, Ռուսաստանի պատանիների չեմպիոն Արտյոմ Միքայելյանը Թրամփի կողմնակիցները հետաքրքրված են ՌԴ-ի քաղաքացիությամբ. Զախարովա Թշնամին Մարտունի 3-ի շտաբային դիտակետում է Փրկել է ճաշարանի աշխատակցուհիներին, սակայն ինքը չի փրկվել․ Էրիկ Սահակյանն այսօր կդառնար 20 տարեկան Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. ջրատարում հայտնաբերվել է Կոտայքի մարզի անհետ կորած բնակչի դին Նիկոլը կհեռանա՝ շատ պատահական Այսօր անցկացվեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթ, որն ավարտվեց Հրապարակում «Սև» ու «սպիտակ» գունաբաժանման անխուսափելի արդյունքը՝ առաջացավ «գորշը» Նոր մանրամասներ են հայտնի դարձել Թուրքիայի ափերի մոտ խորտակված ռուսական բեռնանավի մասին Սոթքի հանքը գործում է մասնակի, գծանշումների մասով դեռ վերջնական ճշգրտումների կարիք կա. Սոթքի համայնքապետ Ոստիկաններն ուժ կիրառելով բերման են ենթարկում Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացուն Թշնամին Մարտունի 3-ի շտաբային դիտակետում է (Տեսանյութ) Բժիշկը նշել է կորոնավիրուսի տնային պայմաններում բուժման ճակատագրական սխալը Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները պետք է արտոնություններ ստանան 2021-ի 6 ամենաթրենդային սանրվածքները` ամենանորաձև աղջիկների համար Մահացել է Պետդումայի պատգամավորը Թուրքիայում խորտակված ռուսական բեռնանավի երեք նավաստի է փրկվել Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ, ռուսական բեռնանավ է խորտակվել

Արայիկ Հարությունյանը հայտարարություն է արել

Սիրելի՛ հայրենակիցներ

Մեր Հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ եմ սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու համար առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Դրանց միջանկյալ արդյունքներով հնարավորություն եմ տեսնում, որ կկարողանանք ձևավորել ազգային համաձայնության իշխանություն՝ համատեղելու համար բոլորիս ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման և ժողովրդի բարօրության:

Եթե Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման երդմնակալության իմ ելույթում նշել եմ, որ համերաշխության ու համագործակցության ձեռքս միշտ մնալու է մեկնված բոլոր հայրենակիցներիս, ապա հիմա կուզեի ընդգծել, որ այս ճգնաժամային ու վճռորոշ պահին երկու ձեռքերս միշտ մեկնված կլինեն յուրաքանչյուրին, ով պատրաստ և ունակ կլինի գեթ մեկ աղյուս դնելու մեր Հայրենիքի վերակառուցման որմին: Ուստի, հորդորում եմ բոլոր-բոլորին՝ համախմբվել և միասնական ջանքերով ոչ միայն դուրս գալ այս իրավիճակից, այլ նաև բռնել ճամփան երկարատև զարգացման ու զորացման, որը միակ ճանապարհն է արևի տակ մեր ու գալիք սերունդների արժանապատիվ կյանքն ապահովելու համար: Ակնկալում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մի կողմ կդնի իր անձնական ու խմբային ամբիցիաներն ու շահերը և ուս-ուսի կծառայենք նույն ազգային նպատակներին:

Արայիկ Հարությունյան

 

 



website by Sargssyan