Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են. Արագածոտնի, Վա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Պատերազմները հաղթում են ոչ թե գեներալներն ու իրենց բանակներ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Դրսից» եկող ազդակներն էլ են վկայում իշխանությունների հեռանա... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
«Սա մի մեծ հա­մա­կարգ­ված ծրա­գիր էր»․ «Փաստ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 22.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ինչ փոփոխություն է կատարվել «կարմիր գծերի» մասով. պարզաբանում է իրավաբանը Զորավարժությունները չեն վկայում թուրք-ադրբեջանական ղեկավարության խաղաղ մտադրության մասին Քիչ առաջ դատարանը հրապարակեց իր որոշումը Երգչուհի Գաբի Գալոյանի եղբայրը վերադարձել է Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են Կոմանդոսը՝ Շուշիի վերաբերյալ Նիկոլ Փաշինյան հայտարարության մասին Հադրութում և Ջրականում հայտնաբերվել են 1 զինծառայողի և 3 քաղաքացիական անձանց աճյուններ. Արցախի ԱԻՊԾ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Արարատ Օմեգա Միրզոյանն այլևս կրկնակի ագենտ չէ, այլ միայն թուրքական Կորնավիրուսով վարակվածների ու մահացածների թիվն՝ այսօր Պարզաբանում՝ Ստեփանակերտում օդային տագնապի ազդանշանի միանալու մասին Արցախի օկուպացված տարածքում ականի պայթյունից ադրբեջանցի զինվոր է մահացել Ենոքավանիդ մինչհեղափոխական անունն էլ Քրդևան էր. հիմի ի՞նչ՝ սպասենք, որ հանձնե՞ս Իրաքի քրդերին Վրաստան մուտքի մասին Էդ Օմեգայից մի հատ ճշտեք՝ ինչ նկատի ուներ Ի՞նչ խնդիրներ կարող են ստեղծել կորոնավիրուսի նոր շտամները Սյունիքի մարզի ճանապարհները դժվարանցանելի են. Արագածոտնի, Վաայոց Ձորի եւ Կոտայքի ճանապարհներին մերկասառույց է

Չկրակված հրթիռներ №8․ «Իսկանդերի» թիրախները. Վերանորոգման բազաներ. Razm.info

«Այսօր պատերազմատենչ հարեւանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչեւ ամենակարեւոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարեւան երկրում շատ լավ գիտեն»: Սերժ Սարգսյան, 25.03.2017թ․

Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի ռազմավարական նշանակության այն ենթակառուցվածքները, որոնց վրա այդպես էլ չուղղվեցին «Իսկանդերի» հրթիռները։

ԹԻՐԱԽ №8. ՌԱԶՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԲԱԶԱՆԵՐ

Պատերազմի ժամանակ բանակի մարտունակությունը պահելու համար կարեւոր նշանակություն ունի նաեւ վնասված ու փչացած տեխնիկայի հնարավորինս արագ վերանորոգումը եւ շարք վերադարձնելը։

Պատերազմի օրերին ադրբեջանական կողմը որպես առաջնային վերանորոգման կետ օգտագործում էր Բայլական (Բեյլագան) քաղաքի զորամասերից մեկը, որտեղ վերականգնվում էին այդ թվում մեզնից վերցված տանկերը:

Ռազմական տեխնիկայի նորոգման համար նախատեսված մեկ այլ, ավելի խոշոր մի բազա տեղակայված է Բաքվի հարավ-արեւելքում գտնվող Ղարադաղի շրջանում՝ Բաքվից դուրս եկող ճանապարհի եւ երկաթգծի մոտ: Այստեղ վերանորոգում են անցնում ինչպես տանկեր ու այլ զրահատեխնիկա, այնպես էլ՝ հրետանային միջոցներ:

Ընդ որում այս բազայի մոտ է գտնվում նաեւ երկաթուղու բեռնման կետը, որտեղ առաջնագիծ ուղարկվելու համար վագոնների վրա էր բարձվում 4-րդ բանակային կորպուսի թրթուրավոտ տեխնիկան։

Վերանորոգման այս բազայի եւ նրա մոտի երկաթուղու բեռնման կետի թիրախավորումը թեեւ «ակնթարթային» ազդեցություն չէր թողնելու ընթացող մարտական գործողությունների վրա, սակայն արդեն երկարաժամկետ պլանում թուլացնելու էր Ադրբեջանի ԶՈւ վերականգնման տեմպերը եւ, որ պակաս կարեւոր չէ, դանդաղեցնելու էր 4-րդ կորպուսի տեղափոխումը ռազմաճակատ։ Այս ամենն իր ազդեցությունն էր թողնելու ադրբեջանական բանակի եւ՛ մարտունակության, եւ՛ հարձակման տեմպի ու արդյունավետության վրա։

website by Sargssyan