ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈԻՆՎԱՐԻ)․ Երևանում բացվել է առաջին ... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Իրական սիլլոգիզմի քաղաքական շղթան․ «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
Երբեմն ուզում ես ոմանց ապտակել, որ արթնանան քնից․ «Փաստ» ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Գնաճն ավելի մեծ է, մինչդեռ հրապարակվող թվերը մարդկանց մոլոր... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
«Սպառնալիքները վերացական չեն. այս իշխանությունները համարժեք ... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Երևան, 26.Հունվար,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Ծովինար Սողոմոնյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Բանակում գտնվող ուսանող զինծառայողները, եթե մասնակցել են մարտական գործողություններին, աջակցության ծրագրի շահառու են. նախարար «Ես բnմժերից ներnղnւթյnւն եմ խնդրել, որովհետև նրանց վիրավորել եմ՝ համեմատելով դրանց հետ». Վազգեն Մանուկյան (Տեսանյութ) Բաքվում «շեհիդներին» հուղարկավորվել են ճահճի մեջ (տեսանյութ) Շուշիում «Գորշ գայլերը» դպրոց են բացելու. Էրդողանն ու Ալիեւը հավանություն են տվել Ֆրանսիան և Հունաստանը 3 միլիարդ դոլարի ռազմական գործարք են կնքում ԶՈՒ կազմավորման 29-ամյակի առթիվ տոնական հանդիսավոր միջոցառումներ չեն անցկացվի Նիկոլ Փաշինյանը ներողություն կխնդրի Խաչատրյանների ընտանիքից Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո համագործակցության նոր հնարավորություններ կան. Իրանի ԱԳՆ Կարագի մանրածախ գները դեկտեմբերի 1-ից հունվարի 11-ն աճել են, հունվարի 20-ի դրությամբ՝ նվազել. ՏՄՊՊ Մի քանի տարի առաջ ռեալ շանս կար ԼՂ հակամարտությունը լուծելու համար․ Լավրովը խոսեց դասի մասին, որը պետք է նկատի ունենան այլոք Վերջին 10 օրվա ընթացքում 2 անգամ հրավիրվել եմ Երևանի Քննչական կոմիտե․ Արմեն Աշոտյան Մարտնչող տգետի հերթական գլուխգործոցը Գաղտնի բանակցությունների արդյունքում որոշել են Ադրբեջանին հանձնել Հայաստանի բոլոր կղզյակները Ապշեցնող փաստեր կենդանակերպի նշանների մասին. նրանց անտանելի և դրական կողմերի մասին

Չարեքտարն Արցախի սահմաններում է, նախկինում Մարտակերտի գյուղերից է եղել. այրված տները կվերանորգվեն

Արցախի Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղի  հրդեհված առանձնատների վերակառուցման աշխատանքների մեկնարկը նախատեսվում է առաջիկա օրերին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց  համայնքի ղեկավար Կամո Ցականյանը: 

«Գյուղի վերակառուցման ծրագիրն իրականացնելու է Արցախի քաղաքաշինության նախարարությունը: Արդեն պայմանավորվածություն կա նաև շինարարական կազմակերպությունների հետ:   Պատերազմի ավարտից հետո  տեղեկություն ստացանք, որ գյուղը Շահումյանի մյուս բնակավայրերի հետ  անցնելու է ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո:  Չարեքտարցիների հեռանալուց հետո գյուղի տները  մեծամասամբ հրդեհվել են: Մոտ 55 առանձնատնից  միայն 10 տոկոսն է պահպանվել: Նպատակադրում ունենք ոչ միայն վերակառուցել նախկինում ունեցածը, այլ նաև ավելացնել  տների քանակը: Այս պահին մենք քաղաքաշինության նախարարության պատասխանատուների հետ ուսումնասիրում ենք: Այն առանձնատները, որոնք վառվելուց հետո ենթակա չեն վերականգնման կքանդվեն և հիմքից կվերակառուցվեն: Այնպես ենք անելու, որ վերակառուցման աշխատանքերին ներկա լինեն նաև բնակարանատերերը, որոնք կառավարությունից նաև ֆինանսական աջակցություն կստանան»,-մանրամասնել է Չարեքտարի գյուղապետը՝ հավելելով, որ բոլոր չարեքտարցիները վերադառնալու ցանկություն են հայտնել: Բացի այդ, կփորձեն նաև գյուղում վերաբնակեցնել հարևան համայնքների բնակիչների:

 

Անդրադառնալով համացանցում լայնորեն տարածվող տեսանյութի վերաբերյալ հարցին, ըստ որի` Չարեքտարի բնակիչ Աշոտ Սևյանը նշում է, որ գյուղը չլքելու վճռականության շնորհիվ է այն մնացել Արցախի սահմաններում, գյուղապետը նշեց, որ Չարեքտարը նախկինում գտնվել է Մարտակերտի շրջանի վարչական տարածքում: 

«Այնպես չէ, որ բոլոր բնակիչները լքել էին գյուղը: Գյուղի բոլոր տղամարդիկ առաջնագծում են եղել և դիրքերից իջել են միայն այն ժամանակ երբ Շահումյանի շրջանը փաստացի  անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Այդ ժամանակ  պարզ դարձավ, որ  Չարեքտարը մնալու է Արցախի սահմաններում, քանի որ ըստ վարչատարածքային բաժանման նախկինում ընդգրկված է եղել Մարտակերտի շրջանում: Ներկայում էլ, գյուղում 3-4 մարդ են բնակվում՝ այդ թվում նաև Աշոտ Սևյանը, ով վիրավորվել է Արցախյան ազատամարտի տարիներին»,-ասաց  Կամո Ցականյանը:

website by Sargssyan