Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ապագա ցանկացած իշխանություն առաջին հերթին չպետք է անի այն ամենը, ինչ արել է Նիկոլ Փաշինյանը. դառը պտուղների դասերը․«Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում կրած պարտությունը նոր շրջափուլ է բացում ողջ հայության համար։ Իսկ սա ենթադրում է, որ մենք պետք է դասեր քաղենք անցյալի ու առաջին հերթին ներկայի իրողություններից և կարողանանք ապագան այնպիսի ռելսերի վրա տեղափոխել, որը թույլ կտա բարձրացնել հայ ժողովրդի դիմադրողականությունը և տարբեր մարտահրավերներին դիմագրավելու ներուժը։ Քիչ կասկածներ կան այն հարցում, որ ներկայիս պարտված, կապիտուլացված իշխանությունները վաղ թե ուշ հեռանալու են, քանի որ ձախողել են իրենց հիմնական առաքելությունը, իրականություն չեն դարձրել հանրության ակնկալիքները, երկիրը հասցրել են կրախի եզրին։ Եվ ընդհանրապես, աշխարհի քաղաքական փորձը ևս ցույց է տալիս, որ պարտված իշխանությունները, որպես կանոն, չեն կարողանում երկար պաշտոնավարել, հրաժարական են տալիս, և նոր իշխանություններ են ձևավորվում։

Բայց նկատի ունենանք, որ հաջորդ իշխանություններին՝ լինի ժամանակավոր, թե արտահերթ ընտրություններով կազմավորված, բարդ փորձություն է սպասվում։ Հեշտ գործ չէ երկիրը հանրային հուսահատության վիճակից, քաոսից, կառավարման համակարգի դեգրադացիայից, քաղաքական ստագնացիայից և տնտեսական խորտակման վիճակից դուրս բերելը։ Դրա համար քաղաքական մեծ կամք, հետևողական ջանքեր և բարձր պրոֆեսիոնալիզմ է հարկավոր։ Բայց պակաս կարևորություն չէ նաև այն հանգամանքը, որ ապագա իշխանությունները չպետք է անեն այն ամենը, ինչ արել ու անում է Նիկոլ Փաշինյանը, չպետք է գնան Փաշինյանի իշխանության տրորված արահետով, որի դառը պտուղները մենք այսօր քաղում ենք։ Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկել Փաշինյանի իշխանությունը, որոնք չպետք է կրկնել։

Եթե համապարփակ գնահատենք, գրեթե ոչ մի լավ բան, բացի ասֆալտ փռելուց, սա կարելի է կրկնել: Ժամանակ կլինի ամենայն մանրամասնությամբ քննարկել 2,5 տարվա ձախողումների և պատերազմում խայտառակ պարտության պատճառները: Հիմա պարզապես հասկանանք, թե հատկապես որ քայլերից պետք է սկզբունքորեն զերծ մնալ: Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման «արդյունքների» կարևոր արձանագրումներից մեկը սևերի ու սպիտակների շրջանակում հանրության պառակտումը, ատելության ու թշնամանքի գեներացումն է։ Ապագա ցանկացած (կրկնենք՝ ժամանակավոր, թե արտահերթով ընտրված) իշխանությունների խնդիրն է լինելու հրաժարվել այդ պրակտիկայից և համազգային նպատակների շուրջ համախմբել հանրությանը, որը ներկայիս պայմաններում բարդ գործ է, քանի որ քաղաքական տարբեր բևեռների ներկայացուցիչների ու քաղաքացիների շրջանում գերիշխում է ատելությունը, իսկ երկխոսությունն ու միմյանց ըմբռնումով մոտենալու կարողությունը երկրորդական պլան են մղվել։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում անընդհատ փորձ է արվել ընդդիմության ձայնը լռեցնել, իսկ ընդդիմադիրներն ու պարզապես ընդդիմախոսները դառնում էին քաղաքական հետապնդումների և ատելության թիրախ՝ «նշանակվելով» ձախողումների մեղավորներ ու թշնամիներ։ Փաշինյանի հեռացումից հետո երկրի քաղաքական համակարգի շահերից է բխում, որ այդ քաղաքական հետապնդումները դադարեցվեն, ընդդիմությունն առանց ճնշումների ենթարկվելու հնարավորություն ունենա մասնակցություն ունենալ երկրի քաղաքական կյանքին։ Այս տեսանկյունից շատ կարևոր է, որ հետփաշինյանական փուլում մեր երկրի քաղաքական կյանքում առանցքային տեղ զբաղեցնի քաղաքական բանավեճն ու դիսկուրսը։

Քիչ չեն նաև երկրի կառավարման ոլորտում գործող իշխանությունների թերացումները։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն այս ուղղությամբ հիմնված էր ոչ թե իրական և բովանդակային քայլերի, այլ ֆեյքային իրականության և փիառի վրա։ Մենք տեսանք, թե ինչպես երկրի իրական խնդիրների լուծումը թողած՝ Փաշինյանը երկրի կառավարումը տեղափոխել սոցցանցեր, որտեղ մարդկանց զբաղեցնում էր շոուներով, լայվերով ու կեղծ օրակարգերով։ Ուստի այս առումով գալիք իշխանությունների խնդիրներից մեկը պետք է լինի դուրս գալ վիրտուալ իրականությունից ու կեղծ օրակարգերից և առերեսվել իրական խնդիրների հետ։ Փաշինյանի կառավարման քաղաքականության անբաժանելի մասն են կազմում նաև դատական իշխանության նկատմամբ ճնշումները, այդ թվում՝ դատարանների մուտքերի խայտառակ շրջափակումով և այլն, որպեսզի համակարգը կորցնի իր ինքնուրույնությունն ու անկախությունը և վերածվի գործադիր իշխանության, իսկ ավելի ստույգ՝ մեկ անձի կամքից կախված մի կառույցի:

ՍԴ-ի ու այլ դատարանների մի քանի դատավորների հարցում դա նրան հաջողվեց, ինչի արդյունքում Հայաստանը հետընթաց է արձանագրել իրավական պետության ձևավորման ճանապարհին։ Բարեբախտաբար, դատական իշխանության ներկայացուցիչների մեծամասնությունը մնում է իր մասնագիտական բարձունքի վրա՝ պահպանելով ինքնուրույնությունն ու անկախությունը: Հաջորդ խնդիրն այն է, որ Փաշինյանը կադրային քաղաքականությունը կառուցելիս պրոֆեսիոնալիզմի գործոնով չի առաջնորդվել, այլ առաջին պլան է դրել քաղաքական հաշվարկներն ու իրենից կախված լինելու հանգամանքը։ Պատահական չէ, որ այս երկուսուկես տարվա ընթացքում իրական քաոս է տիրում երկրի կառավարման ոլորտում։

Կառավարման օղակներն ընդունակ չեն պատշաճ ձևով արձագանքել հանրության բարձրացրած խնդիրներին, ինչը շատ դեպքերում նաև կադրային շրջապտույտի պատճառ է դառնում։ Պետք է ուշադրություն դարձնել, որ Փաշինյանի իշխանավարման ընթացքում հարվածի տակ է հայտնվել մեր արժեքային համակարգը, որի հետևանքով թիրախավորվում են մեր հասարակության հիմնասյուները՝ ընտանիքը, եկեղեցին, բանակը, մեր պատմությունն ու լեզուն, հերոսներն ու ամենայն հայկականը։ Այսպիսի քաղաքականություն վարելու միջոցով Փաշինյանը փորձում է փոխհատուցում տրամադրել այն գլոբալիստական ուժերին, որոնք իրեն օգնել են իշխանության հասնելու ճանապարհին։ Ժամանակը ցույց տվեց, թե այս ամենը որքան վտանգավոր է և որքան է թուլացնում հասարակության իմունիտետն ու պետության հիմքերը՝ պայմաններ ստեղծելով բոլոր ճակատներում պարտության համար։ Ուստի չափազանց կարևոր է, որ հաջորդ ցանկացած իշխանություն վերջ դնի այս ամենին: Ի դեպ, «այս ամեն»-ի ցանկը շարունակելի է...

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան2018-ին չմերժեիք նախկինը,որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. ՇարմազանովՌուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Արցախից ՀՀ ժամանած ամեն 3-րդը երեխա է․ Ժաննա Անդրեասյան Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. ոստիկանություն Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին «Շատ փակագծեր են բացվելու՝ Սամվել Բաբայանն այն «տրոյական ձին» էր, որ մտավ Արցախ». Մետաքսե Հակոբյան ԱՄՆ-ը և ԵՄ-ը համոզում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից. ԶախարովաԱրցախից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների խցանման արբանյակային լուսանկարներ են հրապարակվելԹուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին Վիտալի Բալասանյանը՝ Արցախի հայ համայնքի ներկայացուցի՞չՎրաստանում իջեցվել են պետական ​​դրոշները Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանցիների կողմից առևանգվել է Ռուբեն Վարդանյանը. Մեսրոպ Առաքելյան Ողբերգական դեպք. Հակարիի կամրջի ապօրինի անցակետում կնոջ սիրտը ճաքել է, երբ ադրբեջանցիները բացել են մեքենայի դուռը