Երևան, 26.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Շատ եմ ուզում արթնացնել քնած հայրենակիցներիս, ուզում եմ վերագտնենք մեր վեհությունը, հայի ազնվագույն հատիկը, արմատը»․«Փաստ»

ՄՇԱԿՈՒՅԹ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստի» զրուցակիցն է բանաստեղծուհի Հերմինե Զարմանյանը։

-Հերմինե՛, սկզբում կխնդրեի ներկայացնեիք ինքներդ ձեզ: Ինչպես նկարիչներն են ասում, ինքնանկար ստեղծենք:

-Բարդ է ինքս ինձ ներկայացնելը, սակայն ամեն դեպքում փորձեմ: Իմ մեջ տարբեր տեսակներ են ապրում՝ բնության բոլոր տարերքները, բայց բոլորի հետ հաշտ եմ: Ընկերասեր եմ, անհամբեր: Բնավորության վատ գծեր էլ կունենամ, անշուշտ, բայց ո՞վ կխոսի իր թերությունների մասին: Փորձում եմ անկեղծ լինել ինքս ինձ հետ: Այդպես մի փոքր հեշտանում է ապրելը:

-Ո՞ր ժանրում եք ստեղծագործում: Խոսենք հրապարակված գրքերի մասին:

-Ստեղծագործում եմ քնարական ժանրում: Մինչև 2018 թվականը չեմ մտածել գիրք հրատարակելու մասին: Ստեղծագործություններս մամուլում էին լույս տեսնում: Ընկերներս անընդհատ հորդորում էին հավաքել դրանք ժողովածուի մեջ: Ի վերջո, պահը հասունացավ, և երախայրիքս լույս աշխարհ եկավ: «Ստվերի սիրտը» անվանումը վերցված է բանաստեղծություններիցս մեկի տողերից: Ժողովածուն բաղկացած է 3 շարքից՝ «Սերն աղոթում է», «Հմայքներով արբած» և «Ի՞նչ է ուզում քամին»: Դրանք ներառում են սիրային, խոհական և հայրենասիրական բանաստեղծություններ:

-Կա՞ն թեմաներ, որոնք ավելի հաճախ են արծարծվում Ձեր գործերում: Ինչի՞ մասին եք գրում, ի՞նչն է ձեզ հուզում, ովքե՞ր են ձեր ստեղծագործությունների հերոսները:

-Բոլոր թեմաները մարդկության պատմության ընթացքում չեն փոխվում: Մարդուն միշտ գրավում է սերը՝ իր բոլոր դրսևորումներով, կյանքը՝ իր բոլոր գույներով, վիշտը, ուրախությունը, սակայն յուրաքանչյուրը դրանք տեսնում է իր պրիզմայով, անցկացնում է իր ներսով և տիեզերքի ասելիքը փոխանցում իրեն տրված շնորհի չափով: Գրողը չի կարող մնայուն արժեք ստեղծել, եթե չի անցնում ներանձնային-ազգային-համամարդկային զարգացման ճանապարհով: Նեղ անձնական և զուտ զգացմունքային տիրույթում մնացող յուրաքանչյուր գրող դատապարտված է: Անգամ անձնական ապրումը համամարդկային ուղերձ պետք է ունենա: Ինձ հուզում է մարդն իր բոլոր տեսակներով, ապրումներով ու ցավերով: Հայրենիքն ինձ համար մի ուրիշ ապրում է, ուրիշ նյութ: Այն իմ ինքնության, հետևաբար՝ իմ ստեղծագործության աղն է: Շատ եմ ուզում արթնացնել քնած հայրենակիցներիս, ուզում եմ վերագտնենք մեր վեհությունը, հայի ազնվագույն հատիկը, արմատը: Ամեն անգամ ականջներիս մեջ Դեմիրճյանի «Հայը» էսսեի ցավեցնող տողերն են հնչում. «Երբ նայում եմ Հային, ինձ թվում է, թե նրա վիրավորանքը այն արծվի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից»։ Լեռները վերստին բարձրանալու ժամանակն է:

-Ինչպիսի՞ն է մեր գրական ժամանակակից դաշտը ձեր դիտարկմամբ:

-Մեր գրական դաշտում այսօր շատ շնորհալիներ և տաղանդավորներ ունենք: Հարց է, թե ում են տեղ տալիս, ինչպիսի արժեքների քարոզն են հանրահռչակում և, որ ոչ պակաս կարևոր է, ինչ նպատակով: Մշակութային դաշտում կատարվող աղետը վախեցնող է: Միշտ էլ գրականության զարգացման ընթացքում գրական տարբեր հոսանքներ, դպրոցներ, ուղղություններ եկել ու գնացել են։ Ի վերջո, արվեստը նաև փորձարարության լայն դաշտ է, սակայն ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցել: Այսօր արժեքն արժեզրկելու միտում եմ տեսնում, և աղբը բարձրացնելու, ամեն ինչ այլասերելու մոլուցք, անհասկանալի բառապաշարով, անգրագետ հայերենով, հոգեկան տարակուսելի առողջությամբ մարդկանց զառանցանքը արվեստ ներկայացնելու համառություն: Արվեստն ավելի ազնիվ պետք է դարձնի մարդուն, ոչ թե դրդի հագուրդ տալ մարմնական ստորին բնազդներին, այն էլ՝ առանց տարրական գրագիտության: Գեղագիտության մասին ընդհանրապես անիմաստ է խոսելը:

-Վերջին շրջանում հասարակությանը ներկայացվեցին հայոց լեզվի և հայ գրականության չափորոշիչները: Որպես ստեղծագործող՝ ի՞նչ մտահոգություններ ունեք այս առումով:

-Հայոց լեզվի և գրականության չափորոշիչների շուրջ աղմուկը, բնականաբար, չէի կարող շրջանցել: Մամուլի էջերում ևս անդրադարձել եմ: Ուզում եմ հավատալ, որ միտումնավոր չի ստեղծվում այս քաոսը, այլ նպատակն ազնիվ է, պարզապես անփորձ են, և մոտեցումներն են սխալ, սակայն վստահ եմ, որ ինքս ինձ խաբում եմ: Բոլորս պետք է պայքարենք մեր ինքնությունը վտանգող ցանկացած դրսևորման դեմ, լռելով ոչ միայն ոչինչ չի փոխվի, այլև կգնանք կործանման: Երբ յուրաքանչյուրս կգիտակցենք մեր դերը սեփական կյանքում և սեփական երկրում կարգուկանոն մտցնելու, ցորենը որոմից զատելու գործում, անպայման արդյունք կունենանք: Մշակույթի և կրթության դաշտում կռիվն ամենակարևոր կռիվն է: Այն տանուլ տվողը երկիրն է տանուլ տալիս: Ուրեմն հաղթենք պատվով և համերաշխ միասնականությամբ: Բոլորս նույն նավում ենք:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովումՊԵԿ-ը ստուգումներ է սկսել Միհրան Պողոսյանի ընտանիքի հետ առնչություն ունեցող ընկերություններումԻդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակիցCrocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Ինչպես է երեխայի ծննդյան ամսաթիվն ազդում նրա ողջ կյանքի վրա. տպավորիչ փաստեր Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. ի՞նչ է պատահել նրան Ադրբեջանի ԱԳՆ-ն Եվրախորհրդարանի բանաձևն անհիմն է անվանել Կզարմանաք երբ տեսնեք՝ ուր են մեկնել Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո Ղազախստանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԱննա Հակոբյանը Գյումրի մեկնող գնացքում (Տեսանյութ) Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները և Երևան-Էջմիածին ճանապարհը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան