Վրաստանում որոշակի անհանգստություններ են նկատվում՝ կապված տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի հետ. Իրանագետ
ԲԼՈԳՀետաքրքական է, որ չնայած բարձրաձայնվող պաշտոնական դիրքորոշմանը, Վրաստանում ևս որոշակի անհանգստություններ են նկատվում՝ կապված տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակի հետ։
Ակնհայտ է, որ դրա պատճառը Հայաստան-Ադրբեջան հաղորդակցության ուղիների բացման մասին նախնական և դեռևս խիստ հեղհեղուկ հայտարարություններն են, որոնց պոտենցիալ իրագործման արդյունքում Վրաստանը կարող է հեռանկարում կորցնել հարավկովկասյան տրանսպորտային հանգույցի մենաշնորհային կարգավիճակը։
Մյուս կողմից՝ Ռուսաստանի կարծես թե շահագրգռվածությունն այս հարցում նույնպես կարող է միտված լինել Վրաստանի նշված դերակատարության թուլացմանը, իսկ լավագույն դեպքում լիակատար չեզոքացմանը, ինչը կարող է դառնալ այս երկիրը ռուսական ազդեցության գոտի վերադարձնելուն միտված ազդու քայլերից մեկը։
Առաջին հայացքից կարող է պարադոքսալ թվալ, բայց տարածաշրջանային նոր վերադասավորումները լուրջ մարտահրավերներ են պարունակում նաև Վրաստանի համար, ինչն աստիճանաբար սկսում են գիտակցել Թբիլիսիում։
Իրանագետ Վարդան Ոսկանյան