Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Գոր­ծող իշ­խա­նու­թյունն այ­լևս քա­ղա­քա­կա­նա­պես լե­գի­տիմ չէ, ար­գե­լա­կում է Հա­յաս­տա­նի զար­գա­ցու­մը և աշ­խա­տում ի վնաս Հա­յաս­տա­նի». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանում տեղի ունեցած հանրահավաքից հետո ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ի կեսօր հրաժարական տալու վերջնագիր տվեց: Վերջինս գոնե երեկվա դրությամբ հեռանալու մտադրություն չուներ, իսկ իշխանության որոշ ներկայացուցիչներ «ժողովրդի կողմից ընտրված և լեգիտիմ իշխանությունների առաջ վերջնագրեր դնելն» անթույլատրելի են համարում: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը հիշեցնում է՝ Հայաստանում այս պահին գոյություն ունեցող իրավիճակը 180 աստիճանով տարբերվում է այն իրավիճակից, որը կար նախապատերազմական Հայաստանում: «Պատերազմը բազմաթիվ փոփոխություններ մտցրեց: Առաջին փաստը հետևյալն է. գործող իշխանությունը ստորագրեց կապիտուլյացիայի ակտ, և այս պահի դրությամբ իրենք այլևս քաղաքականապես լեգիտիմ չեն:

Այն, ինչ ստորագրել են, կապիտուլյացիա էր, և հետագայում իշխանություն ունենալու համար, բնականաբար, պետք է վստահության քվե ստանան. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ստացած լեգիտիմությունն այս պահի դրությամբ քաղաքականապես այլևս գոյություն չունի: Այո, դե յուրե շարունակում է գոյություն ունենալ, բայց խնդիրն այն է, որ անհրաժեշտ է հենց քաղաքական լեգիտիմություն ունենալ, որն այս պահի դրությամբ իշխանությունները չունեն»,«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Բադալյանը:

Շեշտելով արդեն ընդդիմության և հասարակության մրցունակության մասին՝ նա ընդգծեց. «Հարցն այն է, թե կարո՞ղ են քաղաքական տեսակետից անգրագետ պատգամավորներին ստիպել շարժվել հօգուտ Հայաստանի, թե՞ ոչ: Ընդդիմությունը պետք է ցույց տա՝ ինքը կարողանո՞ւմ է հաղթել մեկ մարդու, որովհետև եթե կառավարության գործող ղեկավարին չկարողացավ հաղթել, մրցունակ չեղավ, բնականաբար, հետագայում, իշխանության գալով, չի կարող Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված հարցերում խոսել հավասարը հավասարին կարգավիճակում: Եթե մրցունակ եղավ, կարող ենք ենթադրել, որ հաջողություններ կարող է ունենալ: Մեծ հաշվով, ընդդիմությունը պետք է հանձնի այդ քննությունը:

Կապիտուլ յացիա ստորագրած իշխանությունները կմնան իշխանության գլխին այնքան, քանի դեռ հասարակությունն իր տարբեր գործիքների միջոցով ճնշում չի գործադրել, չի ստիպել Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց ձեռնարկել ինչպես «Իմ քայլը» խմբակցության, այնպես նաև «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին: ԼՀԿ-ն, իբրև թե, վարչապետի իր թեկնածուն ունի: Ներկա քաղաքական իրավիճակը գնահատելով՝ դա ծաղր է հասարակության նկատմամբ: Ենթադրում եմ, որ սա ընդամենը քաղաքական առևտրի մաս է: Իշխանությունը կմնա այնքան, քանի դեռ, մեծ հաշվով, հասարակությունն ուղղակի չի ստիպել հեռանալ: Եթե հաջողվեց դա անել, ուրեմն հասարակության մրցունակության ցուցիչը կլինի: Եթե չհաջողվեց, ուրեմն դրանից բխող իրողությունը կընկալվի ոչ միայն երկրի ներսում, այլև դրսում:Դրանից հետո ցանկացած գործողություն ցանկացած ձևով կարող են իրականացնել, օրինակ՝ Ադրբեջանը կարող է փորձել սահմանները հօգուտ իրեն ձևավորել»:

Արմեն Բադալ յանը չի կիսում այն կարծիքները, թե Ն. Փաշինյանի հրաժարականն արդեն այս փուլում ընդամենը տեխնիկական հարց է: «Նման կարծիքներից հաճախ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Ն. Փաշինյանն արդեն հրաժարական տված է, պարզապես սպասում է Հրայր Թովմասյանը կողքը լինի, որ մի գրիչ վերցնի ու այդ թուղթը ստորագրի: Ոչ, ամենևին տեխնիկական հարց չէ: Սա լուրջ քաղաքական հարց է: Եվ առաջին հերթին պետք է հասնել հրաժարականին, վարչապետի փոփոխմանը, որ հետագայում հնարավոր լինի Հայաստանի զարգացման, բարեփոխումների ծրագիր բերել, ապագա տեսլական կառուցել, որովհետև մի բան, ամեն դեպքում, պարզ է. այս իշխանություններն այլևս ոչինչ չեն կարող անել, Փաշինյանի գլխավորությամբ՝ այս իշխանություններն ընդհանրապես գաղափար չունեն երկրի զարգացման ծրագրերից, չեն հասկանում, թե ստեղծված իրավիճակում ինչ պետք է արվի: Սա է պատճառը, որ պետական ամբողջ ապարատը պարալիզացված է:

Չգիտեն՝ ինչ անել, իսկ սա իր հերթին նշանակում է, որ գործող իշխանությունն արդեն արգելակում է Հայաստանի զարգացումը և աշխատում ի վնաս Հայաստանի: Հիմա Ն. Փաշինյանը մի խնդիր ունի՝ միայն թե վարչապետ մնա՝ անգամ ռեպրեսիաներով, մոռանալով նաև այն բոլոր արժեքները, որոնց մասին խոսում էր: Անկախ ամեն ինչից, նպատակն է ոստիկաններով շրջապատված մնալ կառավարական ամառանոցում ու այնտեղ պաշտոնը զբաղեցնել այնքան, մինչև ժամանակ ձգի ու հետո նորից փորձի վարչապետ դառնալ: Իր խնդիրն ամեն գնով պաշտոնին մնալն է, բայց հարցն այն է, որ իր՝ ամեն ժամ պաշտոնին մնալն արդեն Հայաստանի դեմ է աշխատում: Օրինակ՝ ադրբեջանցիները սահմաններն արդեն հօգուտ իրենց են գծում: Սահմանազատման աշխատանք է տեղի ունենում, ու իշխանությունն իր հետ կապված որևէ գործողության չի մասնակցում:

Սահմանների գծման աշխատանքները գյուղապետերի մակարդակով են իրականացվում, Սոթքի հանքի հետ կապված էլ սեփականատերն է բանակցություններ վարում: Այսինքն, մեր համայնքներից յուրաքանչյուրն իր գլխի ճարն է տեսնում: Սա, մեծ հաշվով, պետության վերացման գործընթաց է, որը չի հետաքրքրում Ն. Փաշինյանին: Իրեն միայն ամեն գնով աթոռին մնալն է հետաքրքրում»,-նկատում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ իրականում խնդիրը լավը կամ վատը չէ: «Խնդիրն այն է, որ այլևս անելիք չունեն ու պատկերացում չունեն, թե ինչ պետք է անել: Մեզ մոտ տնտեսական իրավիճակը գնալով ծանրանում է, ձեռնարկությունները չեն աշխատում. Ռուսաստանի խոշոր հայ գործարարները նշում են, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն լինի: Նման հայտարարություն չէր կարող լիներ, եթե ՌԴ իշխանության լուռ համաձայնությունը չլիներ:

Սա նշանակում է, որ Ռուսաստանի հայերն արդեն ներդրումներ չեն անելու, ինչպես չեն անելու նաև ԱՄՆ-ի հայերը, ԵՄ երկրներում ապրող հայերը: Առանց ներդրումների տնտեսությունը չի աշխատելու, իսկ եթե չաշխատեց, տնտեսական կոլապս է առաջանալու: Ընդհանուր առմամբ, բավականին ծանր իրավիճակ է ստեղծվում: Հայաստանին ամբողջովին այլ կառավարություն, առնվազն վեց ամիս զարգացման այլ գործընթաց է անհրաժեշտ: Կառավարություն, որը կկարողանա գոնե նոյեմբերի 9-ին կնքված կապիտուլ յացիոն այդ համաձայնագրի մեջ որոշակի դրական կետեր գտնել Հայաստանի համար, որովհետև Փաշինյանն ամեն ինչ հանձնում է՝ միայն իր աթոռին մնա: Կառավարությունն առնվազն մեր երկրի զարգացման համար պետք է փոխվի: Նկատենք, որ դեռևս հայտնի չէ նաև, թե դեռ ինչ պահանջներ է Ն. Փաշինյանը համաձայնեցրել Ադրբեջանի հետ, որոնք հրապարակային չեն դառնում: Ամեն դեպքում, կարող ենք մի բան հստակ ասել. Փաշինյանի իշխանության մնալն օրեցօր ավելի մեծ կորուստների է հանգեցնում: Եվ ամենակարևորը՝ եթե զարգացման տեսլական չկա, դա հասարակության մոտ փոխարինվում է մի մեծ ապատիայով, արտագաղթի մեծ ու հսկայական ալիք է առաջանում:

Շատերը սպասում են, թե երբ են բացվելու սահմանները: Սա ավելի է թուլացնելու հասարակությանը»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է առաջին նախագահի հոդվածին, որտեղ նա, ըստ էության, օրակարգ էր բերել քաղաքացիական պատերազմի թեման, Ա. Բադալ յանն ընդգծեց. «Լևոն Տեր-Պետրոսյանն ունի իր դիրքորոշումը, որը չի փոխել 90-ականներից: Այն է՝ նորմալ հարաբերություններ ունենալ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու տնտեսական ապաշրջափակման միջոցով զարգացնել տնտեսությունը: Ուղղակի հարցն այն է, որ ՀՀ-ն Եվրոպայի կենտրոնում չի գտնվում: Հայաստանը Եվրոպա չէ, ադրբեջանցին էլ չեխ չէ: Ադրբեջանի նպատակն է Արցախն ամբողջությամբ հայաթափել, Նախիջևանով միավորվել Թուրքիայի հետ, իսկ Հայաստանին դարձնել իրեն կցորդ երկիր: Իսկ նման երկրների հետ չես կարող նորմալ տնտեսական հարաբերություն ունենալ:

Ինչ վերաբերում է քաղաքացիական պատերազմին, ապա առաջին նախագահը շատ է սիրում քաղաքացիական պատերազմ արտահայտությունը, բայց ես չեմ կարծում, թե մենք կանգնած ենք քաղաքացիական պատերազմի առջև, որովհետև առնվազն մի կողմը՝ իշխանությունը, հենարան չունի: Իհարկե, բացի ոստիկանությունից, ԱԱԾ-ից: Բայց հարց է, թե ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կկարողանա՞ն իրենց կյանքը զոհել հանուն կապիտուլ յացիա կնքած անձի: Սա խիստ մեծ հարցական է»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի էԻրաքում հարսանիքի ժամանակ բռնկված հրդեհի պատճառով՝ 100 մարդ է մահացել Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստան, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները և այլ նշանակության օբյեկտներ․ Արցախի ՆԳՆ Թուրքական BOTAS գազային օպերատորը կսկսի գազ մատակարարել Ռումինիա Կկարգավորվի դրամական միջոցների փոխադրությունները` փոստային օպերատորների և հաճախորդների միջև Դոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն էժանացել է Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել Սամվել Բաբայանի՝ առանց խնդրի Հակարիի կամրջով անցնելը հարվածի տակ է դրել հավանական սև ցուցակներում եղածներին. Աբրահամյան Բաքուն հայտարարում է, որ շուտով ադրբեջանցիները կվերադառնան նաև Ստեփանակերտ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար. Մեսրոպ Առաքելյան Սրանք սգի օրեր չեն հայտարարում, որպեսզի հանկարծ թմրաքուն եղած զանգվածներն ուշքի չգան. Արտակ Զաքարյան2018-ին չմերժեիք նախկինը,որ այսօր ազգովի սգի մեջ չլինեինք. ՇարմազանովՌուբեն Վարդանյանի ձերբակալության մասին կամ ինչու՞ Իժոն չձերբակալվեց. Աբրահամ Գասպարյան Արևային վահանակների գները տապալվել են պատմական նվազագույնի ՀՀ կառավարությունը Ռուբեն Վարդանյանի հարցով դիմել է ՄԻԵԴ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Մանե Թանդիլյան Արցախից ՀՀ ժամանած ամեն 3-րդը երեխա է․ Ժաննա Անդրեասյան Կրակոցներ Հաղթանակ կամրջի տակ. ոստիկանություն Ucom-ը շարժական կապի անվճար ծառայություններ կտրամադրի Արցախից տեղահանված հայրենակիցներին «Շատ փակագծեր են բացվելու՝ Սամվել Բաբայանն այն «տրոյական ձին» էր, որ մտավ Արցախ». Մետաքսե Հակոբյան ԱՄՆ-ը և ԵՄ-ը համոզում են Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից. ԶախարովաԱրցախից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների խցանման արբանյակային լուսանկարներ են հրապարակվելԹուրքիայի ԱԳՆ-ն ցավակցել է Ստեփանակերտում պшյթյունի առնչությամբ Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հանդես է եկել հայտարարությամբ Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին Վիտալի Բալասանյանը՝ Արցախի հայ համայնքի ներկայացուցի՞չՎրաստանում իջեցվել են պետական ​​դրոշները Քիչ առաջ ադրբեջանցիները ձերբակալել և գերեվարել են Արցախի նախկին պետնախարար, Հայաքվեի աջակից Ռուբեն Վարդանյանին