Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հարստության հասնելու ձգտում. ինչպե՞ս ստեղծվեց «Մոնոպոլիա» խաղը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր «Մոնոպոլիան» սիրված սեղանի խաղ է միլիոնավոր մարդկանց երկրպագուների համար, որոնք իրենց ընտանիքին, ընկերներին և հյուրերին դրանով զբաղեցնում են տանը կամ նույնիսկ աշխատավայրում: Այն տնտեսական և ռազմավարական խաղ է երկու և ավելի խաղացողների մասնակցությամբ։ «Մոնոպոլիան» մեծ տարածում է ստացել 20-րդ դարում։ Այն որոշ երկրներում հայտնի է եղել նաև «Մենեջեր», «Կայսրություն», «Բիզնեսմեն» անուններով։ Խաղի նպատակն է, ռացիոնալ օգտագործելով մեկնարկային կապիտալը, հասնել մյուս խաղացողների սնանկացմանը։ Փաստացի «Մոնոպոլիան» խաղադաշտ է՝ կազմված քառակուսիներից, որով խաղացողները հերթով շրջանաձև անցնում են։

Վանդակները բաժանվում են երկու տիպի` ակտիվներ (ձեռնարկություն, արժեքավոր գույք) և իրադարձություններ։ Երբ խաղացողի շարժվելու հերթն է գալիս, նա նետում է զառը և պարզում, թե քանի վանդակ պետք է անցնի և այդպես շարունակ։ «Մոնոպոլիա» խաղի պատմությունը սկսվել է 1934 թվականին՝ Մեծ ճգնաժամի ժամանակ, երբ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Գերմանթաուն քաղաքի բնակիչ Չարլզ Դարոունին «Parker Brothers» ընկերությանն է ներկայացրել «Մոնոպոլիա» խաղի նախագիծը: Նախագիծը մերժվել է «դիզայնի 52 սխալի» պատճառով, բայց դա չի կանգնեցրել գործազուրկ Չարլզին, որը որոշել է ինքնուրույն արտադրել խաղը: 1935 թվականին Չարլզ Դարոունը ընկերոջ օգնությամբ «Մոնոպոլիայի» 5000 ինքնաշեն օրինակ է արտադրել և վաճառել Ֆիլադելֆիայի հանրախանութում։

«Մոնոպոլիան» շատ արագ դարձել է ժողովրդական խաղ՝ գրավելով քաղաքացիների սրտերն ու հետաքրքրասեր մտքերը, քանի որ այն, ինչպես ասում են, օրվա թեմայով է եղել՝ շրջապատող աղքատության ու թշվառության պայմաններում: Որոշ ժամանակ անց նա, չկարողանալով բավարարել անընդհատ աճող պահանջարկը, նորից է դիմել «Parker Brothers» ընկերությանը։ Հետո «Մոնոպոլիան» մտել է մասսայական արտադրության մեջ, և արդեն 1936 թվականին դարձել ամենաշատ վաճառված խաղը ԱՄՆ-ում։ ԽՍՀՄ-ում «Մոնոպոլիա» խաղի պատմությունը սկսվել է 20-րդ դարի 80-ականներից: Չնայած այն փաստին, որ այդ ժամանակ կապիտալիզմի գաղափարը խորթ է եղել Խորհրդային Միության ժողովուրդներին, այնուամենայնիվ, դա մարդկանց դուր է եկել և արագորեն ձեռք բերել ժողովրդականություն: Ամենայն հավանականությամբ, դրա պատճառը հարստության ձգտումն է՝ թեկուզ վիրտուալ ձևաչափով: Բացի դա, այդ սեղանի խաղի պատրաստումը առանձնապես դժվար չի եղել:

Մարդիկ հարմարվել են և անգամ սկսել ինքնուրույն դա անել՝ սովորական թղթից նկարելով և կտրելով քարտեր, փողեր և նույնիսկ խաղադաշտեր: Խաղի մասսայական արտադրություն ԽՍՀՄ-ում սկսվել է միայն 1988 թվականին Petropan ընկերության կողմից, բայց այն արդեն կոչվել է ոչ թե «Մոնոպոլիա», այլ «Մենեջեր»: Ներկայումս այն առավել հաճախ խաղում են համացանցով կամ էլեկտրոնային հարմարանքներով, ինչը բացարձակապես բնական է ժամանակակից համակարգչային տեխնոլոգիայի աշխարհում, թեպետ խանութներում դարձյալ շարունակում են վաճառել «Մոնոպոլիա» խաղը «բնական» տեսքով:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում երկու անձանց դանակահարած երիտասարդն է ձերբակալվել․ ի՞նչ է հայտնի Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանՀետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում «ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխելՄեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)