Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Պուտինն էլ է ստորագրել այդ փաստաթուղթը, պետք է Պուտինի հրաժարակա՞նը պահանջենք

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Hraparak.am-ը գրում է

Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի հետ

- Ընդդիմադիր ուժերը մինչեւ այսօր՝ ժամը 12-ը, ժամանակ են տվել Նիկոլ Փաշինյանին, որ նա հեռանա։ Ի՞նչ եք կարծում, կգնա՞ այդ քայլին։

- Դուք մտածում եք, որ ես հիմա պետք է մեկնաբանեմ նախ այս վերջնագիրը, ես այն վերջնագիր եմ համարում, եւ կռահեմ, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես է պատասխանո՞ւմ։ Ես եթե լրագրող լինեի, կմոտենայի այն մարդուն, որն այս վերջնագիրը հնչեցրել է, եւ կհարցնեի՝ իսկ եթե 12։01-ին՝ ձեր տված ժամկետից մեկ րոպե անց, չտա հրաժարական, ապա ի՞նչ։

- Իրենք ասում են՝ դրանից հետո սկսելու են զանգվածային անհնազանդության ակցիաներ իրականացնել։

- Դրանից հետո իրենք պետք է մի պատասխան տան՝ մենք կանենք ամեն ինչ օրենքների շրջանակներում։

- Հակառակը չեն էլ ասել՝ որ օրենքի շրջանակում չեն գործելու։

- Դե, այդ դեպքում դա արդեն վերջնագիր չէ, որովհետեւ վերջնագիրը նշանակում է՝ եթե այդպես չանես, ապա ես կանեմ սա, սա, սա։

- Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջի մեջ Դուք հիմնավոր պատճառ տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ, ինչո՞ւ պետք է նա գնա կամ, Ձեր կարծիքով, ինչո՞ւ պետք է չգնա։

- Չէ, հարցը դա չէ, եւ Նիկոլ Փաշինյանն էլ չի հիմնավորում՝ ինչու ինքը պետք է մնա կամ ինչու ինքը չպետք է գնա։ Ես իմ մասին եմ ասում, օրինակ՝ ես, որպես պատգամավոր, փորձում եմ գտնել այն կոնցեպտը, որտեղ կարող եմ օգտակար լինել այս իրավիճակում։ Եթե տեսնեմ, որ ես չեմ կարող այս իրավիճակին որեւէ ձեւով օգտակար լինել, ես, իհարկե, կգնամ։ Ու կգնամ ոչ թե նրա համար, որ ասում են՝ հեռացիր, այլ կգնամ, որ կարող է ես իմ հին մտածելակերպով այս իրավիճակում օգտակար չլինեմ։

- Դրա՞ համար Ձեր որոշ գործընկերների օրինակով չեք դնում մանդատն ու հեռանում։

- Ամեն մեկը թող մտածի՝ այս իրավիճակում ինքը կարո՞ղ է աշխատել։ Մեկը մտածում է, որ չի կարող, մեկը կարծում է, որ ճնշումը շատ մեծ է, եւ ինքը չի կարող դիմանալ, մեկը գտնում է, որ ինքը չի կարող օգտակար լինել։

- Հիմա Դուք ի՞նչ եք մտածում՝ կարո՞ղ եք օգտակար լինել այս իրավիճակում եւ ո՞ւմ կամ ինչի՞ն պետք է օգտակար լինեք ու ինչպե՞ս։

- Տեսեք, ես՝ որպես արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, փորձում եմ այն բոլոր բանաձեւերը, որ նախկինում մենք ունեցել ենք, նայել՝ արդյոք դրանք արդիակա՞ն են, թե՞ ոչ, որովհետեւ, ի վերջո, Լեռնային Ղարաբաղի հետ կապված Ադրբեջանի մոտեցումը եղել է գերիշխող, որ Հայաստանը հարձակվել է իր վրա, 20 տոկոս հող է գրավել, եւ մի միլիոն փախստական ունեն իրենք։ Հիմա հակառակ պրոցեսն է՝ Ադրբեջանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը։ Ով ինչպես ուզում է հաշվարկի՝ բոլոր հաշվարկներով, Ադրբեջանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը, խախտել է Մինսկի խմբի բոլոր բանաձեւերը։

- Դիվանագիտական ճակատում մենք հիմա ի՞նչ անելիք ունենք, եւ այսօր հնարավո՞ր է վերսկսել բանակցային գործընթացը։

- Նախ, առաջինը մենք պետք է մեր անհամաձայնությունը հայտնենք իրականացվածի հետ կապված։ Իհարկե, պետք է սկսվի բանակցային գործընթաց, բայց մինչեւ սկսելը ե՛ւ մենք, ե՛ւ Արցախը պետք է մեր կոնցեպտը ներկայացնենք։ Եվ ես գտնում եմ, որ այստեղ Արցախը պիտի իր սուբյեկտությունը բարձրացնի։

- Պարտված կամ կապիտուլյացիայի, հողերը հանձնելու փաստաթուղթը ստորագրած ղեկավարը, ըստ Ձեզ, կարո՞ղ է գնալ եւ արժանապատվորեն բանակցել։

- Դուք անհատի հարց եք բարձրացնում, ես չեմ կարծում, որ այստեղ մենք անհատական մոտեցումներով պետք է փորձենք իրավիճակից դուրս գալ։

- Բայց այդ անհատն է, չէ՞, ստորագրել փաստաթուղթը։

- Կապ չունի, Պուտինն էլ է ստորագրել այդ փաստաթուղթը, պետք է հրաժարակա՞նը պահանջենք։

- Բայց Պուտինին չեն ծաղրում Ալիեւն ու նրա ապարատը, նրան չեն վիրավորում, հումորային հոլովակներ չեն պատրաստում նրա վրա։

- Համաձայնեք, որ տարբեր մոտեցումներ կան, չէ՞։ Մեկն ասում է՝ Փաշինյա՛ն, հեռացիր, մեկը չի ասում՝ Փաշինյա՛ն, հեռացիր, մեկն էլ գտնում է, որ Փաշինյանը պետք է մնա։ Այսինքն՝ ստացվում է, որ այս բանաձեւի շուրջ, որը մի նախադասության մեջ է՝ Փաշինյա՛ն, հեռացիր, ազգային համաձայնությունը չի ստացվում։

- Բայց այսօր փաստացի չկա մի քաղաքական ուժ, որը կողմ է Փաշինյանի մնալուն՝ բացի ՔՊ-ից, իհարկե։

- Այսինքն՝ Դուք գտնում եք, որ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» համաձայն չէ, ապա կոնսենսուս մինուս մե՞կ է։ Գտեք մի կոնցեպտ, որը միավորում է ազգին։ Այս կամ այն մեկին դավաճան համարելն ազգին չի միավորում։ Ազգին միավորում են այս վիշտը եւ այս ողբերգությունից դուրս գալու ճանապարհը։ Այդ ճանապարհը կարող է միավորել, պետք է կոնսենսուս լինի, որովհետեւ, եթե մեկն ասում է, որ նա դավաճան է, կհայտնվի մեկը, որ կասի՝ ինքը դավաճան չէ, այս դավաճան ասողն է դավաճան։ Տեսեք, ես չեմ ուզում իմ գնահատականները տալ Վազգեն Մանուկյանին, ես իրեն շատ լավ եմ ճանաչում, նաեւ ճանապարհ եմ անցել իր հետ, ինքը համարվում է ազգային միասնության թեկնածուն։ Ես հարց եմ տալիս՝ առանց պատասխան ակնկալելու․ արդյոք տեղի ունեցա՞վ մեր ազգի միասնությունը Վազգեն Մանուկյանի՝ միասնական թեկնածու հայտարարելուց հետո։ Արդյոք դա ավելի չխորացրե՞ց քաղաքական դաշտը։

- Իսկ ի՞նչ եք առաջարկում։ Վազգեն Մանուկյանը կարող է մի մասի համար ընդունելի չլինել, բայց այսօր խնդիր կա, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող նստել բանակցային սեղանին, ասում են՝ «հողերը հանձնած» ղեկավարը չի կարող նստել-բանակցել Ալիեւի հետ, ով ծաղրում է Փաշինյանին։

- Ես չգիտեմ՝ կարող է նստել, թե չի կարող նստել, բայց հիմա բանակցություններ չկան, հիմա հետպատերազմյան վիճակի վերականգնման խնդիր կա։ Եվ մենք հիմա մեր քաղաքականությունը կապենք Ալիեւի կամ Էրդողանի՝ մեզ ծաղրելու կամ մեզ չսիրելու, մեզ ատելու, մեզ շուն անվանելու հիման վրա՞։ Հիմա, եթե ես դեմագոգիա անեմ, ապա կարող եմ ասել, որ այսօր ոչ թե 17 կուսակցություններն են պահանջում Նիկոլի հրաժարականը, այլ 17+2՝ դա Ալիեւն է եւ Էրդողանը։ Այսինքն՝ այս հարցում եղավ կոնսենսուս։ Ես դեմագոգիա եմ հատուկ անում, որ սարկազմի վերածեմ։

- Առանց դեմագոգիայի կարող եմ ասել, որ Ալիեւն ու Էրդողանը Փաշինյանի հրաժարականը չեն պահանջում, հակառակը՝ ընդամենը ծաղրում են նրան ու չարախնդում նրա ստորագրած փաստաթղթի առնչությամբ։

- Տեսեք, Դուք իմ կարծիքն եք հարցնում՝ ես ոչ թե կարծիքս պետք է ասեմ, պետք է ասեմ՝ ինչպե՞ս են պատրաստվում իրականացնել իրենց պահանջը։

- Փաշինյանն ինչպե՞ս եկավ իշխանության՝ փողոցային պայքարով, մոտավորապես նույն մեթոդով էլ այսօրվա ընդդիմությունն է պատրաստվում գալ իշխանության՝ խաղաղ անհնազանդության ճանապարհով։

- Այսինքն՝ այն ժամանակ, երբ որ ժողովուրդն ըմբոստացավ կոռումպացված եւ ոչ լեգիտիմ, կաշառքով եկած, իրենց թվերը խփած իշխանության դեմ…

- Բայց ո՛չ հողերը հանձնած։ Իրենք ասում են՝ պայքարում ենք «հողերը հանձնած» իշխանության դեմ։

- Ես չեմ ուզում իրենց մեկնաբանել, որովհետեւ ամեն մի հայտարարության մեջ կա քաղաքական ենթատեքստ։

«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել է Ծանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ոսկեպարում Փաշինյանին այլևս չեն էլ սպասումԹուրք պաշտոնյան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցեր Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ. ՌԴ ԱԳՆ «Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղությանը, ինչպես երբեք». Հաջիև Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ բազայի և ՌԴ սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում. պատգամավորն ահազանգում է Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը չի քննարկվի. Ստանոն՝ ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման մասին Հայաստանն ու Հնդկաստանը կընդլայնեն համագործակցությունը կինոարտադրության և տեխնոլոգիական բնագավառում «National Geographic»-ը ներկայացրել է Հայաստանում գինու մշակույթը Ապրիլի 1-ից ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների համար սահմանված առցանց անմաքս առևտրի արտոնության շեմը ենթարկվելու է փոփոխության Ոսկու գինն աճել է Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են Նավթի գներն աճել են Արցախից տեղահանված շուրջ 11 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից․ Գեղամ Ստեփանյան Մտքովս նույնիսկ չի անցել, որ վերջին անգամ եմ տեսնում Գագիկին․ երջանիկ տարիներից մնացին միայն քաղցր հուշեր Միջազգային պահանջ է՝ սահմանի որոշման ցանկացած գործընթաց որևէ ուժ չունի, եթե մարդկանց բնականոն կյանքը խաթարվում է. Թաթոյան Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրիԱլիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը «Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան Տաջիկստանում 9 մարդ է ձերբակալվել Crocus City Hall-ի գործով Ինչո՞ւ երեկ չհրապարակվեց Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հարցազրույցը․ AzTV-ի պարզաբանումը Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանը կբարձրանա Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան Գերիների վերադարձը պետք է յուրաքանչյուր հայի աշխատանքի հիմքում լինի. Սեյրան Օհանյան Արտակարգ դեպք՝ Երևանում. BMW-ն հայտնվել է CPS բենզալցակայանի մոտակա տարածքում Մասնագիտությունը պահանջված և արդիական կլինի, քանի դեռ կլինի հանքարդյունաբերությունը. ԶՊՄԿ Հունաստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Կարևոր․ կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից ո՞ր բանկերի քարտապաններն են կարող օգտվել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները Ջուր չի լինի Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Մարտի 29-ի եղանակային կանխատեսումները Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ ԵրևանումԶատիկին հաջորդող մեռելոցն աշխատանքայի՞ն կլինի, թե՞ ոչ Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար