Պեսկովը հայտնել է՝ որքան հաճախ է կորոնավիրուսի թեստավորում անցնում ՌԴ նախագահը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի թեստ է հանձնում այնքան, որքան հարկավոր է անվտանգության պաահովման համար: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նա այնքան է թեստավորվում, որքան անհրաժեշտ է երկրի ղեկավարի անվտանգության ապահովման համար»,- Պեսկովն ասել է Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող «Վտանգավոր վիրուս, առաջին տարին» հաղորդաշարի ժամանակ:
Նա նաև նշել է, որ Պուտինն ապրում և աշխատում է Նովո-Օգարյովոյի մերձմոսկովյան նստավայրում: «Այնտեղ կան բժիշկներ, կան համաճարակաբաններ, մասնագետներ, որոնք կազմում են երկրի ղեկավարի համար նախատեսված բժշկական միջոցառումների գրաֆիկը»,- հավելել է Պեսկովը:
Ռուսաստանում վերջին տվյալներ համաձայն արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 653 928 դեպք, որից 46 941-ը՝ մահվան ելքով: