Ереван, 03.Май.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ալիև-Էրդողան միությունը սպառնում է Հայաստանին․ պետք է պատրաստ լինել պատերազմի

МЕЖДУНАРОДНОЕ

Armeniasputnik.am-ը գրում է․

Sputnik Արմենիայի զրուցակիցների կարծիքով ՝ Բաքվի զորահանդեսում հնչած հայտարարությունները պետք է Հայաստանի ղեկավարությանը ստիպեն պատրաստվել նոր պատերազմի։

Աշոտ Սաֆարյան. Ադրբեջանի նախագահի սպառնալիքները «պատմական ադրբեջանական հողերի վերաբերյալ», որոնց թվին նա տվալ դեպքում դասում է Սյունիքի մարզը, Սևանա լիճը և Երևանը, հասկանալի պատճառներով հույզերի պոռթկում են առաջացրել Հայաստանում։ Իլհամ Ալիևն այդ հողերը ադրբեջանական  անվանեց Բաքվի զորահանդեսի ժամանակ՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոտ կանգնած: Վերջինս իր հերթին գովաբանեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ Էնվեր փաշային։

Բաքվի ղեկավարությունը բազմիցս է արտահայատել իր նկրտումները հարևան երկրների տարածքների վերաբերյալ, ըստ էության՝ այստեղ որևէ նոր բան չկա։ Իրավճակի սյուրռեալիզմը կայանում է նրանում, որ այդ հայտարարությունները հնչում են Արցախում արյունահեղ պատերազմից մեկ ամիս անց, երբ դրա տարածքների մեծ մասը կորսված է, ադրբեջանական բանակը մոտեցել է անմիջապես Զանգեզուրին, որի մասին խոսում էր Ալիևը

Հենց դրան էլ ուշադրություն են դարձնում Հայաստանում Sputnik Արմենիայի հարցմանը մասնակցած դիտորդները։ Արևելագետ Սերգեյ Մելքոնյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ հիմա Հայաստանն ինքնուրույն չի կարող ապահովել իր ու Արցախի մնացած հատվածի անվտանգությունը։ Եվ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը տվյալ դեպքում Ռուսաստանն է։

«Միայն Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքը կարող է Հայաստանին հնարավորություն տալ դիմակայել Թուրքիայի և Ադրբեջանի էքսպանսիոնիստական նկրտումներին։ Երևանում պետք է արդեն կարճաժամկետ հեռանկարում եզրակացություններ անեն։ Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ ցանկացած քայլից, որը կարող է խախտել այդ ռազմավարական դաշինքը»,-ասաց Մելքոնյանը։

Նա կարծում է, որ Արցախի մեծ մասի կորստի ֆոնին թուրք-ադրբեջանական վտանգը չափազանցություն համարել հնարավոր չէ։ Այդ սպառնալիքը միանգամայն շոշափելի և իրական է։ Եվ միակ զսպող գործոնը ռուսական ռազմական ներկայությունն է Հայաստանում և Արցախում։

«Մենք 25 տարի ասում էինք, որ չի կարելի չափազանցնել Ղարաբաղում նոր պատերազմի վտանգը, ինքներս մեզ հաղթող ազգ էինք համարում, արհամարհում էինք ամենաբացասական սցենարները և այլն։ Մենք հիմա իրավունք չունենք ինքներս մեզ ինչ-որ պատրանքներով մխիթարել։ Հենց որ հարևաններն իրենց հավակնություններն իրագործելու ռազմական, քաղաքական և տնտեսական հնարավորություններ ունենան, Բաքուն և Անկարան կօգտվեն այդ հնարավորություններից»,-ավելացրեց մեր զրուցակիցը։

Նա կարծում է նաև, որ Ռուսաստանին իր հերթին շահավետ է Հայաստանի հզորացումը՝ որպես յուրօրինակ վահան Թուրքիայի տարածաշրջանային էքսպանսիայի դեմ:

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նույնպես կարծում է, որ Բաքվի տարածաշրջանային հավակնություններին չի կարելի մատների արանքով նայել։

«Բաքվում շարունակում են պնդել, որ Հայաստանի տարածքը նույնպես ադրբեջանական հող է հանդիսանում, և որ այն, ինչ տեղի ունեցավ Ղարաբաղի հետ, կարող է տեղի ունենալ նաև Հայաստանի հետ։ Ադրբեջանը 1994թ․-ից խոսում էր ռևանշի մասին։ Նրանք շատ լավ էին նախապատրաստվել և կատարեցին իրենց առաջադրանքը, այդ թվում՝ Հայաստանի ապաշնորհ քաղաքականության շնորհիվ»,-ասաց Գեղամյանը Sputnik Արմենիային։

Նրա կարծիքով՝ պետք չէ հանճար լինել, որպեսզի հասկանաս վտանգի ամբողջ լրջությունը։ Արդեն հիմա Թուրքիան ու Ադրբեջանը սկսել են լրջորեն նախապատրաստվել նոր ագրեսիայի՝ տեղեկատվական, դիվանագիտական և իհարկե՝ ռազմական մակարդակում։

Գեղամյանը համոզված է, որ եթե Հայաստանի կողմից կոշտ դիմադրություն չլինի, ապա Սյունիքի կորուստն ընդամենը ժամանակի հարց է։

Նշենք, որ պաշտոնական Երևանն ավելի վաղ արդեն դատապարտել էր Բաքվի զորահանդեսի ժամանակ հնչած հայտարարությունները: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի խոսքով, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումները կասկածի տակ են դնում խաղաղության հաստատման Ադրբեջանի պատրաստակամությունը և սպառնում են տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը: Վարչապետի ներկայացուցիչը հավելել է նաև, որ այս սադրանքների ֆոնին արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն առավել քան արդիական է դառնում:

Количество туристов сократилось на 3%Чалабян: Сегодня полиция Армении пытается захватить село Киранц, чтобы сдать врагуРоссия может ввести санкцииИнтервью Пашиняна и нападение полиции в КиранцеВ Украине за сутки погибли 8 мирных жителей Россия массово блокирует въезд гражданам Узбекистана и Кыргызстана вслед за таджиками ГНКО «Национальный киноцентр Армении» реорганизована в «Фонд кино Армении» Курсы валют в Армении Следком Армении: Мужчина, застреливший во время ужина в ресторане сотрапезника, арестован В Азербайджане проводятся интенсивные занятия по боевой подготовке танковых подразделений Грузия ставит под угрозу перспективы своего членства в ЕС и НАТО: Государственный департамент США Brent подорожала до $83,97 за баррель В Киранце больше часа нет электричества МВД Армении: Полиция не проводит «спецоперации» в Тавушской области Арцвик Минасян: В Киранце в отношении людей была применена несоразмерная сила Блок «Армения»: Сажая деревья, чтобы не видеть азербайджанцев, врага доведем до Еревана «Татоян»: Под видом общественного мнения Баку легитимизирует экспансионизм в отношении Армении Сурен Петросян: Произошло невообразимое предательство – полиция вышла против защищающего свой дом от врага армянина Баграт Галстанян: «Черным беретам» задаю вопросы - убегают Армения должна обеспечить свою безопасность на основе легитимности: Никол Пашинян Айк Марутян также считает, что власть Никола Пашиняна должна уйти: «Паст»У Армана Татояна есть решение: какой формат он предпочтет? «Паст»Амио Банк принял участие в Career City Fest 2K24“ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта?Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак КарапетянЖитель Киранца: Не понимаю, почему нас таким образом доставили в полицию? Примечательные изменения в списке крупных налогоплательщиков: «Паст»В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Пашинян: Возможно, войска Минобороны на определенном участке выйдут с нашей суверенной территории Мирзоян признает бездарность администрацииЭлизабет Херли продемонстрировала свою бросающую вызов возрасту фигуру Мать погибшего во время 44-дневной войны врача присоединилась к борьбе за Тавуш Верховный представитель ЕС: осуждаю насилие в отношении демонстрантов в Грузии Daily Mail: ученые нашли 27 утерянных томов братьев Гримм Армения и Иран обсудили вопрос увеличения авиарейсов между двумя государствами Погода в Армении Сумасшедшее ДТП в Ереване Экономист: Денежно-кредитная политика Центрального банка Армении нуждается в радикальных реформах Алиев считает, что Баку и Ереван могут обойтись без посредников Ирак создал две военные базы на границе с Турцией Дедушка погибшего военнослужащего: За месяц до пожара в селе Азат был пойман террорист Токаев приветствовал согласие Баку и Еревана провести переговоры глав МИД в Алма-Ате «Грапарак»: Пашинян признался, что село Киранц будет разделено СМИ: Турция самостоятельно проведет операцию в Ираке против РПК В Тбилиси во время акции протеста задержали 63 человека Родители погибших в пожаре в селе Азат солдат дали властям время до 10 мая Госдеп заявил об участии Блинкена в процессе урегулирования между Ереваном и Баку На территории Армении закрытые автодороги По факту насильственного препятствования профессиональной деятельности журналиста возбуждено уголовное дело ВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 1 МАЯ