Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երբ տապալել ես նաև տնտեսական ողջ քաղաքականությունը, սակայն ամուր կառչած ես աթոռին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի ավարտից հետո Հայաստանի տնտեսությունը լուրջ խնդիրների առաջ է կանգնել։ Քիչ չէին անցած երկու տարում իշխանությունների տնտեսական ապաշնորհ քաղաքականության, ապա նաև կորոնավիրուսի հետևանքով տնտեսության կրած վնասները, դրան էլ գումարվում են պատերազմի արդյունքում մեր ունեցած ահռելի կորուստները և անորոշությունը։ Այսօր Հայաստանի բիզնես ոլորտը առկա անորոշության և անկայուն իրավիճակի արդյունքում ծանր իրադրության առաջ է կանգնած։ Իսկ որոշ տնտեսվարողների բնականոն գործունեության հետ կապված էլ ուղղակի նոր ռիսկեր են ստեղծվել։ Իսկ բիզնես միջավայրում առկա դժվարությունները, բնականաբար, իրենց հետ բերելու են հարկերի հավաքագրման կրճատումների և վարկերի մարման հետ կապված խնդիրների։

Նույնիսկ ԿԲ նախագահն է խոստովանում իրենց ունեցած մտավախությունների մասին, թե վարկերի մարման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, և չգործող վարկերը կարող են 6,7 տոկոսից հասնել 10 տոկոսի։ Սրան զուգահեռ ահռելի չափերով ավելանում է Հայաստանի պետական պարտքը, որի արդյունքում կանխատեսվում է, որ արդեն այս տարվա վերջին պետական պարտքը կհասնի 8 մլրդ 850 մլն դոլարի։ Այսպես պարտքի չափը ընդհուպ մոտենում է ՀՆԱ 70 տոկոսին։ Իսկ այսպիսի ահռելի չափերի պարտքի գումարի մարումը և սպասարկումը մեծ բեռ է առանց այն էլ վերանայված բյուջեի վրա։ Տնտեսության մեջ նկատվող բացասական դինամիկայի արդյունքում է, որ սպասվում է ավելի քան 7 տոկոս տնտեսական անկում։ Եթե տնտեսության մեջ նկատվող այսպիսի բացասական դինամիկան շարունակի պահպանվել, ապա ճգնաժամը հաջորդ տարի ևս կշարունակվի ու կխորանա։ Այս համատեքստում հատկապես մեծ ռիսկեր է ստեղծում ազգային արժույթի փոխարժեքի տատանումը։

Պատահական չէ, որ այսօր դրամն արժեզրկվում է՝ ենթարկվելով անկանոն տատանումների։ Մեծանում է նաև կապիտալի արտահոսքի վտանգը։ Իսկ տեղի ունեցող այսպիսի գործընթացները բերելու են բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատացման, որը անկայունության, սոցիալական լարվածության և նոր արտագաղթի հոսքի պատճառ կարող է դառնալ։ Իսկ սրանք Հայաստանի անվտանգությանը սպառնացող հարակից գործոններ են։ Սակայն տնտեսական հարցերի շուտափույթ կարգավորումը, կարծես թե, դուրս է մնացել Հայաստանի իշխանությունների ուշադրությունից, քանի որ նրանք ոչ միայն տապալել են տնտեսական ողջ քաղաքականությունը, այլև իրենց ողջ ուշադրությունը և ռեսուրսները կենտրոնացրել են միայն իրենց աթոռները պահպանելու խնդրի վրա։

Իշխանությունը պահելուց զատ մյուս խնդիրները երկրորդական կարևորություն են ձեռք բերել։ Այս իրավիճակում անիմաստ է խոսել նաև դեպի Հայաստան ներդրումների հոսք ապահովելու մասին, քանի որ ոչ մի լուրջ ներդրող չի կարող հույսեր կապել այս իշխանությունների հետ։ Մանավանդ որ ռուսաստանաբնակ հայ խոշոր գործարարները, որոնք տարիներ շարունակ մեծ ներդրումներ են կատարել Հայաստանի տնտեսության մեջ, կառավարության հրաժարականն են պահանջում։ Տնտեսական ոլորտում արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, սակայն այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չունի այն հանրային վստահությունը, որպեսզի այդպիսի քայլերի գնա։ Ուստի նոր կառավարության ձևավորման հարցն առավել հրատապ խնդիր է դառնում։ Տնտեսական հրդեհի մարումը պահանջում է օր առաջ տնտեսական բլոկի հիմնական պատասխանատուների փոփոխություն և տնտեսական անկումը կանխելու ուղղությամբ ակտիվ քայլերի ձեռնարկում։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24newsՊարոն Ռուբեն Վարդանյանի կալանքը Ադրբեջանի իշխանության կողմից ապօրինի է