Երևան, 28.Մարտ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Առաջին քայլը վարչապետ կոչվածի հեռանալն է, որը բոլորին մեղադրում է աթոռակռվի մեջ, բայց միակ աթոռակռիվ տվողն ինքն է»․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երկրում շարունակվում են բողոքի ակցիաները, մի կողմից՝ կա իշխանության հրաժարականի պահանջ, մյուս կողմից՝ իշխանություն, որն, ի դեմս իր ղեկավարի, ոչ միայն հրաժարական չի տվել, այլ կրկին հղում է անում ժողովրդին, խոսում ժողովրդի կամարտահայտության մասին: Իշխանության ներսում անգամ համոզմունք են հայտնում, որ քվե ունեն: Մինչ նկարագրված իրավիճակին անդրադառնալը, քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը նկատում է. «Նախ՝ ինձ համար ամենազվարճալին այն է, որ Նիկոլ Փաշինյանը, որը խոսում է ժողովրդից, ընդամենը նախօրեին մի ամիս է պահանջել, որ հասկանա, թե ժողովուրդն ընդհանրապես ինչ բան է: Երբ հարցրել են՝ ո՞րն է ժողովուրդը, ի՞նչ է հասկանում ժողովուրդ ասելով, մի ամիս ժամանակ են խնդրել:

Իսկ այն, որ չի ուզում գնալ, անընդհատ ասում է՝ ես հրաժարական չեմ տալու, նաև քվեին են հղում անում, դա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ պատահական են եկել, չգիտեն՝ ինչ է քաղաքականությունը, չգիտեն, թե ընդհանրապես ինչ է պետությունը: Այո, ընտրության ժամանակ քվե են ստացել, բայց չեն հասկանում, որ կտրուկ իրավիճակ է փոխվել, և այն փոխվել է ի վնաս բոլորի, այդ թվում՝ այդ քվեն տվողների: Քվե տվողներից շատերը զոհվել են, քվե տվողների ինչ-որ մասը կորցրել է իր երեխաներին, ինչ-որ մի մասը կորցրել է հայրենիք: Ընդհանուր առմամբ, այս պահին քվե տվողների մասին խոսելը ցինիզմի գագաթնակետն է»: Կարեն Քոչարյանի դիտարկմամբ, ոչ թե տպավորություն է, որ իշխանության համար ոչինչ չի եղել, այլ իրականում հենց այսպես էլ կա. «Հենց այդպես էլ ասում են՝ ոչինչ չի եղել, ու շարունակում են նույն տեմպերով հողեր հանձնել, տալ գերիներ՝ չզինված»:

Անդրադառնալով իշխանության տեսանելի պլաններին ու հարցին, թե իրենց սեփական սցենարները մշակելու հնարավորությունը որքանո՞վ ունեն, Կ. Քոչարյանը նախ նշեց, որ այդ հնարավորությունը չունեն: «Բայց, այնուամենայնիվ, ինչպես ասում են, հույսը վերջինն է մեռնում: Իրենք փորձում են իրենց պլան Բ-ն փորձարկել, որպեսզի իրենց թիմից ինչ-որ մեկը, տվյալ դեպքում, պարզ է՝ Արարատ Միրզոյանը, վարչապետի աթոռին փոխարինի Նիկոլ Փաշինյանին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կշարունակի հանդիպումները քաղաքական ուժերի հետ: Խոսելով արդեն հենց Ն. Փաշինյանի՝ ցանկացած միջոցով և ամեն գնով վերարտադրվելու ցանկության մասին, ինչը դիտարկվում է թե՛ մամուլով, թե՛ վերլուծական շրջանակներում, մեր զրուցակիցը նշեց, որ Փաշինյանի կողմից այդ ցանկությունն ունենալու մասով վերապահում ունի: «Այսինքն, եթե անձամբ Նիկոլ Փաշինյանին մնա՝ ոչ, բայց թիմը, երևի թե, այո, ուզում է, որովհետև, այնուամենայնիվ, բանական մարդիկ այդ թիմում կան:

Իսկ Ն. Փաշինյանը ժամանակ է ձգում միայն մեկ բանի համար՝ գոնե ինչոր մեկից երաշխիքներ է ուզում, թե չէ ինքը շատ լավ գիտի, որ մնալու որևէ շանս չունի»: Կարեն Քոչարյանի խոսքով, մենք, փաստացի, հիմա գործ ունենք անիշխանության հետ. «ՀՀում 37 օր անիշխանություն, քաոս ու անտերություն է, որից բխող վտանգներին ականատես ենք լինում ամեն օր, երբ կորցնում ենք գյուղեր, ունենում ենք հարյուր անզեն գերեվարված տղաներ: Եվ սրանք «դեռ ծաղիկներն են»: Իսկ երբ իշխանությանը հարցնում ես՝ ի՞նչ է եղել, ասում են՝ դիմեք Արցախի պաշտպանության բանակին: Եղբա՛յր, եթե ես պետք է դիմեմ Արցախի ՊԲ-ին, բա ինչո՞ւ չթողեցիր Արցախի նախագահը ստորագրի այդ թուղթը, բա դու ի՞նչ կապ ունեիր այդ թղթի հետ: Եթե պետք է հղում անես Արցախի ՊԲին, բա դու ո՞վ ես այդտեղ:

Փաստացի՝ մեխի գլուխ: Ինքը հաստատում է, որ չունի իշխանություն: Իր ամեն քայլով, ամեն խոսքով հաստատում է, որ այս երկրում անտերություն է»: Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ վնասներով դուրս գալու համար այս պահի ուղին հետևյալն է. «Առաջին քայլը Նիկոլ Փաշինյանի հեռանալն է, որը բոլորին մեղադրում է աթոռակռվի մեջ, բայց ոնց որ թե միակ աթոռակռիվ տվողն ինքն է: Կարծես թե իրեն դուր են եկել կառավարական ամառանոցները, մեքենաները, որոնք սպասարկում են իրեն և իր ընտանիքին: Ոնց որ թե դուր է եկել ցպահանջ ապրելը՝ իր ասած՝ ժողովրդի հաշվին: Իրեն երևի թվում էր, որ իշխանությունը միայն վայելքներն են»: Ինչ վերաբերում է հասարակական ընկալումներին, որտեղ, ամեն դեպքում, նաև արժեքային խնդիրներ կան, Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ այստեղ անելիք ունեն էլիտաները. «Ընդ որում, սա երկուսուկես տարվա խնդիր չէ: Սա շատ ավելի խորը ու երկարատև քայքայման խնդիր է, և անելիք ունեն բոլորը:

Ծնողն իր ընտանիքում անելիք ունի, աշխատողը՝ իր աշխատատեղում, անելիք ունի յուրաքանչյուր ոք, ով իրեն համարում է հայ, ՀՀ քաղաքացի: Անելիք կա նաև ոչ որպես ՀՀ քաղաքացի, այսինքն, անելիք կա նաև Սփյուռքում՝ Սփյուռքի հետ վերականգնելու կամ, ընդհանրապես, հարաբերություններ կառուցելու իմաստով. երկար տարիներ Սփյուռքը պարզապես որպես կթու կով է դիտարկվել, ինչը, ի դեպ, շատ ավելի ծանր կերպով շարունակվեց այս իշխանության օրոք: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում այն Սփյուռքում, որը հիացմունքով էր ընդունում 2018 թվականի դեպքերը: Տեսեք՝ ի՞նչ է կատարվում պատերազմից հետո, երբ Սփյուռքում տեսնում են, թե ինչպես է պատերազմի համար ուղարկվածը List.am-ով վաճառվում: Մենք, մեծ հաշվով, ամեն տեղ անելիք ունենք: Գործը շատ շատ է լինելու: Ես ամենևին չեմ նախանձում այն մարդուն, ով պետք է գա ու իշխանությունը վերցնի: Եթե ես քաղաքական գործիչ լինեի, այս իրավիճակում իշխանություն չէի վերցնի, որովհետև անգամ մի քիչ կամիկաձեի տպավորություն է թողնում այն մարդը, որը իշխանությունը կվերցնի»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Բոլոր ծրագրերը պետք է սպասարկեն Արցախ մեր հավաքական, անվտանգ ու արժանապատիվ վերադարձի տեսլականին Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. ԹաթոյանՍեպտեմբերից աշակերտներն այլևս գնահատական չեն ստանա Ադրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանԱզատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Հայաստանը վերածվում է Արեւմուտքի՝ ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի․ Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվն աճել է Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Նավթի գներն աճել են Ոսկու գինն աճել է «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Կառավարության որոշումը՝ ջրի սակագնի վերաբերյալ «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն «Զվարթնոց», «Բագրատաշեն» և ՀՀ պետական մյուս սահմանային անցակետերում ծառայության անցնելու համար (տեսանյութ) Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Crocus City Hall-ում ահաբեկչություն կատարողները հավաքագրվել են ԻՊ-ի «Խորասանի ձայն» տաջիկական ՏԳ ալիքի միջոցով Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5,5 մլն դրամի բջջային հեռախոսներ Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ջուր չի լինի Այսօր Ավագ հինգշաբթի է. ժամերգությունից հետո կատարվում է ոտնլվայի արարողություն Սամվել Շահրամանյանը Le Figaro-ին ասել է՝ քանի հայ է մնացել օկուպացված Արցախում Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ռուբլին էժանացել է. փոխարժեքն՝ այս պահին «Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Հրդեհ է բռնկվել Ադրբեջանի մետրոյի Նասիմի կայարանում (տեսանյութ)ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ պատասխանը Ադրբեջանի հայտարարություններին Սուպերմարկետի 19-ամյա հսկիչը BMW-ով «դրիֆթ» է կատարել, ապա՝ բերման ենթարկվելՊեսկովը տարօրինակ է անվանել ԱՄՆ-ի հայտարարություններն ահաբեկչության մեղավորների մասին Ավելի քան 4300 բեռնատար Վերին Լարսում սպասում է սահմանն անցնելուն