Երևան, 28.Սեպտեմբեր.2023,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գոր­ծող կա­ռա­վա­րու­թյան ուժե­րից վեր է այս խնդիր­նե­րի լու­ծու­մը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը ողջ ծավալով սկսել է զգալ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ու, որպես արդյունք, պատերազմում ծանրագույն պարտության դառը պտուղները։ Իսկ Ադրբեջանը, տեսնելով մեր երկրում ստեղծված իրադրության բարդությունը, ավելի լկտի պահվածք է դրսևորում և անգամ այնպիսի քայլերի է դիմում, որոնք խախտում են նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնության պայմանավորվածությունները: Այսպես, Ադրբեջանը ոչ միայն ձգձգում է համատեղ հայտարարությամբ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով նախատեսված գերիների փոխանակման հարցը և փորձում դիրքային առաջխաղացում ունենալ Արցախում, այլև հայտարարում է Հայաստանի տարածքի մի մասի նկատմամբ իր հավակնությունների մասին։

Իսկ մինչ այդ մեզանում որոշ իշխանական շրջանակներ խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավման և սահմանների բացման առավելություններից՝ շեշտելով դրանից սպասվող տնտեսական օգուտների մասին։ Սակայն այս իրավիճակում, երբ թուրք-ադրբեջանական թշնամական տանդեմը նորանոր պահանջներ է դնում հայկական կողմի առաջ, տնտեսական օգուտներից խոսելը ոչ միայն աննպատակահարմար է, այլ ավելի շատ իլ յուզիայի է նման։ Պարզ տեսնում ենք, որ իրադարձությունների զարգացման արդյունքում Հայաստանը ոչ միայն օգուտներ չի ստանում, այլև կշեռքի նժարին է դրված անգամ մեր երկրի սուվերենության հարցը։ Հակառակորդի աճող պահանջներին դիմակայելու համար անհրաժեշտ է հենց այս պահից հետևողական քայլեր ձեռնարկել Հայաստանի ներքին դիմադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ։

Բայց իշխանություններն իրենց քայլերով ավելի են թուլացնում երկրի պաշտպանունակությունը՝ բարոյալքելով ողջ պետական համակարգը։ Ինչպես տեսնում ենք, պետական կառավարումն այսօր կազմալուծման եզրին է։ Արտահայտելով իրենց անհամաձայնությունը իշխանությունների կողմից վարվող քաղաքականության նկատմամբ՝ մեծ թվով պաշտոնյաներ դուրս են գալիս համակարգից։ Աճում են հանրային դժգոհությունները, իսկ ներքաղաքական առճակատումն ու ներքին երկպառակություններն արդեն իրողություններ են։ Արդյունքում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և երկիրը մուտք է գործում անիշխանության և քաոսայնության փուլ, որը թուլացնում է մեզ, ինչից հակառակորդը անպայման կփորձի օգտվել և նոր զիջումներ կորզել։ Ուստի բոլոր անհրաժեշտ քայլերը պետք է ձեռնարկել, որպեսզի Հայաստանի պաշտպանական ներուժը չփլուզվի և համընդհանուր հուսահատությունը չհամակի քաղաքացիներին։

Բայց սա մի հարց է, որ այսօրվա իշխանություններն ընդունակ չեն լուծելու։ Արտաքին քաղաքականության ճակատում աշխատանքի ուղղությամբ ևս իշխանությունները ցույց են տալիս իրենց անկարողությունը, այնինչ տարբեր գործընկերների հետ աշխատելու լայն դաշտ է բացվել։ Ռուսաստանի հետ համագործակցության խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու հետ մեկտեղ անհրաժեշտ է ակտիվ դիվանագիտական աշխատանք տանել թուրքական աճող ազդեցությունից դժգոհ Իրանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Հունաստանի, արաբական աշխարհի երկրների և մյուս պետությունների հետ։ Չգիտես ինչու, ներկայիս իշխանությունները դադարել են պատշաճ մակարդակով միջազգային հանրության առաջ բարձրացնել հակառակորդի կողմից խաղաղ բնակչության թիրախավորման, ահաբեկիչ գրոհայինների, Արցախի տարածքները թուրքական վարձկաններով բնակեցնելու, հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու և հարակից հարցերը, որոնք կարող են թուրք-ադրբեջանական տանդեմի վրա դիվանագիտական ճնշման գործիք հանդիսանալ։

Բայց քանի որ գործող կառավարության ուժերից վեր է այս խնդիրների լուծումը, ապա արագ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունն ավելի հրատապ է դառնում։ Ազգային համաձայնության կառավարությունն է, որ կկարողանա համախմբել հանրության բոլոր շերտերին և երկիրը դուրս հանել այս վիճակից։ Եվ կարևոր է, որ ազգային միասնության հիման վրա կառավարության ձևավորումը թույլ չի տա, որ ներքաղաքական լարվածությունը խանգարի համազգային օրակարգի ձևավորմանը։

Արտակ Գալստյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ակտիվորեն աշխատում են հայաստանյան հիասթափված հասարակության հետ՝ նրա զայրույթն ուղղելով Ռուսաստանի դեմ. «Փաստ»Հոգեբանական աջակցություն՝ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաներին և նրանց ընտանիքներին Ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգման համար. Ավետիք ՉալաբյանՈղբերգական դեպք Երևանում․ մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան մահացել է Եկել են փրկելու Փաշինյանին. «Փաստ»Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին այրվել է ՀՀ քաղաքացիների երկու մեքենա Կստեղծվի շրջակա միջավայրի պահպանության ծառայություն. նախագիծ. «Փաստ»ժամը 10–ի դրությամբ Արցախից 66500 բռնի տեղահանված է ՀՀ ժամանելԱյրվածքաբանության ազգային կենտրոնում մահացել է Արցախում բենզալցակայանի պայթյունից տուժած 4 քաղաքացիՍտեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող Հարությունագոմեր գյուղի 6 բնակիչՀայաստան է տեղափոխվել Արցախի հոգեկան առողջության կենտրոնի 25 պացիենտ «Բորիկը սիրում էր կյանքը, հույս էի փայփայում, որ Արցախից մի բուռ հող կբերեմ, որի մեջ որդուս միս ու արյունն է, շունչն ու հոտը». Բորիկ Մուսինյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Հադրութում. «Փաստ»«Պատրաստ եմ մեռնել հայրենիքի համար»․ Վարդանյանի հարցազրույցը՝ առևանգվելուց առաջ Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. Արցախի նախագահի հրամանագիրը Պանթուրքական ծրագրերի հեռահար նպատակներն ու ամենօրյա ստերը. «Փաստ»Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերումԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Երբ հանգիստ չի տալիս Հերոստրատի «փառքը». «Փաստ»Ժամը 08:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանված 65 036 անձ է ժամանել Հայաստան Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ» «Փաշինյանական օրակարգերն»... ու ծաղրաբռնապետությունը՝ անկումային ժամանակներում. «Փաստ»«Հիմա Հայաստանի ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր ունենք. Փաշինյանն աշխարհաքաղաքական աճուրդի է դուրս բերել Հայաստանը. «Փաստ»«Ոչ միայն չեն նվազեցնում գոյութենական սպառնալիքը, այլև ստեղծում են նոր վտանգներ և սպառնալիքներ». «Փաստ»Իսկ Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին ասելիք չունի՞. «Փաստ»Չեն պատրաստվում նման ամոթալի պայմաններում աշխատել ներկա իշխանությունների հետ. «Փաստ»Փաստերն այնքան աղաղակող են, որ ոչ մի կեղծարարություն ու սուտ չի կարող թաքցնել այդ ամենը. «Փաստ»«Պատժամիջոցներ կիրառել Ալիևի կառավարության նկատմամբ»․ Կոնգրեսականների նամակը՝ ԱՄՆ ՊետդեպարտամենտինԳոշավանք ուևորվելիս արշավախմբի անձնակազմը մոլորվել է․ օգնության են հասել փրկարարները Հրազդանում սպանության փորձ է կատարվել. տուժածը «կտրած, ծակած վերք» ախտորոշմամբ հիվանդանոցում է Արցախից տեղահանվածներն այսուհետ Կոռնիձորի հումանիտար կայանում չեն հաշվառվի․ այն կանցնի Գորիսում ՄԻԵԴ-ն ընդդեմ Թուրքիայի որոշում է կայացրել Ադրբեջանը թույլ չի տալիս Արցախի թանգարանային ժառանգությունը տեղափոխել Հայաստան․ ահազանգ «Կներեք էլի, էդ ի՞նչ անընդունելի գաղափարներ ա արտահայտել էդ մարդը, որոնք հնարավոր չի կիսել»․ Արմեն ԴուլյանՍեպտեմբերի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 11 աճյուն Ուրախ ենք՝ Ադրբեջանը համաձայնել է ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելուն․ Պետդեպ Ադրբեջանական անցակետով շարժերի վերաբերյալ պետք է շատ զգույշ լինել․ Տիգրան ԱբրահամյանՎրդովված եմ Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունից և Ղարաբաղում տիրող անօրինությունից. Արա ԱբրամյանՀՀ սահմանների ինչ փոփոխությունների է պատրաստվում գնալ Նիկոլ Փաշինյանը «Հորդորում եմ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը անհապաղ միջոցներ ձեռնարկել ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին վերադարձնելու համար». Սամվել ԿարապետյանԵրևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց ԱՀԿ-ն օգնություն կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել 349 բուժառու, ինչպես նաև 129 աճյուն Ժամը 18։00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել է 53 629 անձ Ստեփանակերտում պայթյունի վայրից անձնական իրեր են հայտնաբերվել Վարդանյանը պատերազմի ժամանակ միլիոններ ուղարկեց զենքի համար․ Գաբրիելլա ԳալոյանԱրցախում մայրը սպասում է, թե երբ իր 2 երեխաների աճյունները ՀՀ կտեղափոխեն. BBC–ն զրուցել է փրկվածների հետ Տրակտորը Արտավան բնակավայրում մոտ 100 մետր գլորվել է ձորը Փաշինյանը նոր որոշում է ստորագրելՏեղեկությունը, թե Բաքուն ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, չի հաստատվում. 24news