Երևան, 20.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Վինեգրետ» աղցան. ի՞նչ է նշանակում ռուսական ուտեստի ֆրանսիական անվանումը .«Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Եթե խոսենք խորհրդային ժամանակների սիրելի աղցանների մասին, ապա առաջին հերթին պետք է նշել «վինեգրետ» աղցանը։ Ֆրանսիական գեղեցիկ անվանումով այդ աղցանը ներկայումս էլ հաճախ է հայտնվում մեր սեղաններին։ Սկզբի համար հարկ է նշել, որ, հակառակ տարածված կարծիքի, այդ աղցանը ամենևին էլ հին ռուսական ուտեստ չէ, և այն հնարել են համեմատաբար վերջերս: Այնուամենայնիվ, այդ հարցում կան մի քանի վարկածներ... Դրանցից մեկի համաձայն, առաջին անգամ «վինեգրետը» մատուցվել է Եկատերինա Մեծին, որը, հազիվ համտեսելով այդ սառը ուտեստը, բացականչել է. «Фи, не грето!» (ֆու, տաք չէ), և նման կերպ ամրագրվել է վինեգրետ անվանումը։ Այնուամենայնիվ, պատմաբանները գտնում են, որ վինեգրետ անունը գալիս է ֆրանսերենից, որտեղ «vinaigre»-ն գինու քացախն է կամ շատ թթու գինին, իսկ «vinaigrette»-ը աղցանի սոուսն է, որը պետք է ներառի քացախ և բուսական յուղ:

Այդ սոուսը պատրաստելու համար աղը և պղպեղը լուծում են գինու քացախի մեջ (որպես տարբերակ կարելի է օգտագործել կիտրոնի կամ լայմի հյութ), որից հետո ավելացնում են բուսական յուղ և հարում այնքան, որ ստացվի էմուլսիոն զանգված: Դրանից հետո, ըստ ցանկության, ավելացվում է մաղադանոս, գլուխ սոխ, սամիթ, թարխուն, չերվիլ, կանաչ սոխ, իսկ կայունացման համար՝ նաև մանանեխ կամ խաշած ձվի դեղնուց: Ինչպես երևում է նշված բաղադրատոմսից, ժամանակակից «վինեգրետում» նախկին «վինեգրետ» սոուսից մնացել է միայն դրա ֆրանսիական անունը։

Դժվար թե ժամանակակից տնային տնտեսուհիները «վինեգրետ» պատրաստելիս այն համեմեն հին բաղադրատոմսի սոուսով, լավագույն դեպքում կօգտագործվի ձիթայուղով քացախ կամ էլ միայն ձիթայուղ։ «Վինեգրետ» աղցանը տարածված է եղել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԽՍՀՄ այլ հանրապետություններում, ու հիմա էլ շատ հարգի է հետխորհրդային երկրներում։ Ըստ մեկ այլ վարկածի, խաշած ճակնդեղից, կարտոֆիլից, գազարից, թթու վարունգից և կանաչ սոխից կամ կաղամբից պատրաստվող աղցանը ծնվել է Ալեքսանդր 1-ինի ցարական խոհանոցում, որտեղ ժամանակին աշխատել է հայտնի ֆրանսիացի խոհարար Անտուան Քարեմը: Դիտելով ռուս խոհարարների աշխատանքը, որոնք իրեն անծանոթ աղցան են պատրաստել, և տեսնելով, որ այն համեմում են քացախով, Անտուանը բացականչել է. «Vinaigre?» («քացա՞խ»), ինչից ռուս խոհարարները որոշել են, որ ֆրանսիացին նշում է ուտեստի անունը, և դրականորեն գլխով են արել ասելով. «Վինեգրետ, վինեգրետ...»:

Այդպես էլ ցարական ճաշացուցակում հայտնվել է այդ անունով մի անսովոր աղցան, որը շուտով լայն ժողովրդականություն է ստացել և սիրվել հասարակ մարդկանց կողմից: Այդ սառը աղցանը հետագայում արմատավորվել է ռուսական խոհանոցում, քանի որ այն գրեթե բոլորին է դուր եկել: Ավելին, հասարակ մարդիկ, իհարկե, բարելավել են բաղադրատոմսն ըստ իրենց քիմքի: Նման կերպ նրանք սկսել են «վինեգրետին» ավելացնել ճակնդեղ, լոռամիրգ, թթու կաղամբ և այլն, որոնք բոլորը բացառապես խոհանոցի ռուսական հատկանիշներ են: Բայց «վինեգրետի» համար ամենակարևորը սոուսն է: Այնպես որ, եթե ցանկություն կա պատրաստել «ճիշտ» աղցան, ապա դրա համար առնվազն պետք է խառնել բուսական յուղը աղի, սև պղպեղի և քացախի թույլ լուծույթի հետ:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիրանցի 96-ամյա բնակչուհին համագյուղացիների հետ վաղ առավոտից փակել է Երեւան-Թբիլիսի ճանապարհը Բաքվի փայտանյութի շուկայում հրդեհ է բռնկվել (տեսանյութ) Արևելյան Ֆինլանդիան տնտեսապես տուժել է ՌԴ գործողություններից. Օրպոն ԵՄ-ից գումար է խնդրում Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Իզվեստիա» թերթի թղթակից Սեմյոն Երյոմինի մահը նպատակաուղղված սպանություն է․ Կրեմլ «Mitsubishi Outlander»-ը հայտնվել է ձորակում․ ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոցՆաիր Տիկնիզյանը փոխարինման է դուրս եկել «Ռուբին»-ի դեմ խաղում Փրկարարները 15 մետր խորությամբ կիրճից դուրս են բերել շանը և հանձնել տիրոջը ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը Գերմանիան պատրաստ է ամեն ինչ անել. երկրի ԱԳՆ-ն ողջունել է հայ-ադրբեջանական վերջին համաձայնությունըՈւղիղ. Պայթյnւնավտանգ իրավիճակ Ոսկեպար, Բաղանիս, Կիրանց գյուղերում ՌԴ դպրոցներից մեկում տղան հարվածներ է հասցրել ոչ ռուս աղջկանՌուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին Հայաստան- Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի կազմակերպչական աշխատանքներն ընթանում են լայն թափով ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Լուիզա Ներսիսյանի դուստրը հրապարակել է իր և մայրիկի նամակագրությունը Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Երևանում կինը տղային իր փոխանցելիս ընկել է հորը Գևորգի սիրելին ցույց է տվել «Հարսի պար»-ի փորձը...բացառիկ կադրեր Գազ չի լինի Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում. Լուսինե Թովմասյանը զայրացած է Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. ԼՂՓԻ միություն Նոր հարձակում իրանյան թիրախների վրա․ այս անգամ՝ ԻրաքումՌուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն. Փաշինյան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Անհետ կորած 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է հոշոտված (լուսանկար) Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինումՊելմենի. ռուսակա՞ն, չինակա՞ն, մոնղոլակա՞ն, թե՞... գերմանական ուտեստ. «Փաստ»Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ԱՊՐԻԼԻ). Առաջին էլեկտրոնային մանրադիտակը, առաջին հաջողված արյան փոխներարկումը, մաքուր ռադիումի ստացումը. «Փաստ»Հաջողություն գործունեության մեջ․ ինչ է սպասում կենդանակերպի այս նշաններին Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Հրատապ. Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Գուտերեշը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին շարունակել սահմանազատումը և լուծել բոլոր երկկողմ խնդիրները Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ) Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան