Իդլիբում սիրիական ազգային ուժերը վերադիրքավորվել են թուրքական դիտակետում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի արաբական բանակը և Ազգային պաշտպանության ուժերը պաշտոնապես վերահսկողություն են հաստատել Իդլիբի ծայրամասում Թուրքիայի զինված ուժերին պատկանող դիտակետի նկատմամբ, հայտնում է almasdarnews.com լրատվական գործակալությունը:
Համաձայն Ազգային պաշտպանության ուժերի՝ Սիրիայի արաբական բանակի հետ համատեղ, վերահսկողություն են հատատել 2020 թվականի սկզբից Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող «Սարման» դիտակետի նկատմամբ:
Ազգային պաշտպանության ուժերը դիտորդական կետից լուսանկարներ են հրապարակել այն բանից հետո, երբ նրանց զորքերը տեղակայվել են տարածքում և լիակատար վերահսկողություն հաստատել այնտեղ:
Ավելի վաղ թուրքական ուժերը հեռացրել էին իրենց հենակետային ամրությունները և իրենց զորքերը դուրս էին բերել տարածքից:
Այս տարվա հոկտեմբերից ի վեր, Թուրքիայի զինված ուժերը հետ են քաշվել հյուսիս-արևմտյան Սիրիայի առնվազն մի քանի դիտակետերից, որոնք պաշարված էին Սիրիայի արաբական բանակի և Ազգային պաշտպանության ուժերի կողմից:
Դիտակետերը լքելու որոշումը թուրքական ուժերի կողմից կայացվել է, ռուսական կողմի հետ բանակցություններից հետո: